Լրահոս
2026-04-17
-
Զինված ուժերԳՇ պետը ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարի հետՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է Ֆրանսիայի զինված ուժերի «Օրիոն 26» զորավարժության ամփոփիչ փուլի բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից;Ավելին22:1917.04.26 -
ԻրավականԼարված վիճակ՝ դատարանում. 15 զինվորի կյանք խլած Ազատի կացարանի հրդեհի գործով խոսել է մայոր Սարգսյանը15 զինվորի կյանք խլած Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստը նորից լարված է անցել: Զոհված զինծառայողների հարազտաները բարկացել են, երբ այսօր ցուցմունք տվող կումունալ-շահագործման ծառայության պետ Կառլեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքը սխալմամբ է հայտնվել մեղավորի աթոռին: Նա պնդել է, որ 2022 թվականի սեպտեմբերի ռազմական բախումներից հետո զորամասում խառնաշփոթ է եղել ու հնարավոր չէր վերահսկել իրավիճակը:Ավելին22:0717.04.26 -
ԻրավականԱնարդարությունը ստիպեց մտնել քաղաքականություն. Կարապետյանը տնային կալանքում կլինի ևս 3 ամիս5-ժամյա դատական նիստից հետո այսօր երեք ամսով երկարաձգվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը: Փաստաբանների հիմնավորումները, որ Կարապետյանը ազատության մեջ լինելով չի կարող ազդել մարդկանց վրա, չի ընդունել դատարանը: Հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանն էր միջնորդել երկարացնել կալանքը՝ պնդելով, թե Կարապետյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ իր դիրքն օգտագործելով ազդել մարդկանց վրա: Կարապետյանին թույլատրվել է հարցազրույցներ տալ, հրապարակային խոսք հնչեցնել:Ավելին21:4917.04.26 -
ՏարածաշրջանՀՀ Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ ՀաջիևԽաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել այն բանից հետո, երբ «Հայաստանի Սահմանադրությունից վերացվեն տարածքային պահանջները», հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։Ավելին21:3217.04.26 -
ՀասարակականՔարով գլխին են խփել, դանակով՝ կրծքին. դաժան սպանության առաջին վարկածը՝ ՄրգաշենումՄրգաշենցիները, անանուն մնալու պայմանով, «Հայլուր»-ի թղթակցին պատմել են, որ 52-ամյա տղամարդու անչափահաս դստեր շուրջ խոսակցությունների պատճառով է տեղի ունեցել սպանությունը: Աղջկա խնդրանքով՝ հայրը հորդորել է նրան անհանգստացնող տղային հանգիստ թողնել իր դստերը: Աանչափահաս տղայի բարկության վրա բենզին է լցրել նրա՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հայրը: Երկու եղբայրները հոր խոսքերից հետո գնացել են հաշիվ պարզելու:Ավելին21:1817.04.26 -
ՀասարակականԱվտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհինԱյսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Սարգիս Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Յուրա Ա․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին21:0617.04.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը` այսօրԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է 373.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին20:4417.04.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Սամվել Կարապետյանը տնային կալանքում կմնա ևս երեք ամիսՀայլուր 20։30 Սամվել Կարապետյանը տնային կալանքում կմնա ևս երեք ամիսԱվելին20:3017.04.26 -
ՔաղաքականՀիստերիայի վտանգավոր դրսևորումներ՝ ԱԺ-ում. ո՞ւմ է շուն-շանգյալ անվանում ՓաշինյանըՀիստերիայի վտանգավոր դրսևորումներ՝ ԱԺ-ում. ո՞ւմ է շուն-շանգյալ անվանում ՓաշինյանըԱվելին20:1417.04.26 -
ՀասարակականԼիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով. ԱԳՆ մամուլի խոսնակԼիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելով անհրաժեշտ խորհրդատվություն և հյուպատոսական ծառայությունների մատուցումը: Այդ մասին ասված է ԱԳն մամուլի խոսնակ ԱՆի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:Ավելին20:0017.04.26 -
ՀասարակականԽի՞ եք խփում, շունչս կտրվում ա. հրմշտոց, բերման ենթարկվածներ՝ դատարանի բակումՈստիկաններն ու քաղաքացիները այսօր ընդհարվել են Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ այսօր շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դատավարությունը: Իրավապահների և Կարապետյանի աջակիցների միջև անսպասելի հրմշտոց է սկսվել: Սև բերետավորները ավելի քան 20 մարդու են բերման ենթարկել: Մոտ տասը րոպե շարունակված լարվածությունը, ինչպես անսպասելի սկսվել էր, այդպես անսպասելի էլ լիցքաթափվել է: «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների համոզմամբ՝ հատուկ ներդրված սադրիչներն են բախում հրահրել:Ավելին19:4117.04.26 -
ՀասարակականՍևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստիԱյսօր` ապրիլի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում «Սևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ վրաերթի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Ավելին19:2517.04.26 -
ՀասարակականԹրամփի «10-րդ պատերազմը». Նեթանյահուն Լիբանանի հետ պատմական համաձայնագիրը հնարավոր է համարումԻրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հըզբոլահ»-ն այսօր հայտարարել է, որ «մատը ձգանի վրա կպահի», քանի որ չի հավատում Իսրայելի խոստումներին: Իսրայել-Լիբանան տասնօրյա հրադադարի լուրը Բեյրությում ցնծությամբ են ընդունել՝ «Հըզբոլահի» դրոշներով ու խմբավորման սպանված առաջնորդների լուսանկարներով:Ավելին19:1417.04.26 -
Սպորտ13-ամյա շախմատիստ Սերգեյ Սկլոկին-Բագիյանին ՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհելՖԻԴԵ-ն պատանի շախմատիստ Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի (IM) կոչում:Ավելին19:0917.04.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ, դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով:Ավելին18:5317.04.26 -
ՀասարակականԾովագյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները անհատ ձեռնարկատեր Մարինե Սիմոնյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:Ավելին18:4517.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Վտանգավոր դարձող հիստերիա. ինչո՞ւ է գոռում Փաշինյանը՝ խորհրդարանումՀայլուր 18։30 Վտանգավոր դարձող հիստերիա. ինչո՞ւ է գոռում Փաշինյանը՝ խորհրդարանումԱվելին18:3017.04.26 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջըՄիջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը հերթական շփումն է ունեցել Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։Ավելին18:2317.04.26 -
ՔաղաքականԿենցաղային մակարդակի ՔՊ-ական քարոզարշավ և մեծ քաղաքականություն. Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներըՓաշինյանը խուսափում է լուրջ, բովանդակային քննարկումներից, ՔՊ-ի կուսակցական քարոզարշավն ամբողջությամբ հիմնված է կենցաղային մակարդակի շփումների վրա, ինչը չի արտահայտում իրական մտահոգությունները, որ ունի ժողովուրդը: Այդ մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի 5-րդ էպիզոդում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նրա՝ այդ մտահոգություններն են պատճառը, որ ամբողջ ՔՊ-ն փոխել է իր խոսույթը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ:Ավելին18:0917.04.26 -
ՏարածաշրջանԲարեբախտաբար, մեր ժողովուրդների միջև այդ մութ էջն արդեն մնացել է անցյալում. Սիմոնյանը հարցազրույց է տվել ադրբեջանական ալիքինԱլեն Սիմոնյանն այսօր Ստամբուլում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, որից հետո տպավորություններով կիսվել է ադրբեջանական «Real TV»-ին տված հարցազրույցում։Ավելին17:5617.04.26