Լրահոս

2025-06-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանն այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է
    Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է։ Սկսված պատերազմի պատճառով խաթարվել են ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի օդային թռիչքները։ Այս պահին փաստացի փակ է ոչ միայն Իրանի ու Իսրայելի, այլև Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի երկինքը»։
    22:35
    14.06.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Զոհեր ու վիրավորներ չկան Իրանի և Իսրայելի հայերի շրջանում
    Զոհեր ու վիրավորներ չկան Իրանի և Իսրայելի հայերի շրջանում
    22:30
    14.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    Իրան-Իսրայել կատաղի բախումների ֆոնին՝ Բաքուն նորից բարձրացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
    Իրան-Իսրայել կատաղի բախումների ֆոնին՝ Բաքուն նորից բարձրացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
    22:15
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր
    Հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Բոլոր դեպքերին Փրկարար ծառայությունը սահմանված կարգով իրականացնում է  արձագանքում։
    22:00
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսրայելը փորձում է դանդաղեցնել կամ խափանել Իրանի միջուկային ծրագիրը. Վահե Դավթյան
    «Նաթանզի վրա Իսրայելի օդային հարվածներից հետո տեղեկատվական դաշտում կրկին շրջանառության մեջ դրվեցին վաղուց ծանոթ եզրույթներ՝ «ճառագայթում», «արտահոսք»… Լայն շրջանակներում այս բառերն ակամայից մտավախություններ են գեներացնում սպասվող միջուկային ապոկալիպսիսի մասին։ Մի կողմ թողնենք էմոցիաները և դիտարկենք զուտ փաստերը»,-գրում է էներգետիկ թեմաներով փորձագետ Վահե Դավթյանը։ Նա մանրամասնում է. «Նախ և առաջ՝ ատոմակայաններին հարված չի հասցվել: Ոչ մի ԱԷԿ վնաս չի կրել։ Թիրախում է եղել Նաթանզի ուրանի հարստացման կայանը, որն ինժեներատեխնիկական նշանակության հարթակ է, այլ ոչ թե էներգետիկ ռեակտոր։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Վնասվել են միայն վերերկրյա կառույցները՝ էլեկտրաբաշխիչ համակարգերը, օդափոխության խողովակները, փորձարարական արտադրամասը։ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ գրանցվել է ներքին արտահոսք։ Այն մնացել է կայանի սահմաններում։ Շրջակա միջավայրն ու բնակչությունը վտանգված չեն։ Ինչո՞ւ ճառագայթումը դուրս չի եկել կայանից: Գործածվել է ոչ թե պլուտոնիում կամ ատոմակայանների թափոններ, այլ ուրանի հեքսաֆտորիդ (UF₆)։ Սա մի նյութ է, որը՝ — ճառագայթում է հիմնականում ալֆա մասնիկներ, որոնք չեն անցնում նույնիսկ գիպսակարդոնե պատի միջով, — վտանգավոր է միայն ներշնչման դեպքում, արտաքին ֆոն չի ստեղծում, — հեշտությամբ մեկուսացվում է հերմետիկ տարածքներում։ Հարվածի նպատակը ոչ թե էկոլոգիական աղետն է, այլ ուրանի հարստացման գործընթացի դադարեցումը։ Իսրայելը փորձում է դանդաղեցնել կամ խափանել Իրանի միջուկային ծրագիրը։ Նաթանզի ենթակառուցվածքների վնասումը կիրառվում է որպես ճնշման միջոց։ Ավելին՝ Իրանը տեխնիկապես ունակ է կարճ ժամանակում վերականգնել կայանի էներգամատակարարումը։ ետևաբար, պետք չէ տրվել միջուկային հիստերիայի։ Վնասը կետային է, հետևանքները՝ սահմանափակ։ Այլ բան է միջուկային հարվածը, որին կանդրադառնամ առանձին»։
    21:45
    14.06.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Իրանում քիմիական աղտոտվածություն է նկատվել. Սյունիքին վտանգ սպառնո՞ւմ է
    Իրանում քիմիական աղտոտվածություն է նկատվել. Սյունիքին վտանգ սպառնո՞ւմ է
    21:30
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կայա Կալասը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման կապակցությամբ
    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ  Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների շարունակության ֆոնին միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի ու Վաշինգտոնի միջև բանակցությունները շարունակելն անիմաստ է։ 
    21:15
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում հորդառատ անձրևը կաթվածահար է արել երթևեկությունը․ տրանսպորտ չկա․ Օragir.news
    Գյումրիում տեղացած անձրևը կաթվածահար է արել երթևեկությունը։ Կանգառներում մարդիկ 20 րոպեից ավելի սպասում են տրանսպորտին։
    21:00
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, 15-16-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։
    20:45
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած
    Այսօր՝ հունիսի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4/31 շենքից որդին մորը ցած է նետել, ապա ինքն է ցած նետվել, հայտնում է Shamshyan.com-ը: 
    20:35
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Նոր հուժկու հարձակումներ, ուժգին հակահարվածներ՝ Իրան-Իսրայել հրթիռային պատերազմում
    Հայլուր 20։30 Նոր հուժկու հարձակումներ, ուժգին հակահարվածներ՝ Իրան-Իսրայել հրթիռային պատերազմում
    20:30
    14.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Մահացու ռմբակոծությունները չեն դադարում. Իրանն ու Իսրայելը ավիահարվածներ են հասցնում իրար
    Մահացու ռմբակոծությունները չեն դադարում. Իրանն ու Իսրայելը ավիահարվածներ են հասցնում իրար
    20:15
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ջրհեղեղ՝ Վիետնամում․ կան զոհեր և անհետ կորածներ
    Աղբյուրը հայտնում է, որ ջրհեղեղն առաջացել է արևադարձային փոթորիկի հետևանքով՝ քաոս առաջացնելով երկրի կենտրոնական հատվածում և խլելով մարդկային կյանքեր, տեղացիներին ստիպելով լքել իրենց տները և զգալի վնաս պատճառելով տներին և ենթակառուցվածքներին:  
    20:00
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լողավազանում վայր ընկնելու հետևանքով 10-ամյա երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բկ
    Հունիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքում հայտնի Ենգիբարյանի լողավազանում վայր ընկնելու հետևանքով շտապօգնության խումբը «գանգուղեղի փակ վնասվածք, ջրահեղձ» ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 10-ամյա տղա է, ով նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում ընկերների հետ լողալու նպատակով գնացել է նշված լողավազան, որտեղ լողալիս ջրահեղձ լինելու հետևանքով շտապօգնության խումբը վերջինիս տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
    19:45
    14.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Ամենասարսափելի սցենարը Հայաստանի համար. ի՞նչ կլինի, եթե տապալվի իրանական վարչակազմը
    Ամենասարսափելի սցենարը Հայաստանի համար. ի՞նչ կլինի, եթե տապալվի իրանական վարչակազմը
    19:35
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկվան դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ուժային գործողությունը
    Հունիսի 14-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև: Ի շարունակություն հունիսի 13-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցի՝ ռուսական կողմից կրկին ընդգծվել է, որ Մոսկվան դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ուժային գործողությունը՝ ի խախտումն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի: Վերահաստատվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման, ինչպես նաև Իրանի և Իսրայելի միջև հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերին հետագայում ևս աջակցելու պատրաստակամությունը: Լավրովը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին հասցված հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:
    19:27
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր կարկուտ՝ Շիրակի մարզում
    Լուսանկարները հրապարակել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
    19:15
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելական օդուժը շուտով կվերադառնա Թեհրանի երկինք․ Նեթանյահուն սպառնում է Իրանին
    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ իսրայելական օդուժը շուտով կվերադառնա Թեհրանի երկինք՝ հարվածելու իրանական ռեժիմի «յուրաքանչյուր թիրախին»: «Շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Թեհրանի երկնքում. մենք հարվածելու ենք այաթոլլահի ռեժիմի բոլոր օբյեկտներին և թիրախներին», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը ժողովրդին ուղղված տեսաուղերձում:
    19:00
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեական վերաքննիչ բողոքների քննությունը գրավոր կարգով իրականացնելը իրավական անվտանգության խնդիր է. Ալեքսանդր Կոչուբաև
    Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է քրեական գործերով վերաքննիչ բողոքները, որպես կանոն, քննել գրավոր ընթացակարգով՝ սահմանելով որոշ բացառություններ և առավելագույնը 6+4 ամիս ժամկետ դրանց քննության համար։
    18:45
    14.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բաքուն երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի վրա հարձակումների համար․ Բայրամով
    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է, որ Բաքուն երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի վրա հարձակումների համար։ Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։  Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի կողմից Իրանի տարածքի դեմ ձեռնարկված գործողության հետևանքով ստեղծված իրավիճակը։  Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ, ցավակցություն հայտնել Իրանին՝ Գլխավոր շտաբի պետի, մի շարք պաշտոնյաների և քաղաքացիների մահվան կապակցությամբ։  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև նշել է, որ միջուկային օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և ընդգծել է առկա խնդիրները միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում՝ երկխոսության և դիվանագիտական ​​մեթոդներով լուծելու կարևորությունը։  «Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի վրա հարձակումների համար»,-հավելել է Բայրամովը։  Վերջինս նաև ընդգծել է, որ Իրանի օդային տարածքի փակման պատճառով Ադրբեջանը պայմաններ է ստեղծել տարբեր երկրների և Իրանի ներկայացուցիչների՝ ցամաքային սահմանը հատելու համար։  Կողմերը նշել են դիվանագիտական ​​ջանքերի վերսկսման կարևորությունը՝ հաշվի առնելով հակամարտության՝ ավելի լայն տարածաշրջան տարածման վտանգը։
    18:34
    14.06.25
    Ավելին