Լրահոս

2025-06-19
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան
    Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։ Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար։ Այս մասին գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
    18:27
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր
    Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։
    18:24
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սամվել Կարապետյանին
    Ս. Կարապետյանին ներկայացված մեղադրանքին առնչվող հարցերի, այդ թվում՝ փաստաբանների կողմից բարձրացված, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգերի (ավելի քան 40 ձերբակալված անձանց օրենքով սահմանված ժամկետից ավել անազատության մեջ պահելու և մի շարք տրանսպորտային միջոցներ Ոստիկանության հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ) Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ հունիսի 18-ին սկսել է քննակման ընթացակարգ:
    18:20
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ կլինեն
    Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություններով պայմանավորված, հունիսի 19-ից կկատարվեն  լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում:
    18:15
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Չարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութով փաթեթներ իրացնող երիտասարդների (տեսանյութ)
    Թմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկներն իրացրին համատեղ: Հունիսի 16-ին` ժամը 8.40-ին, «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նրանք ձերբակալեցին Աբովյան քաղաքի 34 և Եղվարդ քաղաքի 33 տարեկան երկու բնակչի: Աբովյանցի երիտասարդին պատկանող «Մերսեդեսի» սրահում և մեքենայի մոտ կար պլաստիկ երկու անոթ: Դեպքի վայրում իրականացվեց պահպանություն, իսկ երիտասարդները տեղափոխվեցին Չարենցավանի բաժին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր ավելի քան 22 գրամ բյուրեղանման դեղին զանգվածներով 5 անոթ և կարմիր ու կապույտ ժապավեններով 12 փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածներով: Եղվարդցու խուզարկությամբ հայտնաբերվեց երկու հաբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ: Հունիսի 17-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Մերսեդեսի» սրահում հայտնաբերվել է կարմիր և կապույտ ժապավեններով 9 փաթեթ և բյուրեղանման դեղին զանգվածով մեկ անոթ: Նշանակվել է փորձաքննություն: Երկուսն էլ ձերբակալված են, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
    18:00
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
    Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանն առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մասունքարանով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև սրբազան մասունքները Նորին Սրբությունը փոխանցեց Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանին: Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ: Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Արիս աբեղա Տոնոյանը։ Սուրբ Պատարագի ավարտին Սուրբ Շողակաթ վանքի բակում Արտակ եպիսկոպոսի նախագահությամբ Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանով կատարվեց հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:
    17:50
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից տեղափոխվել է Հայաստան
    Իրանում Չինաստանի դեսպանատունը հունիսի 17-ին կոչ էր արել Չինաստանի քաղաքացիներին հեռանալ երկրից։ Դիվանագիտական առաքելությունը նշում էր, որ կա վտանգ, որ կփակվեն նաև Իրանի ցամաքային սահմանները։ Ծանուցման մեջ թվարկվել էին Հայաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը՝ որպես Իրանից հեռանալու ուղիներ։ 
    17:45
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    2021-ի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025-ի նույն օրը նա կալանավորվեց
    Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ներկայացրել է, թե ինչպես են սինքրոն աշխատում Հայաստանի իշխանությունն ու Ադրբեջանն իրար հետ։ «2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ Հայաստանին աջակցելու համար։ 2025 թվականի նույն օրը՝ հունիսի 18-ին Հայաստանում կալանավորվեց Սամվել Կարապետյանը...»,- Facebook-ում գրել է Կարապետյանը։
    17:30
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան
    Քաղաքական գիտությունների դոկտոր, ՄՄՀԻ պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձել է գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորմանը: «Սամվել Կարապետյանն, առանց որևէ չափազանցության, մեր օրերի ամենահայտնի ու նշանավոր հայերից մեկն է։ Դժվար էր պատկերացնել ավելի վատ ուղերձ, որ կարող էր ստանալ աշխարհը մեր ժամանակակից պետության մակարդակի մասին, քան Երևանում՝ անվանի բարերարի ու ականավոր գործարարի կալանավորումը՝ մեկ ելույթի պատճառով։ Ազգային ինստիտուտների, իրապես նշանավոր և պատմական առաքելություն կատարած մարդկանց փուչ գործերով հետապնդելու իմաստով Փաշինյանը խայտառակվելու չտրորած գիծ թերևս չի թողել։ Ով գիտե՝ ինչպիսին կլիներ Քըրք Քըրքորյանի կամ Շառլ Ազնավուրի ճակատագիրը, եթե հրաշքով ողջ լինեին ու հանդգնեին իշխանության կոպիտ հարձակումից պաշտպանել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է։ Ջանք խնայելու իրավունք չունենք»,- նշել է Սողոմոնյանը։
    17:15
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին. նրանք կապ են հաստատել իրենց հարազատների հետ
    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հունիսին տեսակցել են Բաքվում պահվող հայերին, որոնց անունները հաստատված են Ադրբեջանի կողմից։
    17:00
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերին
    Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Արթուր Չախոյանին, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Լեռնիկ Ստեփանյանին, Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանին և Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետ Դավիթ Ղազախեցյանին: ՔԿ-ից տեղեկացնում են, որ նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով գլխավոր վարչության պետի տեղակալին և երեք վարչության պետերին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջիններիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները, համակարգում անցած երկարամյա ճանապարհը և վստահություն հայտնել, որ նրանք պատշաճ կիրականացնեն ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների առջև դրված խնդիրները: Նորանշանակ պետերը շնորհակալություն են հայտնել Քննչական կոմիտեի նախագահին վստահության և պետությանը ծառայելուն ընձեռված հնարավորության համար: Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել նաև Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության նախկին պետ Ռոբերտ Ադիլխանյանին՝ երկարամյա ծառայության և մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կայացման գործում ունեցած դերակատարության համար:
    16:45
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մերցի կառավարությունը թույլատրել է գրեթե 4 միլիոն եվրոյի սպառազինությունների արտահանումն Իսրայել
    Մայիսի 7-ից մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակաշրջանում թույլատրվել են ընդհանուր առմամբ 3,986 միլիոն եվրոյի զենքի մատակարարումներ հրեական պետությանը: Այսպիսով, Գերմանիայի կառավարությունը վերջին ժամանակներս առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է Իսրայել զենքի արտահանման ծավալների մասին: Ավելի վաղ նախարարների կաբինետը վկայակոչել էր զենքի արտահանման վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:
    16:30
    19.06.25
    Ավելին
  • Տարածաշրջան
    Գնում ենք հրթիռների դեմ կանգնելու. իրանցիները ոչ միայն փախչում են պատերազմից, այլև վերադառնում տուն
    Գնում ենք «հրթիռների դեմ կանգնելու». իրանցիները ոչ միայն փախչում են պատերազմից, այլև վերադառնում տուն
    16:15
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նիկոլ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ու՞ր են անհետացել քեզ ուղեկցող մեքենաների ռադիոկապի ձայնագրությունները. փաստաբան
    Բարերար Սամվել Կարապետյանի շուրջ Նիկոլ Փաշինյանի ուղիղ և անթաքույց պատվերով ծավալվող քաղաքական իրադարձությունները ինձ հիմք ու իրավունք են տալիս վերջինիս հրապարակայնորեն մի հարց ուղղել: Այս մասին իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ «Նիկո’լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ու՞ր են անհետացել քեզ ուղեկցող ավտոշարասյան մեքենաների մեջ դեպքի պահին եղած ռադիոկապի ձայնագրությունները, ինչու՞ ես թաքցրել դրանք, ի՞նչ մեղսակցություն ունես այդ վրաերթին»,– ընդգծել է նա։
    16:00
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից
    Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի մոտ ավտոմեքենա է պայթել, ապա պայթյունին հաջորդել է հրդեհը:    Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:    Մինչ հրշեջների ժամանումը՝ շենքի բակում կայնաված «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ավտոմեքենաների սեփականատերերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները:    Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  Թե ինչն է եղել պայթյուն-հրդեհի պատճառը՝ պարզում է, պարզվում է նաև ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:  
    15:45
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
    Թեկնածուի կենսագրությունը պատգամավորներին ներկայացրեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ 
    15:41
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը խրոնիկ սուտասան է․ անհետ կորած զինծառայողի հորեղբայր
    Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում, նա խրոնիկ սուտասան է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։
    15:37
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Աղետալի հետևանք կունենա ՀԷՑ-ի պետականացումը. նոր պարտքեր են սպառնում Հայաստանին.
    Հայլուր 15։30 Աղետալի հետևանք կունենա ՀԷՑ-ի պետականացումը. նոր պարտքեր են սպառնում Հայաստանին.
    15:30
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Աբբաս Արաղչին կմեկնի Թուրքիա
    Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կմասնակցի հունիսի 21-22-ը Ստամբուլում կայանալիք «Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների 51-րդ հատուկ նիստին:   Թուրքական Cumhuriyet-ը հայտնում է, որ նիստի օրակարգի հիմնական թեման կլինի Իսրայելի կողմից Իրանի վրա վերջին շրջանում իրականացվող հարձակումները։  Տեղեկության համաձայն՝ նիստի ընթացքում բացման ելույթ կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ իսլամական աշխարհին կոչ անելով միավորվել տարածաշրջանը անկայունացնող գործողությունների դեմ։   Նիստի ընթացքում ելույթ կունենա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 
    15:25
    19.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Նազելի Բաղդասարյան
    Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծել էր, որ վարչապետի այցը Թուրքիա պատմական է, որովհետև ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու:
    15:18
    19.06.25
    Ավելին