Լրահոս

2025-06-23
2025-06-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ տեղափոխող իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է «Nissan Elgrand»-ին՝ այն սեղմելով ժայռին. կան վիրավորներ
    Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Լծեն-Տաթև խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են իրանական համարանիշերով՝ գազ տեղափոխող բեռնատարն ու «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրանական բեռնատարը մխրճվել է «Nissan Elgrand»-ի մեջ՝ ճզմելով ժայռաբեկորներին։
    23:58
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թեհրանում չեն պատրաստվում դադարեցնել պատասխան ցավոտ հարվածները Իսրայելին. Վարդան Ոսկանյան
    «Իրանում լավ հասկանում են, որ ԱՄՆ-ի գիշերային հարձակումը, անուղղակիորեն ցույց է տալիս, որ Իսրայելի գործերն այդքան էլ լավ չեն ընթանում, եթե դրանց ստիպված է ուղղակիորեն խառնվել Վաշինգտոնը։
    23:30
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա
    Նախարարը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
    23:00
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հայտնի ռեստորանային համալիրում հայտնաբերվել է կնոջ դի
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվեկ է քրեական վարույթ՝ հունիսի 9-ին Երևանի 103 շտապօգնության 6-րդ ենթակայանից ստացված ահազանգի փաստով։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, նշված ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին և հայտնել են, որ բժիշկների թիվ 6-րդ խումբը կանչով մեկնել է Շիրակի փողոցում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիր, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Վարվարա Ա.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
    22:30
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մենք մեր ձևով արդարություն կպահանջենք. Սամվել Կարապետյանի որդու կոչը
    Մի քանի խոսք աշխարհի տարբեր ծայրերում ապրող իմ հայ եղբայրներին ու քույրերին, մեր գեղեցիկ, գեղեցիկ համայնքի անդամներին, մեր գեղեցիկ սփյուռքին և, անկեղծ ասած, բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն արդարության և ողջամտության հանդեպ։ — Իր ուղերձում հայտարարել է գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Կարեն Կարապետյանը։ «Ես բարերարի հպարտ զավակ եմ, բայց ավելի կարևորը՝ մեծ, բարի, առատաձեռն մարդու՝ Սամվել Կարապետյանի, որը մի քանի օր առաջ բանտարկվեց ներկայիս ռեժիմի կողմից մեր Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցող խոսքերի համար։ Ես չեմ ուզում պոպուլիստ լինել, քանի որ մեր կառավարությունն առանց այն էլ լի է պոպուլիստներով, և չգիտեմ՝ նրանք դա դիտավորյալ են անում, թե՞ պարզապես խելագար են։ Սակայն մեր ժողովրդի պառակտումն ինձ համար ակնհայտ է։ Պարտադիր չէ շատ կրոնասեր լինել, որպեսզի հարգես քո արմատներն ու արժեքները, և մեր եկեղեցին միշտ եղել է մի հաստատություն, որը միավորել է մեզ բոլորիս։ Միլիոնավոր հայեր՝ Ռուսաստանի հայեր, Ֆրանսիայի հայեր, Ամերիկայի հայեր, Լիբանանից և աշխարհի այլ մասերից եկած հայեր՝ միշտ եղել են այս ազգի հոգին։ Եվ մարդկանց մի փոքր խումբ, որը փորձում է բաժանել մեր ազգը իրենց փոքրաթիվ կողմնակիցների և բոլոր մյուսների միջև՝ թույլ տվեք ասել, որ ես շատ, շատ հպարտ եմ լինել այդ «բոլորի» մեջ։ Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել։ Մենք մեր ձևով կպահանջենք արդարությունը։ #մերձևով, և ճշմարտությունը մեր կողմն է։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ», — հայտարարել է Կարապետյանը։
    22:00
    22.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները
    Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր Արևելքում: 
    21:30
    22.06.25
    Ավելին