Լրահոս

2025-06-26
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանավորվել է նաև ակտիվիստ Արսեն Ղազարյանը
    Կալանավորվել է նաև ակտիվիստ Արսեն Ղազարյանը․։ այս մասին հայտնում է Սրբազան պայքար տելեգրամյան էջը։
    15:05
    26.06.25
    Ավելին
  • Աշխարհ
    Անձրև, փոթորիկ ու հեղեղ՝ Փարիզում. եղանակային անոմալ ցնցումներից մարդիկ են մահացել
    Անձրև, փոթորիկ ու հեղեղ՝ Փարիզում. եղանակային անոմալ ցնցումներից մարդիկ են մահացել
    15:00
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փախնելը մոտդ լավ ա ստացվում. էս անգամ դեղերդ գրպանիցդ հանելն ու կամերայի դիմաց խղճուկ դեմքի արտահայտություն ընդունելը չի փրկելու. Թամամյանը՝ Թորոսյանին
    Էդ շատ լավ ա, որ 6 տարի մեջդ պահում ես, ճիշտ ես անում, Գինեսի գիրքը տեղդ չգիտի՝ 6 ամյա հղիության սիմպտոմներով հավանաբար քեզ էլ գրանցեն, որպես յուրահատուկ գտածո։ Լավ լսի ու ականջիդ օղ արա, 6 տարի առաջ ինչ ասել եմ, ամեն ասածս ուժի մեջ ա ու ամեն հարցիս պատասխանը վաղ թե ուշ տալու ես` օրենքի ամբողջ խստությամբ։ Դու ոչ թե չես պատասխանել, այլ չես կարողացել պատասխանել, էդ չխառնես հանկարծ։ Դիմել ես տարբեր մարդկանց, որ քո տեղը «հարցդ» լուծեն, բայց քեզ, մեղմ ասած, ցույց են տվել դուռը, ասելով՝ բան ունեիր ասելու ուղիղ իրեն ասեիր, ոչ թե փախնեիր։ Օրենքով էլ դատի չէիր կարող տալ, որովհետև գիտեիր, որ յուրաքանչյուր ասածս ճիշտ էր։
    14:45
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարությունը 6 ամսով երկարաձգեց ցեմենտի ներմուծման արգելքը
    Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում որոշեց Հայաստանի ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառել, նաև հաստատեց ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը։ Այս որոշումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024–ի նոյեմբերի 28-ի որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակումներ են կիրառվել ցեմենտի ներմուծման վրա։ Իրականացված քայլերի արդյունքում որոշակի մեղմվել է տեղական շուկայում (երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի նկատմամբ) Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները։ Այնուամենայնիվ՝ 2024–ին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (1.05 մլն տոննա) նախորդ տարվա նկատմամբ նվազել է 7.3%-ով: Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.)։ Ըստ Վիճակագրական ծառայության տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները. 2024 թվականին Հայաստան է ներմուծվել 436 հազ.տ. ցեմենտ (աճը 2023թ. նկատմամբ՝ 72%)։ Նշված պարագայում էլ ավելի է նվազել տեղական ցեմենտի մրցունակությունը, ինչի արդյունքում՝ վատթարացել է նաև տեղական ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը (ներկայումս Կառավարության քննարկման փուլում է գտնվում ցեմենտի ներմուծման գործունեության լիցենզիայի տրամադրման համար պետական տուրքի չափի բարձրացում նախատեսող օրինագիծը)։ Այսպիսով, ցեմենտի ներմուծման աճը փաստում է, որ առաջարկվող կարգավորումները չեն խոչընդոտում երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման գործընթացին, միաժամանակ ապահովում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը ի հաշիվ տեղական ցեմենտ արտադրող, ներմուծվող կլինկերից տեղում ցեմենտ արտադրող և երրորդ երկրներից ցեմենտ ներմուծող տնտեսավարողների միջև մրցակցության շնորհիվ։ Այս ամենը հաշվի առնելով կառավարությունը որոշել է շարունակել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը և գործողության ժամկետն ավարտվելուց հետո՝ սահմանել ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր վեցամսյա ժամկետ։
    14:30
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամենքիս պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլը ջախջախվի Եկեղեցու դեմ սանձազերծված այս կռվում․ քաղաքագետ
    «Նիկոլ Փաշինյանը շուտով կգնա Վեհափառի ետևից։ Չեմ ուզում չարագուշակ բաներ խոսել, բայց մտածում եմ, որ Նիկոլը կարող է և հասնել իր նպատակին։ Համենայն դեպս, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու, Սրբազան Պայքարի կողմնակիցներին հետպանդելու հետ կապված Եկեղեցու արձագանքը, ցավոք, այլ բան մտածելու առիթ չի տալիս։ Դատարանի դիմաց երեկ տասնյակ հոգևորականներ պետք է լինեին։ Արքեպիսկոպոսներ, վարդապետեր, քահանաներ… Բայց նրանք չկային։ Փոխարենը Գերագույն Հոգևոր Խորհուրդը երեկ դատապարտում էր «հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը»։
    14:20
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
    Անհատ ձեռնարկատեր Սարգիս Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Գյուլբենկյան 35/2) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են սանիտարահիգիենիկ բնույթի մի շարք խախտումներ: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: «Մասնավորապես՝ շաուրմայի պատրաստման խոհանոցային հատվածը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն կամ ախտահանություն, սննդի կառույցն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով (հումքի և ձեռքերի լվացումը կատարվել է նույն լվացարանի մեջ), պատուհաններին առկա միջատասպան ցանցերը եղել են կեղտոտ և պատռված, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումներն ու գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման, չեն պահվեել նորոգ ու բարվոք վիճակում: Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
    14:15
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Աղոթքով սպասում եմ զարհուրելի հաջորդ իրադարձություններին. ամեն ինչ նոր է սկսվում. Թովմաս ուրարակիր Առաքելյան
    «Մեր երկրում ամեն ինչ ավելի քան պարզ է ու պարզունակ: Մինչև հիմա համառորեն չհասկացողներին ոչինչ բացատրել այլևս հնարավոր չէ: Աղոթքով սպասում եմ զարհուրելի հաջորդ իրադարձություններին՝ զարմանալու կարողությունս վաղուց սպառած: Աղոթքով մնանք։ Ամեն ինչ նոր է սկսվում...»,-գրել է նա։
    14:00
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեմ ես վիլայեթացմանը՝ ուրեմն քո հետևից կգան՝ եթե ոչ այսօր, ապա վաղը․ Արմեն Այվազյան
    Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրել է․ «2021թ-ից ի վեր բազմիցս եմ հրապարակավ նախազգուշացրել, որ ՀՀ ընթացիկ վիլայեթացումը՝ պետական ինքնիշխանության համակարգային ապամոնտաժումը հօգուտ ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի, բնականաբար ուղեկցվելու է հասարակության դիմադրությամբ և իշխանության լայնածավալ բռնաճնշումներով։ Այլ կերպ հնարավոր չէ, որովհետև թուրքացումը հակասում է հայ մարդու աշխարհայացքին ու հավաքական մտայնությանը՝ նրա ինչպես գիտակցական, այնպես էլ անգիտակցական շերտերին։ Ազգային օրակարգի քայքայումը և դրա ենթարկումը Թուրքիայի և Ադրբեջանի գաղութատիրական խոսույթներին ոչ այլ ինչ է, քան հիբրիդային պատերազմ հայոց ինքնության և էության դեմ։ Այսօրվա զարգացումները վկայում են, որ իշխանությունն անցել է համընդհանուր կանխարգելիչ հարձակման՝ նպատակ ունենալով խափանել հայ հասարակության դիմադրությունն առաջիկա ստրկացուցիչ և կապիտուլյացիոն «խաղաղության պայմանագրերին» ու անհայտ գաղտնի պայմանավորվածություններին։ Դեմ ես վիլայեթացմանը՝ ուրեմն քո հետևից կգան՝ եթե ոչ այսօր, ապա վաղը։ Խուզարկություններ, ձերբակալություններ, քաղաքական պատվերով մեղադրանքներ, ուղղորդված դատավարություններ, կեղծ քարոզչական արշավներ… ահա սա է Հայաստանի ներկան և, ըստ երևույթին, մոտակա ապագան։ Սակայն իշխանության պատժիչ ռեսուրսը անսահման չէ։ Ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ։ Այս ամենը կարող է դառնալ ոչ միայն ներկա իշխանության ավարտի սկիզբը, այլև՝ ազգային պետության վերակերտման նախերգանքը»։
    13:45
    26.06.25
    Ավելին
  • Քաղաքական
    Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը. Սամվել Կարապետյանը՝ բանտախցից
    Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը. Սամվել Կարապետյանը՝ բանտախցից
    13:38
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    13:30
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Կառավարության պարտքը կտրուկ կաճի. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
    «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Վերջին տարիներին աշխարհաքաղաքական իրադրությունների շուրջ ձևավորված արտածին գործոնները, որոնք 2022-ից սկսած բարենպաստ ազդեցություն էին գործում ՀՀ տնտեսության վրա, վերջին շրջանում զգալիորեն թուլացել են (գործոնների մեծ մասը գրեթե ամբողջությամբ չեզոքացել են)։ Այդ թուլացմամբ պայմանավորված բացասական զարգացումներն արդեն իսկ զգալի չափով ուրվագծվում են։ Այսպես, տարեցտարի դանդաղում է տնտեսական աճի տեմպը՝ 2022-ին այն կազմել է 12.6%, 2023-ին՝ 8.3%, 2024-ին՝ 5.9%։ Ընդ որում, վատթարացումն առավել ակնառու է տնտեսության կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի ոլորտում, ինչպիսին է արդյունաբերությունը։ Անցյալ տարվա առաջին եռամսյակում այն 30.4% աճի շնորհիվ ապահովել էր եռամսյակային տնտեսական աճի զգալի մասը, իսկ արդեն մեկ տարի անց՝ 2025թ. առաջին եռամսյակում, 2.2 տոկոսային կետով հակազդել է տնտեսական աճին, քանի որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտում արձանագրվել է կտրուկ անկում: Շեշտակի նվազել են նաև արտահանումն ու ներմուծումը, նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ զգալիորեն վատթարացել են արտաքին առևտրի մնացորդը և ընթացիկ հաշվի պակասուրդը: Քանի որ 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) կազմվել է վերը նշված արտածին գործոնների մի մասի չեզոքացման, իսկ մնացած մասի՝ զգալի թուլացման պայմաններում, դրանում, բնականաբար, չէին կարող ընդհանրապես «արհամարհվել» ոչ բարենպաստ մակրոտնտեսական զարգացումները։ Պատահական չէ, որ 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով վատթարացման ուղղությամբ վերանայվել են ընթացիկ և առաջիկա տարիների մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք կանխատեսվել էին նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրով։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ նույնիսկ այս վերանայումներով հանդերձ՝ նոր Ծրագրի հիմքում դրված տնտեսական զարգացման սցենարի լավատեսությունը բավարար չափով հիմնավորված չէ։ Ընդհանուր առմամբ, որոշ կանխատեսումներ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս. • Նախորդ՝ 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում էր պետական բյուջեի եկամտային ցուցանիշների բավական ագրեսիվ աճ։ Այն ներկայիս՝ 2026-2028թթ. ծրագրով զգալիորեն «մեղմվել է»։ Նոր Ծրագրում նախորդի համեմատ զգալիորեն նվազեցվել են նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի կանխատեսումները։ Հաշվի առնելով 2024թ. արդյունքներով արձանագրված թերհավաքագրումների փաստը, այնուամենայնիվ, ցուցանիշների կանխատեսումները նույնիսկ նվազեցումից հետո շարունակում են թերահավատության տեղիք տալ: Մասնավորապես՝ անհավանական է թվում, որ հարկեր/ՀՆԱ-ն կհաջողվի 2024-ի 23.5%-ից 2028-ին հասցնել 25.1%-ի կամ ցուցանիշը բարելավել 1.6 տոկոսային կետով, այն դեպքում, երբ 2021-2024թթ. ընթացքում դրա բարելավումն ընդամենը 0.5 տոկոսային կետ է կազմել։ • Նոր Ծրագրով նախորդի համեմատ նվազեցվել են նաև պետական բյուջեի ծախսերի կանխատեսվող մեծությունները։ Ընդ որում, տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերը նվազեցվել են անհամեմատ ավելի շատ, քան ընթացիկ ծախսերը։ Նվազեցումը սպասելի էր՝ հաշվի առնելով վերջին ժամանակներում «քրոնիկ» դարձած թերակատարումները։ Պատահական չէ, որ Ծրագրի հարկաբյուջետային ռիսկերին վերաբերող մասում որպես կարևոր ռիսկ անդրադարձ է կատարվում ծախսերի թերակատարմանը։ Նշվում է, որ չնայած 2026-2028թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային սցենարում նախատեսվել են բավական բարձր՝ ՀՆԱ շուրջ 6%-ը կազմող կապիտալ ծախսեր, այնուամենայնիվ, հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի կատարողականները, առկա է ծրագրավորված ցուցանիշների թերակատարման խորացող ռիսկ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ինչպես ամբողջական պահանջարկի և ընթացիկ տնտեսական ցուցանիշների, այնպես էլ երկարաժամկետ ժամանակահատվածում՝ տնտեսության ներուժի վրա։ • Սպասվում է, որ բնակչության մի ստվար հատվածի կենսամակարդակն էականորեն ընկնելու է։ Ծրագրում չի խոսվում առաջիկա երեք տարիներին կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին: Իսկ հաշվի առնելով ծրագրվող ժամանակահատվածում գնաճի կանխատեսվող մեծությունները, ստացվում է, որ չբարձրացման դեպքում կենսաթոշակը և նվազագույն աշխատավարձն իրական արտահայտությամբ 2028-ի վերջում 12.1%-ով ցածր են լինելու, քան 2025-ի տարեսկզբին։ Ավելին, հիմնավոր մտավախություն կա, որ այս տարեվերջին գնաճի տեմպը, ամենայն հավանականությամբ, էապես ավելի բարձր կլինի, քան Ծրագրով ակնկալվող 2.6%-ը։ • Կառավարության պարտքն այս և առաջիկա երեք տարիներին մինչև այժմ արձանագրվածից շատ ավելի կտրուկ է աճելու. Ծրագրով նախատեսվում է, որ բացարձակ մեծությամբ այն 2028թ. վերջում կանցնի 7.7 տրիլիոն դրամից և 2024թ. վերջի փաստացի մեծությանը՝ շուրջ 4.9 տրիլիոն դրամին կգերազանցի 58.2%-ով։ ՀՆԱ-ի համեմատ կառավարության պարտքի կշիռը 2028թ. վերջին կկազմի 55.4%՝ 2024թ. փաստացի մեծության համեմատ ավելանալով 7.4 տոկոսային կետով։ 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն՝ «պարտքը շարունակում է զգայուն մնալ հատկապես տնտեսական աճի ցնցումների նկատմամբ, պարտքի կառուցվածքը գնահատվում է միջին կամ բարձր խոցելի, իսկ իրականացված տարբեր հետազոտություններն ուրվագծում են էական անորոշություններ»։ Չնայած 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում մասամբ արձանագրված են որոշ ակնհայտ մտահոգիչ միտումներ, իսկ կատարված վերանայումները որոշ չափով վկայում են փոփոխված իրողությունների գիտակցման մասին, այնուամենայնիվ, ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ վերանայումները ոչ թե բխում են քաղաքական հստակ ռազմավարությունից, այլ ընդամենը պարզ արձագանք են անկառավարելի իրադարձություններին։ Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/F8sfC ։
    13:20
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բժիշկները փրկել են 16-ամյա տղայի կյանքը
    Երեկ՝ հունիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել հերթական երեխայի կյանքը:  Կեսօրին «Արարատ» բժշկական կենտրոնից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կնետրոն է տեղափոխվել տղա երեխա՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղափոխված տղան 16 տարեկան է և ունեցել է ազդրի միջին երրորդականի շրջանում ծակած-կտրած վերք:    «Արարատ» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ արդեն բժիշկներին հաջողվում է փրկել տղային:   Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հունիսի 24-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատ քաղաքի «Ոսկու կորզման ֆաբրիկա» բանավանում, որը ժողովրդին ավելի շատ հայտնի է՝ որպես Սոթքի բանավան, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ, եղբայրներ 41-ամյա Աշոտ Ա.-ի և 45-ամյա Արտակ Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված 16-ամյա Գեղամ Ս.-ի հետ, որի ժամանակ էլ Արտակ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է երեխային:    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:    Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ եղբայրներ Աշոտ և Արտակ Ա.-երին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:   Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկությունը կռվի մասնակցիները փորձել են թաքցնել իրավապահներից, սակայն դա նրանց չի հաջողվել:
    13:15
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա այլևս երկիր չէ, այլ հոգեկան հիվանդների մեծ հիվանդասենյակ. Լևոն Ջավախյան
    Մենք ապրում ենք մի երկրում, որի վարչապետը աչքի է ընկնում ոչ ադեկվատ վարքով, չի կառավարում իր հույզերը, գերադասում է առաջնորդվել էմոցիայով, քան բանականությամբ, անհավասարակշիռ է, բռնկուն, պայթունավտանգ:
    13:00
    26.06.25
    Ավելին
  • Իրավական
    Տականքնե՛ր, պատասխան եք տալու. «Հեղաշրջման պլանի» գործով կալանավորվել է 15 մեղադրյալ
    Տականքնե՛ր, պատասխան եք տալու. «Հեղաշրջման պլանի» գործով կալանավորվել են բոլոր 16 մեղադրյալները
    12:54
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը փաստացի արգելափակել է Ղարաբաղի հարցն արծարծելու բոլոր փորձերը՝ առաջնորդվելով բացառապես սեփական իշխանության պահպանման նկատառումներով. Օսկանյան
    Հասկանալի է, որ հասարակական ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է Հայաստանում տեղի ունեցող զանգվածային կալանքների վրա։ Այնուամենայնիվ, ես չեմ շեղվելու իմ օրակարգից և շարունակելու եմ բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի խնդրի և նրա ժողովրդի՝ իրենց տներ վերադառնալու իրավունքի մասին, հատկապես նկատի ունենալով, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն առնչվում են Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանային մյուս զարգացումներին։ Այդուհանդերձ, այս կալանքները ապօրինի են և քաղաքական հետապնդումներ են։ Ներկայումս կալանավորված ընդդիմադիր յուրաքանչյուր անձ, ներառյալ տնային կալանքի մեջ գտնվողները, քաղաքական բանտարկյալներ են։ Այս ամենը հստակ հաստատում է, որ Հայաստանը միանշանակ մտել է ավտորիտար կառավարման փուլ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Եվ հիմա՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ աշխարհը հավատա, թե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Նա հայտարարել է, թե Հայաստանն այլևս ոչինչ չունի ասելու կամ անելու այդ կապակցությամբ, իբր այդ էջը փակված է։ Նրա դրդապատճառները դժվար չէ հասկանալ՝ հաճոյանալ Ադրբեջանին, խուսափել դիվանագիտական շարունակական ճնշումներից և, ամենից առաջ, ջնջել այն խարանը, որ իր իշխանության օրոք և իր պատճառավ կորսվեց հայկական պատմական հողը։ Առավել զավեշտալի էր նրա հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը երբեք հայկական չի եղել։ Այս մոտեցումները, որքան էլ հարմար լինեն նրանց, ովքեր ուզում են փակել այդ էջը, որևէ աղերս չունեն իրականության կամ հայ ժողովրդի հետ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ և չի կարող համարվել այդպիսին։ Այն մնում է չլուծված այնքան ժամանակ, քանի դեռ նրա 150,000 բնիկ հայերը չեն կարող վերադառնալ իրենց պապենական հողեր։ Ո՛չ Երևանի, ո՛չ էլ Բաքվի որևէ հայտարարություն կամ պայմանագիր ի զորու չէ վերացնել պատմական ճշմարտությունը կամ իրավական փաստը. Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է հայկական։ Այն երբեք՝ պատմության որևէ փուլում, չի կազմել անկախ ադրբեջանական պետության մաս։ Կարծել, թե հնարավոր է այն օտարել հայկական ազգային ինքնությունից, ապարդյուն է և ցինիկ։ Հակառակը՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հարցն ունի նոր ընկալում և աջակցություն՝ հիմնված երեք ամուր սյուների վրա՝ միջազգային իրավունք, քաղաքական հաստատումներ և ինստիտուցիոնալ գործընթաց։ Առաջին՝ միջազգային իրավունքը միանշանակ է։ Հարկադիր տեղահանվածների՝ իրենց տները վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար նորմ է։ Այն ամրագրված է սովորութային միջազգային իրավունքում, մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի համակարգերում՝ երաշխավորված այնպիսի փաստաթղթերով, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։ Ավելին՝ 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց երաշխավորել Լեռնային Ղարաբաղից արտաքսված հայերի «անվտանգ, անխափան և արագ վերադարձը»։ Դատարանը հատուկ ընդգծեց, որ վերադարձողները պետք է պաշտպանված լինեն «ուժի կամ ահաբեկման ցանկացած ձևից, որը կարող է ստիպել նրանց կրկին փախչել»։ Երկրորդ՝ այս իրավական հիմքը լրացվել է քաղաքական հաստատումներով։ 2024-ի մարտին և հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանը միաձայն ընդունեց բանաձևեր, որոնցով Ադրբեջանին կոչ է արվում սկսել երկխոսություն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ և ապահովել տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը։ Նման կոչերով հանդես են եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը՝ հստակ արտահայտելով իրենց մտահոգությունն Ադրբեջանի գործողությունների հումանիտար և քաղաքական հետևանքների վերաբերյալ։ Իսկ որոշ պահերի՝ նույնիսկ ադրբեջանցի պաշտոնյաներն են հրապարակայնորեն ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է վերադառնալ իրենց տները։ Երրորդ՝ արդեն սկիզբ է դրվել ինստիտուցիոնալ գործընթացի։ Շվեյցարիայի խորհրդարանը, ընդամենը վերջերս, Դաշնային խորհրդին հանձնարարեց ստեղծել երկխոսության հարթակ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու վերջիններիս՝ իրենց տները վերադառնալու խնդիրները։ Սա այլևս տեսական նախաձեռնություն չէ. այժմ գոյություն ունի հստակ մանդատ՝ հիմնված Շվեյցարիայի չեզոքության և վստահության վրա, որը կարող է մեկնարկել մի գործընթաց, որն ի զորու է վերականգնել հազարավոր մարդկանց արժանապատվությունը և նախապատրաստել վերադարձի ճանապարհը։ Այնուամենայնիվ, այսօր այս ամենում ամենամեծ խոչընդոտը ոչ այնքան Ադրբեջանն է, որքան Հայաստանի կառավարությունը։ Փաշինյանը փաստացի արգելափակել է Ղարաբաղի հարցն արծարծելու բոլոր փորձերը՝ առաջնորդվելով բացառապես սեփական իշխանության պահպանման նկատառումներով։ Բայց կառավարությունները փոխվում են։ Երբ Փաշինյանի իշխանությունը ավարտվի, հետփաշինյանական Հայաստանի համար պատրաստ կլինի իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ բոլոր հիմքերը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցը բանակցային օրակարգ բերելու համար։ Իրավական գործիքակազմը պատրաստ է, միջազգային աջակցությունն աճում է, իսկ մեխանիզմները գործարկված են։ Պետք է միայն քաղաքական կամք։ Աշխարհը չպետք է մոլորության մատնվի «փակված էջի» ձևակերպումներով։ Էթնիկ զտումը փակուղի չէ։ Լռությունը արդարություն չէ։ Հայ ժողովուրդը և բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պետք է շարունակեն անզիջում հետապնդել վերադարձի իրավունքը՝ որպես անբաժանելի և հիմնարար սկզբունք՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- գրել է նա:
    12:50
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտնել է Ստեփանակերտում միջազգային գագաթնաժողով անցկացնելու մասին
    Դեսպանի խոսքով՝ 13 անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովում տարածաշրջանի ապագայի հարցեր կքննարկվեն: Նա մասնավորապես ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական դաշինքի կարևորությունը:
    12:45
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի գրառումից հնարավոր է եզրակացնել, որ շուտով կարող են սկսել բողոքի ակցիաներ Վեհափառի դեմ՝ հենց Մայր Աթոռում. Հակոբ Բադալյան
    Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, կրկնեմ, որ ըստ իս, Փաշինյանի նետած մարտահրավերը եկեղեցին պետք է դիտարկի որպես հնարավորություն: Այո, շատ բարդ ու լուրջ մարտահրավեր, բայց հենց դրանով նաեւ որպես հնարավորություն՝ հետ բերել այն բաց թողնված ժամանակը, որ անհրաժեշտ էր օգտագործել նոր ժամանակների գլոբալ մարտահրավերներին պատրաստվելու եւ նոր ժամանակների անխուսափելի միջավայրում կենսունակ մարտավարություն ու ռազմավարություն ունենալու համար:
    12:40
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել «Հայֆիլմ» կինոստուդիայի հարակից տարածքում
    Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի հարևանությամբ, խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել և կա վտանգ, որ այն կտարածվի դեպի հարևան շինություններ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները,ապա ժամանած հրշեջները մարել են մոտ 1,500 քմ չոր, խոտածածկ տարածքում առաջացած կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածեր չկան:
    12:35
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Գիշերային դատեր. կալանավորվել է Բագրատ սրբազանը, մյուս 15 մեղադրյալները՝ ևս
    Հայլուր 12։30 Գիշերային դատեր. կալանավորվել է Բագրատ սրբազանը, մյուս 15 մեղադրյալները՝ ևս
    12:30
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմեն Ալեքսանյանը կալանավորվեց այլ Արմենի փոխարեն. փաստաբան
    Արմեն Ալեքսանյանը կալանավորվեց. Դիլեման այն չէ, որ կալանավորվեց, այլ այն, որ կալանավորվեց այլ Արմենի փոխարեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Քննիչները, դիտավորյալ, թե ոչ, սխալ էին զննել հեռախոսային խոսակցությունները և այլ անձի գործողությունները վերագրել են պաշտպանյալիս»,– հավելել է նա։
    12:15
    26.06.25
    Ավելին