Լրահոս

2025-06-30
2025-06-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա հիվանդանոցում մահացել է
    Այսօր՝ հունիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Հեսու Շ.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Վ. Վաղարշյան փողոցում՝ «Պարտեզ» ֆուդկորտի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
    23:58
    29.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մակրոնի աջակցությունը հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու․ Ասլանյան
    Միաժամանակ Ֆրանսիան կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի առաջ։ Հնարավո՞ր է, որ քրիստոնյա հայության ապագա զանգվածային արտագաղթը դիտարկվում է որպես պոտենցիալ ռեսուրս՝ այնտեղ, իսկ այստեղ՝ պետականությունն ու ինքնությունը կազմաքանդող գործոն։ Եկեղեցին թիրախավորել, Արցախից հրաժարվել, արժեքները վերացնել ` թրքացնելով տարածաշրջանը,և հայությանը կրկին ստիպել բռնելու գաղթի ճամփան։
    23:49
    29.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Բելգիայի հայ համայնքը դատապարտում է ՀՀ իշխանության հարձակումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա
    «Իրապես աներևակայելի, մտահոգիչ և նույնիսկ կասկածելի դրդապատճառներով է, որ վերջին շրջանում շղթայազերծվել է պախարակման արշավ ՀՀ վարչապետի և նրա շրջապատի կողմից՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա սպասավորների դեմ, հաճախ նաև վարչապետի պաշտոնին անհարիր և անպատշաճ արտահայտություններով։ Անշուշտ, պոպուլիստական ելույթներում կասեն, թե իրենք դեմ չեն Հայ Եկեղեցուն և կրոնին, այլ միայն որոշ եկեղեցականների, սակայն հայ ժողովուրդն այդքան միամիտ չէ, որ չհասկանա՝ իրենց իրական նպատակը հենց Եկեղեցին է՝ իր հավատացյալներով։
    23:30
    29.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհի ահազանգ` Արին Բերդի փողոցում
    Հունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ 200 քմ տարածքում այրվում են կենցաղային իրեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։07-ին։
    23:00
    29.06.25
    Ավելին