Լրահոս

2025-07-10
  • Img default alt hy
    Հայաստան
    Գլխավոր դատախազն ինքն է լծվել նախաքննության փուլում կոնկրետ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարություն
    Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը հայտարարությամբ է հանդես եկել «գլխավոր դատախազի մանիպուլյացիոն փաստարկների վերաբերյալ»։ «2025 թվականի հուլիսի 8-ին Հ1-ի եթերում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում անդրադարձել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքին: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ սա ևս մի անհաջող փորձ է «հիմնավորելու» անհիմն և ապօրինի մեղադրանքը, որն ավելի շատ ստվերում է պետությանը, քան՝ հիմնավորում մեղադրանքը: Այսպես, Պետրոս Ղազարյանի հարցին, թե «դուք չէիք գտել հանցակազմ, անցավ մի քանի տարի, թե՝ մի տարի, և հանկարծ նույն բանի մեջ դուք գտաք հանցակազմ: Ասում են էտ ո՞նց», ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է, որ «Մենք ստիպված ենք եղել մանիպուլյացիաներից խուսափելու համար պաշտոնական պարզաբանում տալ: 2024-ի հարցազրույցը մենք գնահատել էինք նվազ վտանգավորության մեջ, ինչ տրամաբանության մեջ, որ այդ նույն ընդդիմադիրներն ասում են էմոցիոնալ պոռթկում, հուզական գնահատական, շատ հաճախ լինում է, որ մարդիկ ուշադիր չեն և այդ հուզական գնահատականները տալիս են, այդ թվում՝ հանրային խոսքում և, ըստ էության, մենք բավարար չէինք համարել միայն այդ հարցազրույցի առկայությունը և գնահատականները, բայց եթե դուք հետևել եք, վստահ եմ լրատվական դաշտը հետևել եք, 2025-թ.-ի այ ես բացահայտումների շրջանակում Աջապահյանը չալարեց և վերահաստատեց իր 2024 թ-ի հարցազրույցը, և ավելին, պնդեց թե ինչ է ասել, մեկնաբանեց ու բացատրեց»: Պետրոս Ղազարյանի հաջորդ հարցին, թե «Հա բայց տեսեք, լրագրողը հարցնում ա, ասում ա ասե՞լ եք, ինքն էլ ասում ա հա, ասել եմ, սենց սենց, սենց՝ պատասխանում ա լրագրողի հարցին, ոչ թե դուրս ա գալիս առանձին կոչով էլի դիմում ա», Վարդապետյանը պատասխանում է, որ «Բայց ասում ա դա են կոնտեքստում, երբ որ «սրբազան պայքար» շարժման վերաբերյալ արդեն ԱԱԾ բացահայտումը կա, արդեն էս քննարկումները կան և արդեն երևում ա նաև այս իրական լինելը այն բոլոր գործողությունների պլանավորման, կանխատեսման, որի մասին որ մենք խոսում ենք, տեսեք, եթե կոնտեքստից կտրեք»: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին, երբ դեռ, ըստ դատախազի, սրբազանը «չէր վերահաստատել» իր նախորդ հարցազրույցը և բնականաբար, դեռ չկար «որևէ կոնտեքստ»: Բացի այդ, քրեական վարույթը նախաձեռնվել էր բացառապես 2024-ի փետրվարի 3-ի հարցազրույցի բովանդակության հիման վրա, որի վերաբերյալ գլխավոր դատախազը նշում է, որ այդ՝ 2024 թվականի հարցազրույցը իրենք այն ժամանակ գնահատել են նվազ վտանգավորության մեջ....: Այստեղ ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազն հակասում է ինքն իրեն, քանի որ պարզվում է քրեական վարույթը հարուցվել է բացառապես հենց այն նյութի հիման վրա, որը դատախազությունը գնահատել էր նվազ վտանգավոր և միայն այդ հարցազրույցի առկայությունը՝ ոչ բավարար: Ուստի հաղորդավարի հարցադրումն այստեղ մնում է ակտուալ՝ «Էտ ո՞նց»: Իսկ մեղադրանքն իբրև հիմնավորող կոնտեքստը դեռ չէր ծնվել, այն լինելու էր միայն դրանից չորս օր անց՝ հունիսի 21-ին: Հաղորդավարի հաջորդ հարցին, թե «Հա բայց տեսեք, տիկին Վարդապետյան, եթե պլանավորվում ա ահաբեկչություն, և ենթադրենք Աջապահյանը տեղյակ ա, ավելի տրամաբանական չի՞, որ նրանք պետք ա թաքցնեն և շեղեն, քան դուրս գան հայտարարեն, որ ձեր կասկածները խորացնեն, գնաք սկսեք հետևել, բռնել, լսել, ոնց են ասում, քննչական գործողություններ իրականացնել չէ՞, դուրս ա գալիս, հա՛մ պլանավորել, հա՛մ անոնս են արել» գլխավոր դատախազը պատասխանում է, որ «Ու դա միակ դեպքը չէ, հետաքրքիր վարքագիծ է: (Խոսում է Բագրատ սրբազանից և Սամվել Կարապետյանից ….), իսկ Աջապահյանի մասով ակնհայտ էր, որ 2024 թվականի իր հարցազրույցի թեզերը ինքը վերահաստատեց 2025 թվականի այ էս գործողությունների, այ էս բացահայտումների կոնտեքստում»:» : Ակնհայտ է, որ «կոնտեքստ» փնտրելն ընդամենը հուսահատ փորձ է օրինականության շղարշ հաղորդելու նույն արարքը կրկին գնահատելուն, սակայն ՀՀ գլխավոր դատախազի նման մեկնաբանություններն ու դիրքրորոշումը ցույց է տալիս իրավական պետությանը ոչ հարիր մեկ այլ ցավալի և անթույլատրելի կողմ: ՀՀ գլխավոր դատախազը և դատախազության ողջ համակարգը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով բացի իրավասություններ ունենալուց, միևնույն ժամանակ, ունեն պարտականություն՝ ապահովելու քրեական վարույթների անաչառ ու օբյեկտիվ քննությունը, ինչպես նաև քրեական գործերով մարդու իրավունքների պաշտպանությունը։ Սրանով պայմանավորված՝ քրեական դատավարությունում ներդրված է վերադաս դատախազին բողոքարկելու կառուցակարգեր, որոնք միտված են ապահովելու նախաքննության փուլում երկաստիճան վերահսկողություն, որն էլ իր հերթին ընդգծում է դատախազության դերը որպես քրեական վարույթների անաչառության և օբյեկտիվության կարևոր երաշխավորի։ «Դատախազության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է այդ լիազորություններն իրականացնելիս իր ընդունած որոշումների համար: Սակայն հակառակ օրենքի տրամաբանությանը, ՀՀ գլխավոր դատախազն ինքն է լծվել նախաքննության փուլում կոնկրետ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին: Գտնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի կամ նույնիսկ որևէ բարձրաստիճան դատախազի կողմից նախաքննության փուլում կոնկրետ գործով մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, ըստ էության, ձևական բնույթ են հաղորդում դատախազական հսկողությանը և, ավելի շատ ցույց են տալիս կանխակալ, այլ ոչ թե անաչառ քննության առկայություն: Երբ գլխավոր դատախազը, ով ըստ էության ամբողջ դատախազական համակարգի ղեկավարն է, հրապարակայնորեն հայտարարում է մեղադրանքի հիմնավորվածության մասին դեռևս նախաքննության փուլում, դրանով նա նախապես հայտնում է իր «վերջնական դիրքորոշումը» տվյալ գործով։ Դա նշանակում է, որ նա արդեն իսկ եզրակացրել է, որ մեղադրանքն ապացուցված է։ Մեր գնահատմամբ, սա պարզապես ճնշում է ստորադաս դատախազների և քննիչների վրա: Գլխավոր դատախազի հայտարարություններից կամ մեկնաբանություններից հետո ակնկալել, որ տվյալ գործով զբաղվող ստորադաս դատախազը կամ քննիչը կկարողանա կամ կցանկանա օբյեկտիվորեն շարունակել քննությունը, հերքել նախնական մեղադրանքը կամ նույնիսկ դադարեցնել քրեական հետապնդումը, անիմաստ է։ Սա պարզապես ճնշում է նրանց վրա՝ հետևելու և չհակադրվելու վերադասի հրապարակային «վերջնական» դիրքորոշմանը։ Երբ գլխավոր դատախազն արդեն իսկ հայտարարում է մեղադրանքի հիմնավորվածության մասին, ապա հետագա բոլոր քննչական գործողությունները (օրինակ՝ լրացուցիչ ապացույցների հավաքագրում, փորձաքննությունների նշանակում, պաշտպանական կողմի փաստարկների ուսումնասիրություն), որոնք պետք է ուղղված լինեն գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելուն, դառնում են ձևական, իսկ անելու դեպքում էլ դրանց նպատակն այլևս ճշմարտության բացահայտումը չի լինի, այլ «ղեկավարության կողմից նախապես որոշված արդյունքը» ստանալը: Նման կանխակալ մոտեցման դեպքում ցանկացած տվյալ կամ փաստարկ մեկնաբանվելու է այնպես, որ այն համապատասխանի նախապես ձևավորված մեղադրական դիրքորոշմանը, նույնիսկ եթե դրանք հերքող բնույթի լինեն։ Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազի մեկնաբանություններն ու հիմնավորումները թույլ են տալիս հետևության հանգել, որ այլևս նա հանդես չի գալիս, որպես անաչառ ու օբյեկտիվ քննության երաշխավոր, քանի որ այլև անիմաստ են դարձնում դատախազական հսկողության իրական բովանդակությունը՝ այն վերածելով զուտ ձևական գործընթացի, որի նպատակը ղեկավարության կողմից նախապես արտահայտված կարծիքի հիմնավորումն է։ Դրանք կոպիտ կերպով խախտում են նաև անձի անմեղության կանխավարկածը, քանի որ ստեղծվում է մի իրավիճակ, երբ անձի մեղքի հարցն արդեն լուծվում է դատարանից դուրս՝ հանրային հարթությունում, ինչը անթույլատրելի է իրավական պետությունում»,- ասվում է հայտարարությունում։
    11:52
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհը
    Հուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 20:03-ին: Արզնու ձորում այրվել են խոտածածկույթ, իսկ 12-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։
    11:45
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաստաբան Սերգեյ Հարությունյանին թույլ չեն տալիս մտնել քննչական կեմիտեի շենք
    «Չգիտենք՝ վաղը ինչ ապօրինություններ կլինեն, ինչի ականատես կլինենք ներկայիս վարչախմբի կողմից ու իրավապահ համակարգն էլ դարձել է գործիք այս ամենն իրագործելու առումով: Մի զավեշտալի դեպք վերցրել են որպես հիմք ու այդ դեպքն օգտագործելով՝ այժմ փորձելու են մի շարք դաշնակցականների մեկուսացնել, հերթական շոուն անել: Կապ ստեղծել տարբեր ուժերի կամ գործողությունների հետ, այն է, ինչ կատարվում է վերջին շաբաթներին»:
    11:35
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ:
    11:30
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը
    Ավարտվել է հայ-ադրբեջանական ընդլայնված կազմով հանդիպումը, որին հաջորդել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը։ 
    11:26
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուշադրություն․ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ պաշտոնական հայտարարություն չի հրապարակել նման վճարումների կամ սոցիալական ծրագրերի վերաբերյալ
    Խնդրում ենք չվստահել և չտարածել կեղծ տեղեկատվություն՝ ապատեղեկատվությունից և հնարավոր խարդախությունից խուսափելու համար։
    11:23
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդանում վիճաբանnւթյունն ավարտվել է դшնակահարությшմբ
    Երեկ՝ հուլիսի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկից «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի տղամարդու տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը:   Տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում:  Ոստիկաններն ու պարեկները, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Դավթյանի գլխավորությամբ պարզել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Հրազան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 69 շենքի 2-րդ հարկի բնակարանից՝ «որովայնի առաջային և կողային պատի կտրած-ծակած, թափանցող վերք՝ սուր ներքին արյունահոսությունով» ախտորոշմամբ:    Նշված տանը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, կոտրած ապակիներ և դանակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության գործիք է: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը 2 այլ քաղաքացու հետ նշված բնակարանում բնակվում էին վարձակալական հիմունքներով:
    11:15
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊ
    Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
    11:07
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դպրոցում անչափահաս երեխաներին թմրադեղ տված «բառիգը» կալանավորված չէ․ սա է Փաշինյանի Հայաստանը․ Մուրազի
    Այո՛, այստեղ հարգարժան հոգևորականները բանտում են, իսկ դպրոցներում թմրադեղ տարածողներները՝ ազատության մեջ։ Հասարակության բարոյական ողնաշարը կոտրում են համակարգված և ծրագրված։
    11:00
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը տրանսպորտի նախարարին նշանակել է ՆԱՍԱ-ի տնօրենի պաշտոնակատար
    «Նա թեկուզ և կարճաժամկետ, բայց հիասքանչ առաջնորդ կլինի ավելի ու ավելի կարևոր դարձող տիեզերական գործակալության համար»,- նշել է Թրամփը։
    10:51
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը. դատախազություն
    ««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Այս մասին հայտնել են Գլխավոր Դատախազությունից:
    10:45
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մանրամասներ՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի տան խուզարկությունից (տեսանյութ)
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը մանրամասներ է պատմել իրենց տանը վաղ առավոտյան տեղի ունեցած խուզարկությունից։
    10:33
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձերբակալվածներին տեղափոխում են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող քննչական վարչություն․ Քրիստինե Վարդանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է․ «Խուզարկությունների արդյունքում ձերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչություն։ Այնտեղ են ուղևորվում նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Իրավիճակը լուսաբանել ցանկացող ԶԼՄ գործընկերները կարող են մոտենալ նշված վայր»։
    10:25
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի հանձնումն ու թուրքական ազդեցության տակ ընկնելու գործընթացը այսքան շքեղ պայմաններում երբեք չի եղել. Գեղամյան
    Իսկապես որ դրանք պատմական են, քանի որ Հայաստանի հանձնումն ու թուրքական ազդեցության տակ ընկնելու գործընթացը այսքան շքեղ պայմաններում երբեք չի եղել։
    10:21
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայՋուր չի լինելու․ որ հասցեներում ցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:15
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ի ներսում գոհ չեն Ծովինար Թադևոսյանից. չի բացառվում՝ նրան փոխարինող գտնեն․ «Ժողովուրդ»
    Բանն այն է, որ չնայած նրա ջանքերին՝ ՔՊ-ում կարծիք է հնչել, որ բանտերի ներսում իրավիճակը վերահսկելու համար քրեական աշխարհին «տիրապետող», երկար տարիների փորձ ունեցող անձ է հարկավոր, եւ որ նախարար Սրբուհի Գալյանի մտերմուհին չի կարողանում վերահսկել իրավիճակը:
    10:10
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները․ «Փաստ»
    Մասնավորապես, Արշակ Կարապետյանի դեմ, որը վերջին շրջանում հանդես է գալիս առավել կոշտ հայտարարություններով, Փաշինյանը հանձնարարել է նախաձեռնել նոր քրեական վարույթներ։ Ըստ շրջանառվող տեղեկության, իրավապահ մարմիններին հանձնարարվել է «կարել նոր գործեր»՝ հիմնվելով ոչ միայն նրա նախկին պաշտոնավարման շրջանի վրա, այլև քաղաքական և հրապարակային ակտիվության դրվագների, կոշտ հայտարարությունների հիմքով այլ վարույթներ նախաձեռնել։
    10:05
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞վ էր ԱԺ հրմշտոցի կիզակետում հայտնված Արեն Մկրտչյանը մինչև հեղափոխական պատգամավոր դառնալը․ «Ժողովուրդ»
    Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծի եւ հրմշտոցի կիզակետում նա ամենաակտիվ ծեծողներից էր, ով հարվածներ էր հասցնում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
    09:57
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մեռած մարդու ցուցմունքն է․ «Հրապարակ»
    Մոտ 10 օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց Սերժ Սարգսյանի նկատմամբ հերթական քրեական վարույթն ավարտելու եւ դատարան ուղարկելու մասին, որով նա մեղադրվում է «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու» համար։ Ողջ մեղադրանքը կառուցված է «Ս. Ս.-ի վստահված անձ Մ. Բ.-ի» վրա։ Մենք պարզեցինք, որ Մ․ Բ․-ն Միխայիլ Բաղդասարովն է, որը մահացել է 2020 թ․օգոստոսի 21-ին։
    09:52
    10.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից
    «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում հանդիպում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ»։
    09:48
    10.07.25
    Ավելին