Լրահոս
2025-07-18
-
ՀայաստանԴժվարությունները կարող ենք հաղթահարել ոգի և կամք դրսևորելով․ Վեհափառ ՀայրապետՏեսա, որ մեր կյանքի դժվարությունները մեծապես հետևանք են առ Աստված մեր ունեցած հարաբերության և դեպի Աստված ունեցած մեր կեցվածքի: Կյանքը օր օրի դժվարանում է և ոչ ուրիշի մեղքով. բացառաբար մեր մեղքով: Քանզի մեր ճանապարհը չի առաջնորդում մեզ դեպի Աստված: Փորձենք մեր կյանքը կազմակերպել Աստծուն և աղոթքին ապավինած»։Ավելին23:1518.07.25 -
ԻրավականՌուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է. հայտարարությունԸնդդիմադիր քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է։ Այս մասին հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը։ «Ռ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել շաբաթներ առաջ հնչեցրած քաղաքական գնահատականների համար, որոնք վերաբերել են ոչ թե ապագային, այլ անցյալին։ Այս պայմաններում առողջ տրամաբանության ներքո անհնար է խոսել «կոչ» երևույթի մասին՝ ո՛չ լեզվաբանորեն, ո՛չ իրավաբանորեն։ Քննադատական խոսքի արգելքները դեպք առ դեպք անընդհատ ընդարձակելով՝ իշխանությունները փորձում են ստանալ «մեկ դարպասով խաղ», երբ իշխանականներին ամեն ինչ կարելի է, իսկ ընդդիմադիրներից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է շինծու մեղադրանքով կալանավորվել»,–ասված է հայտարարության մեջ։Ավելին23:0018.07.25 -
ՄիջազգայինԷրդողանը փչացած և արյունարբու է անվանում Իսրայելին. Սիրիայում պայթյունավտանգ իրավիճակ էԷրդողանը փչացած և արյունարբու է անվանում Իսրայելին. Սիրիայում պայթյունավտանգ իրավիճակ էԱվելին22:4518.07.25 -
ՔաղաքականՆերքին գործերի նախարարը զայրացել է. մութ ամպեր են կուտակվել որոշ պաշտոնյաների գլխինՆախարարի հանձնարարականով ուսումնասիրություններ են իրականացվում համայնքային ոստիկանության բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզերի գումարտակների աշխատանքների վերաբերյալ։Ավելին22:3718.07.25 -
ՔաղաքականԲագրատ Սրբազանը հոգեպես, ֆիզիկապես ամուր է. նա հիշեցնում է՝ հաղթանակն այլընտրանք չունիՍրբազանը ինչպես միշտ շատ լավ տրամադրությամբ էր, հոգեպես և ֆիզիկապես ամուր, հետաքրքրվում էր իր բարեկամների, աջակիցների և համախոհների որպիսությամբ, իր ողջույններն էր հղում և հիշեցնում էր, որ հաղթանակն այլընտրանք չունի և Հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին, Եռագույնը` սև ու սպիտակին, Տաճարը` փողոցին:Ավելին22:3018.07.25 -
ՔաղաքականՀակապետական իշխանությունը ձեռնամուխ է եղել հերթական վտանգավոր արկածախնդրությանը․ Մհեր ՄելքոնյանՍա ոչ թե կարգավորման գործընթաց է, այլ՝ բացահայտ քաղաքական ճնշում՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անկախության և մասնավոր սեփականության դեմ։Ավելին22:1518.07.25 -
ԻրավականՔննիչը Ռուբեն Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրելԱվելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։Ավելին22:1018.07.25 -
ՄիջազգայինՍմարտֆոնը՝ խոպանչու կարևոր գործիք. Ռուսաստանը խստացնում է միգրացիոն օրենքներըՍմարտֆոնը՝ խոպանչու կարևոր գործիք. Ռուսաստանը խստացնում է միգրացիոն օրենքներըԱվելին22:0018.07.25 -
ՀասարակականՈւշադրություն. սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ +38․․․+40 աստիճան տաքությունՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն. ցերեկը՝ ժամը 16։00-17:00- ն ընկած ժամանակահատվածում, +38․․․+40 աստիճան տաքություն, այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- նշել է նա։Ավելին21:4518.07.25 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում կինը ապակե շշով հարվածել է ամուսնու գլխին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Գլխի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում ոստիկանները ու պարեկները պարզել են, որ հուլիսի 2-ին ժամը 22։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի գյուղերից մեկում ընտանեական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 30-ամյա կինը ապակե շշով 1 անգամ հարվածել է 31-ամյա ամուսնու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։Ավելին21:3018.07.25 -
ՔաղաքականՀԷՑ-ը ժամանակավոր կառավարիչ ունի. հոսանքի անջատումների համար մեղավոր կլինի Ռոմանոս ՊետրոսյանըՀԷՑ-ը ժամանակավոր կառավարիչ ունի. հոսանքի անջատումների համար մեղավոր կլինի Ռոմանոս ՊետրոսյանըԱվելին21:1518.07.25 -
ԻրավականՄիքայել Սրբազանի պաշտպանների կողմից հատուկ վերանայման բողոքներ են ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան2) Բացի այդ, սույն վարույթով, ի թիվս այլնի, վիճարկվում է նաև քրեական հետապնդումը բացառող հանգամանքի (կրկին դատվելու արգելքի սկզբունքի շրջանակներում) առկայություն, որն առանցքային նշանակություն ունի և պահանջում է մանրակրկիտ և խորը քննարկում: Բանավոր ընթացակարգի ժամանակ հնարավորություն կստեղծվի, որ կողմերը կարողանան լիարժեք իրացնեն իրենց իրավունքն, այդ թվում՝ արձագանքել մյուս կողմի փաստարկներին կամ դատարանի հարցերին: Սա նաև թույլ կտա դատարանին ստանալ ամբողջական և համոզիչ տեղեկատվություն, ինչը կնպաստի նաև, որ դատարանը որոշում կայացնի՝ հաշվի առնելով վարույթի ամբողջ առանձնահատկությունը, քանի որ, այն կարող է հանգեցնել բողոքի բավարարմանը:Ավելին21:0618.07.25 -
ՔաղաքականԵրվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալովՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին և հանձնել պետական բարձր պարգև։ Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Երվանդ Զորյանին և մեծապես գնահատել նրա գործունեությունը՝ ընդգծելով, որ վերջինիս կատարած աշխատանքն անգնահատելի է ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, այլև Հայաստանի հզորացման գործում: «Դուք օրինակելի ճանապարհ եք անցել և Ձեր գործունեության ընթացքում մշտապես գործել եք հայրենիքին և պետությանը ծառայելու բարձր գիտակցությամբ»,- նշել է Հանրապետության նախագահը։ Երվանդ Զորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման պարգևի և գնահատանքի համար՝ նշելով, որ հայրենիքը իր համար միշտ եղել է առանձնահատուկ արժեք և շարունակելու է ծառայել՝ նույն նվիրումով և պատասխանատվությամբ։Ավելին21:0018.07.25 -
ՄշակույթԱզնավուրը հավերժ կմնա Երևանում. աշխարհահռչակ շանսոնյեի արձանը՝ կյանքով լի հրապարակումԱզնավուրը հավերժ կմնա Երևանում. աշխարհահռչակ շանսոնյեի արձանը՝ կյանքով լի հրապարակումԱվելին20:4518.07.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Խոպանում՝ միայն սմարթֆոնով. նոր գլխացավանք՝ Մոսկվայում աշխատող միգրանտների համարՀայլուր 20։30 Խոպանում՝ միայն սմարթֆոնով. նոր գլխացավանք՝ Մոսկվայում աշխատող միգրանտների համարԱվելին20:3018.07.25 -
ԱրցախԱրցախից խլում են վերջին ունեցվածքը. ներկայացուցչության շենքը՝ պետական գո՞ւյք, թե՞ միավորման հասցեԱրցախից խլում են վերջին ունեցվածքը. ներկայացուցչության շենքը՝ պետական գո՞ւյք, թե՞ միավորման հասցեԱվելին20:1518.07.25 -
ՄիջազգայինՉինաստանի նախագահը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետՍի Ծինպինն ու Թրամփը նախկինում ևս փոխանակվել են այցելությունների հրավերներով, սակայն կոնկրետ օր երբևէ չի հայտարարվել։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս գագաթնաժողովը ձեռնտու կլինի Չինաստանին և Ռուսաստանին՝ արտաքին քաղաքական շահերի տեսանկյունից, սակայն Թրամփի թիմում այն կարող են ընկալել որպես պոտենցիալ քաղաքական ծուղակ՝ Չինաստանի վերահսկողությամբ միջոցառմանը «երրորդ կողմ» ներկայանալու տեսանկյունից։Ավելին20:0018.07.25 -
ՀասարակականՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները. խոսնակՄրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:Ավելին19:4518.07.25 -
ԻրավականՌուբեն Հակոբյանին ձերբակալել են իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համարԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար։ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։ 2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է»,- հայտնել են Քննչական կոմիտեից։Ավելին19:4018.07.25 -
ԻրավականԱդրբեջանը Սամվել Շահրամանյանին է ուղարկել հռչակագրի տեքստ, վերջինս մերժել է այն. Ռոման ԵրիցյանՍտորև ներկայացնում եմ ռուսալեզու բացառիկ փաստաթուղթ, որն Ադրբեջանի ղեկավարության կողմից ուղղվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ Ազգային ժողով ներկայացնելու և ընդունելու պահանջով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը, ով հրապարակել է այդ փասթաթղթի լուսանկարը։ Նա, մասնավորապես, գրել է. «Սամվել Շահրամանյանը, գիտակցելով նման քայլի իրավաքաղաքական և պատմական հետևանքները, մերժել է հռչակագրի ընդունման գործընթացը՝ պատճառաբանելով, որ պատգամավորական քվորում ապահովել հնարավոր չէ։ Իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը, չնահանջելով իր պահանջից, շարունակել է այն պնդել։ Հաշվի առնելով բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը, որպես այլընտրանք, նախագահն ընդունել է հրամանագիր Արցախը լուծարելու վերաբերյալ՝ քաջ գիտակցելով, որ ի տարբերություն հռչակագրի՝ այն որևէ իրավական ուժ չի ունենալու և հետագայում ճանաչվելու է անվավեր։ Ուշագրավ է նաև, որ հրամանագրում Հայաստանի Հանրապետության կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ որևէ հիմնավորում (պատմական խայտառակություն) ևս չի նշվել։ Նրանք, ովքեր կարծում են, որ անգամ հրամանագիր կարող էր չընդունվել, տեղեկացնում եմ, որ այս քայլով կանխվել է այն սցենարը, որը կարող էր նմանվել Սիրիայի և Իրաքի հյուսիսում ծավալված հրապարակային սպանդին։ Ինչևէ. փաստորեն անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի ադրբեջանցի գործընկերները փաստում էին, որ Արցախի լուծարումը հնարավոր դարձավ բացառապես Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս համարելու հայտարարություններից հետո։ Շարունակեք հետևել. առաջիկայում հրապարակվելու են նոր փաստաթղթեր, որոնք կբացահայտեն իրականությունը»։Ավելին19:3018.07.25