Լրահոս
2025-07-22
-
ԻրավականՍիլիկյան խճուղում ձերբակալվել են թմրամիջոցներ տեղափոխող անձինքՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի պարեկները հուլիսի 18-ի գիշերը՝ ժամը 2-ին, Սիլիկյան խճուղում ձերբակալել և «JAC» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 31-ամյա վարորդին ու 24 և 31 տարեկան երկու ուղևորին: 24-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է սպիտակ բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ և հայտնել, որ դրանցում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ են: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:Ավելին22:1522.07.25 -
ՀայաստանԵրիտասարդներին բարկացնում է Փաշինյանի հակաեկեղեցական արշավը. եկեղեցու վարկանիշն աճել էԵրիտասարդներին բարկացնում է Փաշինյանի հակաեկեղեցական արշավը. եկեղեցու վարկանիշն աճել էԱվելին22:0022.07.25 -
ՀասարակականՍտեփանավանում բախվել են «Volkswagen Multivan»-ը և «Opel Astra»-նԵրեկ՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում բախվել են «Volkswagen Multivan» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանենրը և փակել գազաբալոնի փականը։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։Ավելին21:4522.07.25 -
ՀասարակականԵվրոպայի քառակի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը որդի է ունեցելԿյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։Ավելին21:3022.07.25 -
ՔաղաքականԴավաճանները եկեղեցու վրա հարձակման արդեն 3-րդ կեղծ ահազանգը տվեցին. Հովհաննես ԻշխանյանՈւ Կարմիր Մահիկի մեքենաները բերում էին Ասկերանի մոտ կանգնեցնում, որ ներս խուժեն, հիմա էլ սրանք իրենց հանրահավաքը դեռևս բանավոր բերում են եկեղեցու մատույցների մոտ:Ավելին21:1522.07.25 -
ՀայաստանՓաշինյանը կարող է ինձ հաղթել, եկեղեցուն չի կարող. Բագրատ ՍրբազանԿալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարություն է տարածել։ «Փաշինյանը կարող է ինձ հաղթել։ Կարող է մյուսին հաղթել։ Բայց Եկեղեցուն չի հաղթելու։ Չի կարող հաղթել։ Անհնար է դա։ Որովհետև հավատքի վեմի վրա է հիմնված ամեն ինչ, և որևէ ձևով, որևէ կերպով, որևէ մեկը չի կարողացել և չի էլ կարող հաղթահարել դա։ Այս մասին հայտարարություն է տարածել Չարի՛ք, լավ լսիր։ Ինչ էլ որ սարքելու լինես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել»։Ավելին21:0322.07.25 -
ՔաղաքականԴատարանի դուռն են ընկել ՔՊ-ականներն ու «պեչատով զրպարտիչները». վիրավորանքի զսպաշապիկԴատարանի դուռն են ընկել ՔՊ-ականներն ու «պեչատով զրպարտիչները». վիրավորանքի զսպաշապիկԱվելին21:0022.07.25 -
ՔաղաքականՏառապելով մեծամոլության սինդրոմով, Փաշինյանը, որպես կանոն, ինքն է թեժացնում իրավիճակը․ Տեր-Պետրոսյան«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նոր հանճարեղ միտք է հղացել, այն է՝ իր համակիրների եւ աջակիցների միջոցով հզոր մի հանրահավաք կազմակերպել Վաղարշապատի հրապարակում, ընդհուպ Մայր Աթոռի հարեւանությամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ գիտակցված սադրանք՝ ուղղված ամբոխի միջոցով Եկեղեցուն ճզմելուն։ Նա չի՞ գիտակցում, արդյոք, որ Եկեղեցու հետեւորդները շատ ավելի բազմամարդ են, քան իր կողմնակիցները։ Անշուշտ գիտակցում է, բայց նրա նպատակը հենց այդ ուժը ջախջախելն է՝ թերեւս արժանանալու համար Ներոնի փառքին։ Փաշինյանի քայլն արտառոց ու վտանգավոր է մանավանդ մի այլ տեսակետից։ Ցանկացած իշխանության գլխավոր խնդիրը երկրի ներքին կայունության եւ ժողովրդի անվտանգության ապահովումն է։ Մինչդեռ Հայաստանի իշխանության բոլոր քայլերն ուղղված են կայունությունը խախտելուն եւ երկրում խառնաշփոթ ստեղծելուն։Ավելին20:4522.07.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մայր աթոռի վրա նոր հարձակման հետաձգում. ի՞նչն է զսպել ՓաշինյանինՀայլուր 20։30 Մայր աթոռի վրա նոր հարձակման հետաձգում. ի՞նչն է զսպել ՓաշինյանինԱվելին20:3022.07.25 -
ՀասարակականԳերեզմանոցից են դույլերով բերում խմելու ջուրը Ավշարում. ծարավ են մնացել Հայաստանի շատ բնակավայրերԳերեզմանոցից են դույլերով բերում խմելու ջուրը Ավշարում. ծարավ են մնացել Հայաստանի շատ բնակավայրերԱվելին20:1522.07.25 -
ՄիջազգայինԹուրքիան Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ կդիտարկի որպես սպառնալիք սեփական ազգային անվտանգությանը․ Ֆիդան«Մենք զգուշացնում ենք, որ որևէ ուժ չպետք է փորձի բաժանել Սիրիան։ Մենք պատրաստ ենք բանակցել, սակայն նրանք, ովքեր կփորձեն ուժ կիրառել Սիրիան մասնատելու և ապակայունացնելու նպատակով, գործ կունենան Թուրքիայի հետ։ Մեզ համար նման գործողությունները համարվում են ուղղակի սպառնալիք, և Թուրքիան կարձագանքի համապատասխանաբար»,- նշել է նախարարը։Ավելին20:0022.07.25 -
ՔաղաքականՍահմանազատման հետևանքով կարևոր բարձունքներն անցել են Ադրբեջանին. Ոսկան Սարգսյան2024թվականին սահմանազատման անվան տակ ,միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնվեցին Կիրանց֊Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը։ Դրա հետևանքով մարտավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքները հայտնվեցին Ադրբեջանի զինուժի ձեռքին։Ավելին19:4522.07.25 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. վիրավոր կաԱյսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը իրանական համարանիշներով դիզվառելիք տեղափոխող կցորդիչով ավտոմեքենայի վրա առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Հրդեհի հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ով Իրանի Հանրապետության քաղաքացի է, տեղափոխվել է Մեղրի բժշկական կենտրոն։ Նա ձեռքերի և ոտքերի հատվածում այրվածքներ է ստացել։ Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը անտառային հատված, քանի որ կրակը տարածվել էր դեպի խոտածածկ գոտի։Ավելին19:3022.07.25 -
Արտաքին քաղաքականությունԱլիևն ու Թրամփը լայքում են միմյանց. ո՞վ և ինչպե՞ս տարավ սպիտակ ձին՝ Փաշինյանի տակիցԱլիևն ու Թրամփը լայքում են միմյանց. ո՞վ և ինչպե՞ս տարավ սպիտակ ձին՝ Փաշինյանի տակիցԱվելին19:1522.07.25 -
ՀասարակականԿասեցվել է «Համով կաթ» ՍՊԸ արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, ք. Ալավերդի) և պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտումներով։ Արձանագրվել է, որ՝ - արտադրական շինությունում պահվում են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, - հատակի մակերևույթներն անհարթ են, սալիկները կոտրված, ինչը հնարավորություն չի տալիս այն հեշտորեն լվանալ, մաքրել և ախտահանել, - պանրի աղաջրային սենյակի պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից - արտադրամասի առաստաղն ապահով չէ, չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, - բացվող ներքին պատուհանները չունեն հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, - արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չի ապահովում կենդանիների, այդ թվում կրծողների և միջատների արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, hանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու համար, սահմանվել է ժամկետ:Ավելին19:0022.07.25 -
ՔաղաքականՎերին Լարսում ավտոմեքենաների հերթի երկարությունը 8 կիլոմետր է․ Ոսկան ՍարգսյանՌուսաստանից այսօր Հայաստան վերադարձած հարազատներս հայտնեցին, որ Վերին Լարսի անցակետն անցնելու, Ռուսաստանի և Վրաստանի սահմանը հաղթահարելու համար իրենք ընդհանուր առմամբ 10 ժամ են ծախսել։Ավելին18:4522.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ամենամեծ բացահայտումը՝ Թրամփ-Ալիև «սիրախաղի». Երևան-Բաքու թաքնված միջնորդըՀայլուր 18։30 Ամենամեծ բացահայտումը՝ Թրամփ-Ալիև «սիրախաղի». Երևան-Բաքու թաքնված միջնորդըԱվելին18:3022.07.25 -
ՔաղաքականՓաշինյանը սկսել է նախապատրաստել հայ ժողովրդին «Զանգեզուրի միջանցքը» հանձնելուն. Անդրանիկ Թևանյան«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Նիկոլ Փաշինյանը սկսել է նախապատրաստել հայ ժողովրդին «Զանգեզուրի միջանցքը» հանձնելուն։ Մի ժամանակ ասում էին, որ Արցախը պետք է տալ, որ «Զանգեզուրի միջանցքը» չլինի։ Հիմա ասում են, թե ինչ լավ է, որ Արցախը հանձնեցինք, քանի որ Հայաստանը վերջապես ինքնիշխան դարձավ ու վերջապես «Զանգեզուրի միջանցքը» կլինի։ Բայց, ի հեճուկս ռուսների,– ասում են նիկոլենք,– միջանցքը կլինի ամերիկյան (դեռ բարձր չեն գոռում, որ կլինի թուրքական)։ Ահա այս թեզերն առաջ տանելու համար տարատեսակ քարոզիչներ են մեջ գցում։ Մի կին «ատամնատեխնիկ» էր երեկ հայտնվել իշխանական քարոզչամիջոցում՝ կարնեգիների փորաձեգետ էր, թե ինչ էր, էական չէ։ Նրա վրա «ֆիռմա» փորձագետի պիտակ կար։ Այդ կինը ապուշություններ էր դուրս տալիս՝ հատուկ դեբիլների համար՝ փորձելով հիմնավորել, որ –Թուրքիան ավելի լավ է, քան Ռուսաստանը, –միջանցքը լավ բան է, –Հայաստանի բախտը բերել է, որ կորցրել է Արցախը և կհանձնի միջանցքը, –Ադրբեջանը թուլանում է և մեզ համար շատ լավ է լինելու, –եթե հանկարծ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվի, ապա Արևմուտքը մեզ կօգնի ․․․ սանկցիաներ կիրառելով (այսինքն՝ ՀՀ քաղաքացիներին վերապահված է ուկրաինացիների պես մորթվելու ֆունկցիան, բայց «զատո» Ադրբեջանը կհայտնվի սանկցիաների տակ, այն էլ հարց է՝ կհայտնվի՞, թե՞ Ուրսուլայի մշտաժպիտ հայացքի ներքո ադրբեջանական գազն ավելի ծանր կկշռի, քան հայկական արյունը)։ Մի խոսքով, այս կինը պարզունակ մանիպուլյացիաներով էր զբաղված և կատարյալ ապուշություններ էր դուրս տալիս՝ ապացուցելու համար, որ ինչքան լավ կլինի Հայաստաի համար, եթե հայերը որոշեն Նիկոլ Փաշինյանի հրամանատարությամբ գնալ դեպի կառափնարան»։Ավելին18:1522.07.25 -
Քաղաքական«Զանգեզուրյան միջանցքը» ունենալու է զրոյական առևտրային-կոմերցիոն ՕԳԳ. Վահե ԴավթյանՈրևէ հաշվարկից դուրս, բացարձակ անհիմն այս ցուցանիշը շրջանառվում է մի պարզ նպատակով՝ ցույց տալ արտաքին դերակատարներին, որ Հայաստանի հարավով անցնող հաղորդակցությունը ոչ թե լոկալ, այլ առնվազն՝ մակրոտարածաշրջանային նշանակություն ունի:Ավելին18:0022.07.25 -
ՄիջազգայինԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 59 000-ը«Մենք հստակ ասում ենք, որ Գազայի երեխաները բառացիորեն մահանում են սովից։ 2,3 միլիոն մարդ՝ Գազայի ողջ բնակչությունը, չի կարողանում մի կտոր հաց գտնել»,- Al Jazeera-ին հայտնել է Գազայի քաղաքացիական պաշտպանության խոսնակը։Ավելին17:4522.07.25