Լրահոս

2025-07-23
2025-07-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժաննա Անդրեասյանն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններ
    Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հունաստան: Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակրոպոլիսի թանգարան և Աթենքի հնագիտական թանգարան: Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով թանգարանային ոլորտում երկկողմ համագործակցությունը, հատկապես՝ հելլենիզմի և վաղքրիստոնեական շրջանի վերաբերյալ Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ ծրագրերի իրականացումը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Հայաստանի պատմության թանգարանն արդեն իսկ միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցության և համատեղ ցուցադրությունների կազմակերպման հաջող փորձառություն ունի: Հաջորդաբար հայկական պատվիրակությունն այցելել է Աթենքի հնագիտական թանգարան: Թանգարանի տնօրեն Կոստաս Նիկոլեդոսը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հունաստանի առաջատար թանգարանների փորձը, ցուցադրությունների կազմակերպման նորարարական լուծումները, թվայնացման ծրագրերը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հունաստանի թանգարաններն ունեն բացառիկ փորձ և համաշխարհային ճանաչում, որը կարող է օգտակար լինել Հայաստանի թանգարանների զարգացման և արդիականացման համար։ Քննարկվել են թանգարանային մասնագետների համար վերապատրաստման ծրագրերի իրականացման, ցուցադրությունների վիրտուալ հասանելիության և թվային տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունները:
    23:58
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է ռոք երգիչ Օզի Օսբորնը
    Օսբորնի կինը՝ Շերոնը, փետրվարին հայտարարել էր, որ ամուսինն այլևս չի կարողանում քայլել Պարկինսոնի հիվանդության պատճառով, բայց նրա ձայնը լավն է, ինչպես միշտ։
    23:52
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Tesla»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից մեկն անչափահաս է
    Այսօր՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:45-ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Շերամի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրում կանգնած 3 քաղաքացու։
    23:48
    22.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հարձակումը Մայր Աթոռի վրա հետաձգվո՞ւմ է. Փաշինյանի վարկանիշն իջել է պատմական մինիմումի
    Հարձակումը Մայր Աթոռի վրա հետաձգվո՞ւմ է. Փաշինյանի վարկանիշն իջել է պատմական մինիմումի
    23:45
    22.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Չվերթների խայտառակ ուշացումներ՝ Մոսկվայում և հարված՝ ռազմաճակատում. Մոսկվան ու Կիևը որոշել են խոսե՞լ
    Չվերթների խայտառակ ուշացումներ՝ Մոսկվայում և հարված՝ ռազմաճակատում. Մոսկվան ու Կիևը որոշել են խոսե՞լ
    23:30
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաստացի ուխտադրուժը, ով չի տալիս հրաժարական, պահանջում է ենթադրյալ ուխտադրուժի հրաժարականը. Վահե Գրիգորյան
    Այս երկու ծրագրերում էլ իշխող ուժը սևով սպիտակի վրա գրել է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման անհրաժեշտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորության մասին։
    23:24
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն անդրադարձել է ԱՄՆ-ի՝ կազմակերպությունից դուրս գալուն
    ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի միակ գործակալությունն է, որը լիազորված է լուծել այս խնդիրները, և նրա աշխատանքը միաձայն ճանաչել են ոլորտի առաջատար կազմակերպությունները, ինչպիսիք են Վաշինգտոնում Հոլոքոստի հուշահամալիրի թանգարանը, Համաշխարհային հրեական կոնգրեսը և դրա ամերիկյան բաժինը, ինչպես նաև Ամերիկյան հրեական կոմիտեն: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աջակցել է 85 երկրի՝ համապատասխան գործիքներ ներդնելու և մանկավարժներին վերապատրաստելու հարցում՝ Հոլոքոստի և ցեղասպանությունների մասին դասավանդելու, ինչպես նաև Հոլոքոստի ժխտման և ատելության խոսքի դեմ պայքարելու համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կշարունակի իրականացնել այս առաջադրանքները՝ չնայած ռեսուրսների անխուսափելի կրճատմանը»,-վստահեցրել է կազմակերպության գլխավոր տնօրենը։
    23:15
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ազգայնացված» աղբահանությունը պատշաճ չի կատարվում Երևանում. Արշակ Սարգսյան
    Իսկ շինարարական աղբի արտապատվիրակումը գրեթե չի կատարվում»:
    23:00
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է
    Դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը հավելել է, որ այդ ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ։ 
    22:45
    22.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Իրան-Ռուսաստան-Չինաստան հավաք՝ Թեհրանում. ռազմաքաղաքական մեսիջներ՝ ԱՄՆ-ին, Իսրայելին և Ադրբեջանին
    Իրան-Ռուսաստան-Չինաստան հավաք՝ Թեհրանում. ռազմաքաղաքական մեսիջներ՝ ԱՄՆ-ին, Իսրայելին և Ադրբեջանին
    22:30
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Զարթոնք» կուսակցությունը հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմ
    Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հանցագործության մասին երկու առանձին հաղորդում «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության կողմից: Այդ մասին հայտնում է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը․ «1. ԱՌԱՋԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՄԲ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքների վրա, ըստ որոնց Ն.Փաշինյանն իր ֆեյսբուքյան անձնական օգտահաշվում բացահայտ կերպով հրահանգավորումներ է իրականացրել ինչպես իրավապահ համակարգի մարմիններին, այնպես էլ դատական իշխանությանը՝ իրականացնելու ձերբակալումներ, հարուցելու հանրային քրեական հետապնդումներ, ինչպես նաև կալանավորելու բարձրաստիճան հոգևորականներին` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև գործարար Ս.Կարապետյանին: Կուսակցությունը գտել է, որ` – Ն.Փաշինյանն իր գործողություններով խախտել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքը, օրինականության սկզբունքը, միջամտել արդարադատության իրականացմանը, հրապարակայնորեն խախտել անձանց անմեղության կանխավարկածը: – Իսկ ԱԺ-ն, ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ի հակառակ գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական գործառույթի, որդեգրել է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու Ն.Փաշինյանի քաղաքականությունը, ինչի արդյունքում ստորագրել և հրապարակել է այնպիսի հայտարարություն, որն ուղղակի ազդեցություն կարող է ունենալ դատաքննչական մարմինների կողմից կայացվելիք որոշումների վրա, արդեն իսկ հաստատելով հանցագործության փաստը, ինչպես նաև այն անձանց մեղավորությունը, որոնց նկատմամբ դեռևս ընթանում է նախաքննություն: – Այսինքն, պետությունը, ի դեմս ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ-ն ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բացահայտ կերպով, հրապարակայնորեն արտահայտելով իր կանխակալ վերաբերմունքը ընթացող քրեական վարույթների նկատմամբ, հրապարակայնորեն կատարելով պնդումներ, որոնք վերաբերում են դեռևս ապացուցման ենթակա հանգամանքներին, ուղղորդում և ուղղակի ազդեցություն են գործադրում անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և նրանց կալանավորելու վրա: Ամփոփելով վերը նշվածը հարկ է նշել, որ այս իշխանության ներկայացուցիչների կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սահմանադրական կարգը տապալվել է, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումն և հավասարակշռումը երաշխավորող Սահմանադրության նորմի գործողությունը փաստացի դադարեցված է: Վերոհիշյալ գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) և 420-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) հոդվածներով արգելված արարքներին: 2․ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂՈՐԴՄԱՄԲ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքների վրա, ըստ որոնց վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է ի հակասումն հետևյալ նորմերի պահանջների, այն է՝ – ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: – «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում: – «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը` … չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ ճնշում է գործադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ միջամտելով Եկեղեցու ինքնակառավարմանը՝ ներքին գործերին: Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու գործընթացն ուղիղ միջամտություն է Եկեղեցու ինքնակառավարմանը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 18-րդ կետի համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրվում է ցկեանս Հայ Առաքելական Եկեղեցու Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից Ս․ Էջմիածնի Մայր Տաճարում, համաձայն համապատասխան կանոնադրության: Վերոհիշյալ կանոններից հետևում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրված է ամբողջ կյանքի ընթացքում՝ Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից: Հետևաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործելով Կաթողիկոսի այս իրավունքի դեմ վնաս է պատճառում ինչպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այնպես էլ Եկեղեցու շահերին՝ խոչընդոտելով Եկեղեցու գործունեությունը: Արդեն մի քանի անգամ է Եկեղեցին փոխում է իր ծրագրերը (այդ թվում՝ ժողովները, հանդիպումները) պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերոհիշյալ վարքագծով: Կուսակցությունը գտել է, որ վերոհիշյալ գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ (Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելը) և 441-րդ (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հոդվածներով արգելված արարքներին»:
    22:20
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սիլիկյան խճուղում ձերբակալվել են թմրամիջոցներ տեղափոխող անձինք
    Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի պարեկները հուլիսի 18-ի գիշերը՝ ժամը 2-ին, Սիլիկյան խճուղում ձերբակալել և «JAC» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 31-ամյա վարորդին ու 24 և 31 տարեկան երկու ուղևորին: 24-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է սպիտակ բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ և հայտնել, որ դրանցում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ են: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
    22:15
    22.07.25
    Ավելին
  • Հայաստան
    Երիտասարդներին բարկացնում է Փաշինյանի հակաեկեղեցական արշավը. եկեղեցու վարկանիշն աճել է
    Երիտասարդներին բարկացնում է Փաշինյանի հակաեկեղեցական արշավը. եկեղեցու վարկանիշն աճել է
    22:00
    22.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանավանում բախվել են «Volkswagen Multivan»-ը և «Opel Astra»-ն
    Երեկ՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում բախվել են «Volkswagen Multivan» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանենրը և փակել գազաբալոնի փականը։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
    21:45
    22.07.25
    Ավելին