Լրահոս
2025-07-26
-
ՀասարակականՋուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողներիներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:1526.07.25 -
ՀասարակականՓրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկիցՀուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։Ավելին11:0026.07.25 -
ՀասարակականԱլավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքևՀուլիսի 26-ին՝ ժամը 04:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի ճաղավանդակը մասամբ պոկվել է և պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացուն մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին10:4526.07.25 -
ՏարածաշրջանԶինված հարձակում՝ Իրանի Զահեդան քաղաքի դատարաններից մեկի վրա․ կան զոհեր և վիրավորներԱյս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:Ավելին10:3926.07.25 -
Մամուլի տեսություն10 միլիո՞ն, թե՞ փոքր-ինչ ավելի պակաս աշխատավարձ կստանա Ռոմանոս Պետրոսյանը․ «Ժողովուրդ»Ինձ հետ պարգեւավճարներ չեն ստանա նաեւ մյուս բարձրաստիճան ղեկավարները, որոնք նշանակվել են իմ կողմից, կամ կշարունակեն գործել իմ ղեկավարությամբ», – մեզ փոխանցեց Պետրոսյանը:Ավելին10:3526.07.25 -
ԻրավականՓողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով. «Ազատություն»Գլխավոր դատախազությունը հաստատում է, որ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով քրեական վարույթ կա, որը հարուցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով: «Ազատության» հարցմանն ի պատասխան, սակայն, իրավապահները չեն մանրամասնել, թե Դիանա Գասպարյանին ու ամուսնու մորը՝ Ռուզաննա Ասատրյանին արդյոք այս հոդվածներո՞վ է մեղադրանք առաջադրվել: Հավելում են, որ նախաքննությունը շարունակվում է, և դրա շահերից ելնելով` այլ տեղեկություններ չեն կարող հաղորդել: «Ազատության» տեղեկություններով, հարս ու սկեսուր մեղադրյալի կարգավիճակ ունեն:Ավելին10:3026.07.25 -
Մամուլի տեսությունՄեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում 102-րդ ռազմաբազա․ «Հրապարակ»Գյումրու մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շաբաթներին մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա։Ավելին10:1526.07.25 -
Մամուլի տեսությունԻշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը. «Հրապարակ»Եթե մի քանի օր առաջ իշխանական շրջանակներից հորթի հրճվանքով երկրորդելով իրենց շեֆին՝ ոգեւորված տարածում էին, թե Սամվել Կարապետյանը չի կարող Հայաստանում լուրջ քաղաքական հայտ ներկայացնել, շատ-շատ՝ ավագանու անդամի համար պայքարի, քանի որ ունի երկքաղաքացիություն եւ անգամ մի քանի երկրի քաղաքացիություն՝ Հայաստանից բացի, ինչն օրենքով խոչընդոտ է հանդիսանում բարձր պաշտոններ զբաղեցնելու համար, ապա մի քանի օր է՝ նույն կենտրոններից անհանգստություն է նկատվում։Ավելին10:0826.07.25 -
Մամուլի տեսությունԻշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ»Վաղը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որ մեր Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է նախաձեռնել «փչացնել» այդ տոնը և կազմակերպել իր արշավանքը Մայր Աթոռի վրա: Բայց, մեր տեղեկություններով, ամեն ինչ այդքան հեշտ ու «սահուն» չէ:Ավելին10:0026.07.25 -
Մամուլի տեսությունԷջմիածնի փոխքաղաքապետին անգործ չեն թողել. ով է Արգիշտի Մեխակյանին խորհուրդներ տալիս. «Ժողովուրդ»Սակայն այստեղ խնդիրն այլ էր․ քանի որ իշխանություններն արդեն ունեին համայնքի իրենց «սրտի» թեկնածուին՝ Արգիշտի Մեխակյանին, պետք էր ազատվել այն տեղակալից, որը հավակնում էր համայնքապետ դառնալ։ Այդ հավակնորդը Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն էր, ումից ստացվեց «ազատվել»։Ավելին09:5026.07.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանի հետ հեծանվավազքի մասնակիցը բարձր պաշտոն է ստացել. «Հրապարակ»Ինչպես գրել էինք՝ իշխանության գերնպատակը ՀԷՑ-ի ՔՊ-ականացումն է․ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի վերջին օրերի նշանակումներն ասվածի վառ ապացույցն են։ Ռազմավարական նշանակության այս օբյեկտում բարձր պաշտոնների են նշանակվում ոչ թե ոլորտի գիտակներ, այլ՝ կուսակցականներ եւ Փաշինյանի «լյուբիմչիկներ»։Ավելին09:4626.07.25 -
Մամուլի տեսությունՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է. «Փաստ»ՀԷՑ-ը Կարապետյաններից խլելու փաշինյանական արկածախնդրությունն արդարացնելու համար քպականները երբեմն այնպիսի պատճառաբանություններ են հնարում կամ այնպիսի «քարոզչություն» են կազմակերպում, որ ակամա իրենք էլ են խոստովանում, որ գործ ունենք բացառապես քաղաքական գործընթացի հետ, և այս ամենը ոչ մի կապ չունի ՀԷՑ-ից «հանրության դժգոհության», ՀԷՑ-ի լավ կամ վատ աշխատանքի, «էներգետիկ ճգնաժամի» կամ նման այլ բաների հետ:Ավելին09:4226.07.25 -
Մամուլի տեսությունՀարցումների համաձայն՝ Փաշինյանը վարկանիշով զիջում է Սամվել Կարապետյանին․ «Ժողովուրդ»Օրերս հրապարակված հարցումները, որոնք պատվերով անցկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կարծես թե այդքան էլ իշխանության սրտին հաճո չեն։ Բանն այն է, որ ՔՊ վարկանիշը վերջին 2 տարիների ընթացքում ռեկորդային նվազում է ապրել:Ավելին09:3826.07.25 -
Մամուլի տեսությունԱրկածախնդրական քմահաճույքները՝ ծանրագույն հարված Հայաստանի տնտեսությանը և ներդրումային միջավայրին. «Փաստ»Ընդհանրապես միջազգային ասպարեզում ընդունված պրակտիկա է, որ ներդրումներ են կատարվում այնպիսի երկրներում, որտեղ այդ ներդրումների և ձեռք բերված գույքի հետ կապված իրավունքների համար երաշխիքներ կան։ Իսկ այդ երաշխիքներն առաջին հերթին անկախ դատական համակարգի, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանության առկայության դեպքում են գործում։ Այսինքն՝ երբ ներդրողը գիտի, որ իր միջոցները և կապիտալը օրենսդրական մակարդակով պաշտպանված են, ապա դա լրացուցիչ խթան է իր բիզնես գործունեությունը շարունակելու համար։Ավելին09:3426.07.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանի հույսը Վեհափառի վախն է․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը թեպետ օրեր առաջ հրապարակեց Եկեղեցու դեմ գործողությունների ծրագիր, որով պատրաստվում է ոչ միայն կաթողիկոսին փոխել, այլեւ Հայ առաքելական եկեղեցու կանոնագիրքը, սակայն թիմում չեն ուզում հավատալ Վեհարանը գրոհելու ծրագրին։Ավելին09:3026.07.25 -
Մամուլի տեսությունՀավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները․ «Փաստ»Փաշինյանը, որն ընդգծում է, թե անձամբ է ղեկավարում (ղեկավարելու) իր հակաեկեղեցական «շարժումը», արդեն կազմել է ամբողջական պլան, թե ինչպես է քանդելու Եկեղեցին ու վերաձևելու այն իր ճաշակին համապատասխան՝ ներառյալ նոր եկեղեցական կանոնակարգը գրելով «ժամանակակից լեզվով»։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի փաշինյանական այդ կանոնակարգում՝ «նվիրենք մեզ Թուրքիա՞յին», «ընկնենք Ադրբեջանի ոտքե՞րը»։Ավելին09:2326.07.25
2025-07-25
-
Հասարակական«էլեկտրահարություն և սրտի կանգ» ախտորոշմամբ օտարերկրացի է հոսպիտալացվելԱյսօր՝ հուլիսի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմանում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «էլեկտրահարություն, սրտի կանգ» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխել մի քաղաքացու։Ավելին23:4825.07.25 -
ՀասարակականՄեքենան անձրևի վարարման պատճառով ինքնաբերաբար առաջ է ընթացել և հայտնվել փոսումԱյսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմանում ահազանգ է ստացվել, որ Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 30 շենքի մոտ ավտոմեքենան ընկել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ջրագծի համար փորված փոսը։Ավելին23:1925.07.25 -
ՄիջազգայինԻմ հայրը դրա համար չի մահացել. ուկրաինացիներն ու Եվրոպան ուզում են ազատվել ԶելենսկիիցՌուսական բանակի կողմից Խարկովը ռմբակոծելուց ժամեր անց Ուկրաինան պատասխան գնդակոծություն է սկսել Էներգոդարում: Քաղաքում 2 մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են, հայտնել է Զապորոժիեի մարզպետը:Ավելին22:5125.07.25 -
ԻրավականՕշականցի երիտասարդի դանակահարությունը Արագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել ենՀուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության է դիմել Օշական գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոտնակում երկաթյա իրերի վրա ընկնելու հետևանքով։Ավելին22:3025.07.25