Լրահոս
2025-07-28
-
ՀասարակականՋրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՀուլիսի 28-ին, ժամը 15։20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում 4 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ։Ավելին22:1528.07.25 -
ԻրավականՀայտնաբերվել է 538 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀուլիսի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5876 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 374 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 1325, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 529, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 462, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 48 և 2126 այլ իրավախախտում։ 158 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 346-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 38-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 81-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 51 անձ։Ավելին22:0028.07.25 -
ՔաղաքականՎարդան Ղուկասյանի 100 օրը՝ որպես քաղաքապետ կամ ո՞վ է միացրել «Դոլյա Վորովսկայա» երգը ԳյումրիումԳյումրու կենտրոնում հնչած «Դոլյա Վորովսկայան» սրել է ՔՊ-ականների և քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանց այն էլ լարված հարաբերությունները: Վերջինս պնդում է՝ իր համաձայնությամբ չի եղել տեղի ունեցածը կամ տեխնիկական խոտան է, կամ դիտավորություն իր դեմ։ Ղուկասյանն ահազանգում է՝ իր դեմ քաղաքական հետապնդման ու հաշվեհարդարի մասին: Քաղաքապետը քննադատում է իշխանությանը մարզերին հատկացվող չնչին բյուջեի և անհավասար քաղաքականության համար։Ավելին21:5428.07.25 -
ՔաղաքականՀՅԴ-ականների հետ հանդիպմանը Արամ Ա-ն կարևորել է համազգային արժեքների շուրջ համախմբվելու հրամայականըԱյսօր Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան եւ Բիւրոյի Միջին Արեւելքի հարցերու պատասխանատու Յակոբ Բագրատունի:Ավելին21:4628.07.25 -
ՔաղաքականԱրցախահայության ձայնը չի լռելու ո՛չ Հաջիևի և ո՛չ էլ նրա նման պաշտոնյաների մանիպուլյացիաներով ու կեղծիքներով. Աշոտ ԴանիելյանՀաջևի հայտարարությունը իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է, այս մասին հայտարարել է Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։Ավելին21:3028.07.25 -
ՀասարակականԿյանքներս կործանվեց, շատ դաժան բան ա. 16-ամյա Յուրային փրկել չի հաջողվելՊայծառակերպության տոնի օրը ջրահեղձ եղած 16-ամյա տղան Արցախի Շոշ գյուղից էր, տեղահանումից հետո ապրում էր Ազատավանում: Արցախցի երեխան ջրահեղձ է եղել Ազատի ջրամբարում: Ըստ տեղեկությունների՝ 16-ամյա երեխան ընկերների հետ ձկնորսության է գնացել Ազատի ջրամբար, հետո որոշել է լողալ: Ականատսեների հայտնած տեղեկություններով՝ ընկերները փորձել են օգնել խեղդվող տղային, բայց չեն կարողացել:Ավելին21:2628.07.25 -
ՏնտեսականՇահառու դառնալուց հետո որքա՞ն ժամանակ անց է եկամտահարկն ուղղվում անհուսալի վարկերի մարմանըՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրին:Ավելին21:1628.07.25 -
ԻրավականԱրարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։Ավելին21:0128.07.25 -
ՀասարակականՍյունիքում մահացած զինծառայողը ընտանիքի միակ որդին էրNEWS.am-ը գրում է․ Օրեր առաջ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում հրազենային վիրավորումից մահացած 18-ամյա զինծառայող Մովսես Պողոսյանը Արարատի մարզի Վեդի քաղաքից էր, ընտանիքի միակ որդին: «Մովսեսը ծառայության էր մեկնել այս տարի հունվարի 20-ին՝ ԱԱԾ սահմանապահ զորքեր: Սկզբում ծառայում էր Պուշկինոյում, 3 ամիս առաջ տեղափոխվել էր Սյունիքի մարզ՝ Դավիթ Բեկ: Մինուճար տղա էր, ունի 2 քույր, ինքը միջնեկն էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին զինծառայողի հարազատները: Նրանց խոսքով՝ Մովսեսը ցանկանում էր ծառայությունը շարունակել, դիմել էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրին: «2 օր առաջ էլ պետք է 10 օրով արձակուրդ գար, բայց…»,- հավելեցին հարազատները: Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 24-ին Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել՝ զինծառայող է մահացել:Ավելին20:4528.07.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Նոր վտանգներ՝ Սյունիքում կամ ԱՄՆ-ԵՄ շահերի բախում. Իրանը զգուշացնում է «դրսի ուժերին»Հայլուր 20։30 Նոր վտանգներ՝ Սյունիքում կամ ԱՄՆ-ԵՄ շահերի բախում. Իրանը զգուշացնում է «դրսի ուժերին»Ավելին20:3028.07.25 -
ԻրավականՎարդավառի օրը Գեղարքունիքում 499 արձանագրություն է կազմվել, որոնցից 66-ը` ջրային պարեկներըՔրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի: ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ մարդկանց մոտ մեկ երրորդը տոնը նշում էր Սևանա լճի ափամերձ տարածքում` մեր նկարահանող խումբը մեկնեց Գեղարքունիքի մարզ:Ավելին20:1828.07.25 -
ՔաղաքականԵթե այս իշխանությունը կարծում է, թե կարող է ճնշել մեր հավատը, ձայնը, հիշողությունը՝ սխալվում է․ Մհեր ՄելքոնյանԱյսօր մենք գտնվում ենք մի հանգուցային պահի, երբ իշխանության կողմից իրականացվող քաղաքականությունը դուրս է եկել օրինականության և բարոյականության բոլոր հնարավոր սահմաններից։Ավելին20:0628.07.25 -
ՄիջազգայինՊուտինը և Նեթանյահուն հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակի տարբեր կողմերը. ԿրեմլՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։Ավելին19:5028.07.25 -
ԻրավականՎիճաբանություն Երևանում․ հնչել է կրակոց․ կասկածյալը գնդապետի որդին էԺամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի թիվ 21/6 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց, և անգամ դրանից հետո շարունակվել է վիճաբանությունը։Ավելին19:3928.07.25 -
ՄիջազգայինԻրանը վտանգներ է զգում Սյունիքում. ԱՄՆ-Եվրոպա շահերի բախում՝ «Զանգեզուրի միջանցքում»Սյունիքում բացվելիք ճանապարհի արտապատվիրակման հարցը շարունակում է մնալ տարածաշրջանի ու դրանից դուրս գտնվող խաղացողների քննարկումների օրակարգում: Իրանից են այսօր նորից հայտարարություններ հնչել տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության, արտատարածաշրջանային ուժերի նորկայության բացառման ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» աշխարհաքաղաքական նպատակների վերաբերյալ: Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին է այսօր հայտարարել, որ որոշ պանթուրքիստական շարժումներ են աջակցում ադրբեջանաթուրքական այդ ծրագրին:Ավելին19:2528.07.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել Ազատ Արշակյանի դեմԳործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի դեմ` պահանջելով վերջինիս կողմից արված հայտարարությունների հրապարակային հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում զրպարտության համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։Ավելին19:0828.07.25 -
ԻրավականՄայիսի 5-ից անհետ կորած համարվող կինը հայտնաբերվել էՄայիսի 5-ին հաղորդվել էր Շիրակի մարզի բնակիչ 1964 թվականին ծնված Արուսյակ Ա․-ի անհետ կորելու մասին։Ավելին18:4528.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ողբերգություն՝ հրաշքից հետո. ջրահեղձ եղած 16-ամյա Յուրան փրկվել էր Արցախի պայթյունիցՀայլուր 18։30 Ողբերգություն՝ հրաշքից հետո. ջրահեղձ եղած 16-ամյա Յուրան փրկվել էր Արցախի պայթյունիցԱվելին18:3028.07.25 -
Կրթություն և գիտությունՀայտնի են 2025-2026 ուստարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների արձակուրդների օրերըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։Ավելին18:2228.07.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 28-ին, կազմել է 383.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:0528.07.25