Լրահոս
2025-08-02
-
ՀասարակականՍպասվում է բարձր ջերմային ֆոնՔամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին15:0002.08.25 -
ԻրավականՈստիկանները Կոմիտասի պողոտայում հայտնաբերել են հետախուզվողինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով․ խափանման միջոցը` կալանք:Ավելին14:4502.08.25 -
ԻրավականՄԻՊ-ը «Վանաձոր» ՔԿՀ-ում առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկվածների հետՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։Ավելին14:3002.08.25 -
ՔաղաքականՓաշինյանը չի հարձակվի վեհարանի վրա, իսկ ի՞նչ կանի. Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումըՓաշինյանը չի հարձակվի վեհարանի վրա, իսկ ի՞նչ կանի. Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումըԱվելին14:1502.08.25 -
ՔաղաքականԴատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. «Հետք»Գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել Պաշտպանության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը: Նախարարությունը Եկեղեցուն շենք-շինություններ և հողատարածք էր նվիրել: Այս մասին գրում է «Հետք»-ը։Ավելին14:0002.08.25 -
ՀասարակականՈւսուցողական և գործնական միջոցառում՝ Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի ձևավորմանը։ Սեմինարներին մասնակցում էր 45 երեխա՝ այդ թվում նաև տարբեր շարժողական կամ առողջական առանձնահատկություններ ունեցող, ովքեր ակտիվորեն մասնակցել են քննարկումներին, հարցեր ուղղել փրկարարներին և ստացել սպառիչ պատասխաններ՝ ինչպես գործել վտանգի դեպքում: Երեխաների հետաքրքրվածությունը զարգացնելու և պահելու նպատակով մասնագիտացված փրկարարների վերահսկողությամբ և օգնությամբ կազմակերպվել է նաև գետանցման վարժանք։ Վարժանքն անցկացվել է անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ մասնակիցների մեջ կային երեխաներ, ովքեր ունեն ֆիզիկական դժվարություններ։ Նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են երեխաների՝ անկախ իրենց կարողություններից, ինքնավստահության, փոխօգնության հմտությունների և արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունների զարգացմանը, ինչպես նաև հասարակության մեջ հավասար հնարավորությունների ապահովմանը։Ավելին13:4502.08.25 -
Քաղաքական«Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ «կյանքի ճանապարհ» Բաքվի բռնապետnւթյան համար․ ՈսկանյանՉնայած պաշտոնական Մոսկվան առայժմ բավական զուսպ հռետորաբանություն է դրսևորում Բաքվի բարբարոսական վարչախմբի ակնհայտ հակառուսական հիստերիայի նկատմամբ, սակայն պարզ էր, որ այն ինչ շատ մեծ սրությամբ ասվում է արհեստածին Ադրբեջանի հասցեին «ոչ պաշտոնական» քարոզչական մակարդակում չի կարող համաձայնեցված չլինել Կրեմլի հետ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։Ավելին13:3002.08.25 -
ՔաղաքականԴիվանագիտական ձախողման գլուխգործոց. Ռոբերտ Քոչարյանը «Զանգեզուրի միջանցքի» մասինԴիվանագիտական ձախողման գլուխգործոց. Ռոբերտ Քոչարյանը «Զանգեզուրի միջանցքի» մասինԱվելին13:1502.08.25 -
ՔաղաքականԱՄՆ-ՌԴ հարաբերությունների դինամիկան առանցքային նշանակություն է ձեռք բերում․ «Հայաքվե»Այսօր, երբ Հայաստանը բախվում է անմիջական ռազմական ագրեսիայի սպառնալիքի, կարևոր է ձևակերպել ոչ միայն երկարաժամկետ անվտանգային ռազմավարությունը, այլև կարճաժամկետ, շատ կոնկրետ այդ ագրեսիան կանխելու մարտավարությունը, հայտնում են Հայաքվեից։ «Այս իմաստով` Հայաստանի ազատության աստիճանները, ցավոք, մեծ չեն, սակայն դրանցից պետք է առավելագույնս օգտվել՝ այդ ագրեսիան հետաձգելու և հեռանակարում կանխելու համար։ Ներկայումս առանցքային նշանակություն է ձեռք բերում ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների դինամիկան ԱՄՆ-ում նոր վարչակազմի իշխանության գալուց հետո։ Եթե նախկինում այս հարաբերությունները ծայրահեղ լարված էին և Հայաստանին դրել էին անելանելի ընտրության առաջ, այժմ հնարավորություն է բացվել, որ կողմերը փորձեն որոշակի հարցերում իրար ընդառաջ գնալ՝ առաջին հերթին, պայմանավորվածության գան Ուկրաինայի հարցում, ինչպես նաև որպես հետևանք՝ գլոբալ անվտանգային ճարտարապետության ավելի լայն սպեկտրով», – նշված է տեքստում։Ավելին13:0002.08.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ:Ավելին12:4502.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Թմրամոլության քավոր, ապերախտ, քանդող. Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի իշխանության մասինՀայլուր 12։30 Թմրամոլության քավոր, ապերախտ, քանդող. Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի իշխանության մասինԱվելին12:3002.08.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք․ ականի պայթյունից սատկել է 7 անասունՀուլիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ականապատ տարածքում պայթյունի հետևանքով նախնական 7 կովեր է սատկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Արմեն Ա․-ին պատկանող խոշոր եղջերավոր անասունները արածել են Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի տարածքում գտնվող սարերում, որի ժամանակ թվով 7 անասունները նշված տարածքում ականի պայթյունից սատկել են, ինչի հետևանքով պատճառվել է նյութական վնաս։Ավելին12:2502.08.25 -
Զինված ուժերՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը: Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:Ավելին12:1502.08.25 -
ԻրավականԻրավապահները հրացաններ են հայտնաբերելՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին12:0002.08.25 -
ԺամանցՋենիֆեր Լոպեսը ժամանել է ԵրևանԼոպեսի երևանյան համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։Ավելին11:4002.08.25 -
ՀայաստանԿամայականությունների հնարավորությունը սահմանափակված է․ դատավոր Դավիթ ՀարությունյանԴատավոր Դավիթ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը։ «2025 թվականի ապրիլին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը, որը մասնավորապես վերաբերում էր ԲԴԽ-ի կողմից դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությանը՝ այն մասին, թե իրավունք ունեն «չվերանայել» (անտեսել) նոր հանգամանքի հիման վրա, Սահմանադրական դատարանի որոշման առկայության պայմաններում, ԲԴԽ-ի կողմից կայացված նախկին որոշումները, 2025 թվականի հուլիսի 29-ի ՍԴՈ-1791 որոշմամբ Սահմանադրական դատարանը բավարարել է։ Սահմանադրական դատարանի որոշման առանձին կամ հատվածային պատճառաբանություններ չեմ մեջբերում կամ արժևորում. պատճառաբանական մասի դատողություններն անխտիր ուղենիշային են, թիրախային և արժեքավոր (տես ստորև հղումը)։ Սույն որոշումը ոչ միայն անհատական նշանակություն ունի, այլև կարևոր է մյուս՝ անհիմն պատասխանատվության ենթարկված դատավորների համար. ԲԴԽ-ի մյուս գործերով թույլ տված խախտումները, որոնք արձանագրվելու են ՄԻԵԴ-ի կողմից, եթե դեռևս դիտարկվի, որ գործնականում առկա է վերանայող պատշաճ մարմին և մեխանիզմ, ապա իրականացվելու է հենց ՍԴ որոշմամբ սահմանված եղանակով և չափանիշներով։ Կամայականությունների հնարավորությունը սահմանափակված է»,– գրել է նա։Ավելին11:2002.08.25 -
ՔաղաքականՏեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում. ՔաղավիացիաԲացառություն են կազմում ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակները, ինչը բխում է թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից և տարածվում է բոլոր ավիաընկերությունների վրա առանց որևէ խտրականության՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի դրույթների:Ավելին11:0002.08.25 -
ՀասարակականՊետական պաշտոնյան պարտավոր է լինել առավել կրթված, օրինահարգ ու զուսպ. Տեր Թադեոս քահանա«Ցավոք, մեզ համար այլևս նորություն չէ, երբ պետական որոշ պաշտոնյաներ խոսում են փողոցի բառապաշարով և նվազագույն հարգանք անգամ չեն դրսևորում այն մարդկանց հանդեպ, որոնք տարբեր կարծիք ունեն և կարող են հավասարապես օգտվել ազատ խոսքի իրավունքից։ Որոշներն էլ մոռանում են, թե ինչ կառույցի մասին են խոսում. կարծես թե չեն էլ պատկերացնում՝ ինչ է Եկեղեցին, ինչ է Պետությունը։ Կամ՝ երբ խոսում են ինչ-որ իրավական հարցերից, իրապես չգիտե՞ն, թե ինչ հետևանքներ ունի իրավական գործընթացները չհարգելը։ Պարզ քաղաքացիների դեպքում գուցե վաղ է ակնկալել բարձր իրավագիտակցություն, սակայն պետական պաշտոնյան պարտավոր է լինել առավել կրթված, օրինահարգ ու զուսպ։ Չէ՞ որ «ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի»։Ավելին10:4502.08.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:3002.08.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-6-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին10:1502.08.25