Լրահոս
2025-08-12
-
ՔաղաքականԹաքնված ականներ՝ հայ-ադրբեջանական պայմանագրում. Բաքուն հիշեցնում է Երևանին «տնային աշխատանքը»Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրությունը, որը Հայաստանի իշխանությունները ներկայացնում են որպես դիվանագիտական ձեռքբերում, իսկ որոշ ներկայացուցիչներ անգամ՝ պանծալի հաղթանակ, շատ փորձագետների համար մեր պետականության ու ինքնիշխանության տակ դրված ռումբ է։ Ամերիկյան միջնորդությամբ խաղաղություն այդպես էլ չի ստորագրվել, իսկ նախաստորագրված փաստաթղթի իրականացման համար անհրաժեշտ է հատուկ հանձնաժողով ստեղծել: Թե երբ կստորագրվի խաղաղության վերջնական համաձայնագիրը, հայտնի չէ: Ադրբեջանի երկու նախապայմաններից մեկին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, Հայաստանը համաձայնություն է տվել, մնում է Սահմանադրությունը փոխի: Այսօր Բաքուն նորից է հիշեցրել այդ մասին:Ավելին19:2112.08.25 -
ՔաղաքականՆոր միջանցքը չպետք է խոչընդոտի Իրանի մուտքն այլ տարանցիկ ուղիներ. Արաղչին՝ ՄիրզոյանինԻրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արդյունքում առաջարկվող նոր տրանսպորտային միջանցքը չպետք է խոչընդոտի Իրանի մուտքը այլ տարանցիկ ուղիներ։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։Ավելին19:0012.08.25 -
ՔաղաքականՄիրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ:Ավելին18:4912.08.25 -
ՔաղաքականՍա «տրանսպորտային կապերի նորմալացում» չէ, այլ նվաստացման միջանցք՝ խրված Սյունիքի սրտում․ ՕսկանյանՄիայն Փաշինյանի ենթակաների այլընտրանքային իրականության մեջ կարող է Զանգեզուրի միջանցքի փաստացի հանձնումը ներկայացվել որպես «ստրատեգիական հաղթանակ»։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:Ավելին18:4312.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մահաբեր ականնե՞ր, թե՞ խաղաղության աղավնիներ. Երևան-Բաքու փաստաթղթի տողատակերըՀայլուր 18։30 Մահաբեր ականնե՞ր, թե՞ խաղաղության աղավնիներ. Երևան-Բաքու փաստաթղթի տողատակերըԱվելին18:3012.08.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 12-ին, կազմել է 383.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:1312.08.25 -
ՔաղաքականՄիրզոյանը Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալին է ներկայացրել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման տեսլականըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին17:5412.08.25 -
ՀասարակականԱրտակ Բեգլարյանը ներկայացրել է 23 հայերի անունները, որոնց գերեվարnւթյունը հաստատել է ԱդրբեջանըՎերջին օրերին կրկին ակտիվացել է Բաքվում պահվող հայ պատանդների (գերիների) թեման, և տարբեր տեղեկատվական հարթակներ և օգտատերեր տարածում են նրանց չճշտված ցուցակներ՝ հանգեցնելով պատանդների և մի խումբ անհայտ կորած անձանց հարազատների լրացուցիչ տառապանքների: Այս մասին գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:Ավելին17:3812.08.25 -
ԱշխարհԿրակի ճիրաններից դուրս չի կարողանում գալ Եվրոպան. հրդեհ ու խեղդող ծուխ՝ Թուրքիայից ՊորտուգալիաՀին աշխարհամասը նորից կրակի մեջ է: Անտառային հրդեհներն անկառավարելի են եվրոպական մի շարք երկրներում: Թուրքիայում մոլեգնող հրդեհների ծուխը փակել է Եվրոպան Ասիային կապող Դարդանելի նեղուցը: Հուսադրող կանխատեսումներ չեն անում օդերևութաբանները: Եվրոպայում բարձր ջերմաստիճանը կարող է պահպանվել նաև աշնանը:Ավելին17:2312.08.25 -
ԻրավականԿարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ2025 թվականի օգոստոսի 11-ին Սամվել Կարապետյանն ու իր ընտանիքը պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։Ավելին17:0812.08.25 -
ԻրավականՍոնա Մնացականյանի իրավահաջորդը թե ՀՀ կառավարության կողմից և թե առհասարակ՝ որևէ դրամի փոխհատուցում չի ստացել. փաստաբանՀՀ կառավարությունը 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիների իրավահաջորդներին տրամադրել է 670 միլիոն ՀՀ դրամ, այսինքն յուրաքանչյուրին 67 միլիոն դրամ, և այդ ահռելի, անհասկանալի գումարը հիմա քրեական գործով պահանջում են ՀՀ երկրորդ նախագահից և մյուսներից։ Սա այն պայմաններում, երբ ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի իրավահաջորդը թե ՀՀ կառավարության կողմից և թե առհասարակ՝ որևէ դրամի փոխհատուցում չի ստացել, ավելին՝ նույնիսկ քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա նյութական վնասը որևէ չափով չի վերականգնվել։ Այս մասին գրել է փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը:Ավելին16:2612.08.25 -
ՀասարակականԱզդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկըՕգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։Ավելին16:0012.08.25 -
ՀասարակականԳանձակ գյուղում տղամարդը մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում․ նա հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կանգնեցրել է ավտոմեքենան, իջել և երբ նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում, կանգնել է մեքենայի դիմաց, փորձել կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։Ավելին15:4912.08.25 -
ՄիջազգայինՊուտին-Թրամփ հանդիպման օրը Ալյասկայի երկինքը կփակվիՕգոստոսի 15-ին կփակվի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածությունը։ Անքորիջում է կայանալու ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հաղորդել է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA):Ավելին15:3112.08.25 -
ՀասարակականՀանրապետության առանձին շրջաններում դիտվել են սաստիկ շոգեր«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են 2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում։Ավելին15:1512.08.25 -
ՀասարակականՀանկարծամահ եղած զինվորն առողջական խնդիրներ չի ունեցելՀանկարծամահ եղած զինվորը առողջական խնդիրներ չի ունեցել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Մարտունու փոխքաղաքապետ Վահագն Դավթյանը, խոսելով հանկարծամահ եղած զինծառայող Վահե Զաքարյանի մասին, նշեց, որ վերջինս հարգված ընտանիքից է։Ավելին15:0012.08.25 -
ՔաղաքականՊարտադրված զիջումներն անընդունելի է համարում «Հայաստան» խմբակցությունը«Հայաստան» խմբակցությունը մերժում, անընդունելի և դատապարտելի է համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված եռակողմ հռչակագրով ստանձնած պարտավորությունները, և Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագիրը, որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ, համոզված է Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը: Ըստ հայտարարության՝ այդ պարտավորությունները պարունակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ:Ավելին14:4812.08.25 -
ՀասարակականՔանի ադրբեջանցի զբոսաշրջիկ է այս տարի եկել Հայաստան․ 168․amԱլիևից խաղաղություն մուրացող Հայաստանի իշխանությունները, Արցախը հանձնելուց հետո, ադրբեջանցիների առաջ բացել են նաև երկրի դարպասները։ Ադրբեջանցիները, պարզվում է, որպես զբոսաշրջիկ, վաղուց արդեն ազատ ելումուտ ունեն Հայաստանում։ Ճիշտ է, նրանց քանակը շատ չէ, բայց խնդիրը շատ կամ քիչ լինելու մեջ չէ։ Այս դեպքում կարևորը երևույթն է. Մինչ Ադրբեջանում շինծու գործերով ցինիկաբար դատում են Արցախի ղեկավարությանը, ադրբեջանցիներն այնքան անվտանգ ու ապահով են զգում իրենց, որ կարող են զբոսաշրջության անվան տակ գալ Հայաստան, մի քանի օր ազատ շրջել ու կրկին անվտանգ հեռանալ։Ավելին14:3912.08.25 -
ՀասարակականՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորըՕգոստոսի 12-ին, ժամը 12։08-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին14:2712.08.25 -
ՀասարակականՉի կանխարգելվել կեղտի կուտակումը. Երևանում այս պայմաններում հաց են թխել ու վաճառելՔաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Տիչինայի 67/1):Ավելին14:1112.08.25