Լրահոս
2025-08-16
-
ՄիջազգայինԱլյասկան չսառեցրեց ռուս-ուկրաինական հակամարտությունը. ի՞նչ որոշեցին Թրամփն ու ՊուտինըԸստ Պուտինի՝ դրական, ըստ Թրամփի՝ 10-ից 10 գնահատված հանդիպումն արդեն համաշխարհային պատմության էջերում է: Անքորիջում Ռուսաստանի ու Միացյալ նահանգների առաջնորդների հանդիպումն այսօր համաշխարհային մամուլի քննարկման թոփ թեման է: Պուտինի հռետորաբանության փոփոխությունն ու Թրամփի հետքայը առաջինն են ֆիքսել վերլուծաբանները ավելի քան 2,5 ժամ տևած հանդիպումից հետո: Դաշնության նախագահը «ողբերգություն» է որակել Ուկրաինայում կատարվողը, Թրամփը հետ է կանգնել հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելու մտքից:Ավելին19:2216.08.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Ծովազարդ գյուղումՕգոստոսի 16-ին, ժամը 12։04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է կուտակած անասնակեր։Ավելին18:4616.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Արյունալի մարտեր՝ ճակատում, լայն ժպիտներ՝ Ալյասկայում. Զելենսկիին կանչում են ՎաշինգտոնՀայլուր 18։30 Արյունալի մարտեր՝ ճակատում, լայն ժպիտներ՝ Ալյասկայում. Զելենսկիին կանչում են ՎաշինգտոնԱվելին18:3016.08.25 -
ՀասարակականՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09.00-ից 13.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։Ավելին17:5516.08.25 -
ՔաղաքականԻշխանությունը պայքարում է ոչ թե թշնամու, այլ հայ ժողովրդի դեմ․ Մետաքսե Հակոբյան«Հինգ տարի առաջ, երբ ես և իմ պայքարի ընկեր Դավիթ Գալստյանը ստանձնեցինք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, հավատում էինք, որ կկարողանանք կանգնեցնել Նիկոլի կործանարար ընթացքը։ Մեզ համար դա միայն քաղաքականություն չէր․ դա պայքար էր Արցախի ու Հայաստանի ապագայի համար։Ավելին17:2916.08.25 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kamaz»-ը. ավտոմեքենաները հայտնվել են դաշտում. կա 2 վիրավորԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրի սկզբնամասում՝ Էջմիածնի վարչական տարածքում, բախվել են «Opel» և «Kamaz» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:Ավելին17:0616.08.25 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանի գործը` վճռորոշ Հայաստանի ապագայի համար․ InDepthNewsInDepthNews կանադական հեղինակավոր պարբերականի հոդվածը հրապարակվել է օգոստոսի 14-ին՝ Սամվել Կարապետյանի կալանավորման ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու որոշումից ժամեր առաջ։Ավելին16:5216.08.25 -
ՀասարակականՄիքայել Սրբազանի կալանքի երկարացումը վախեցման գործիք է. հայտարարությունՀայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խիստ և անզիջում դատապարտում է դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշումը, որով մերժվեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը և կալանքը երկարացվեց ևս տասը օրով։Ավելին16:3916.08.25 -
ՀասարակականՃամբարակ-Վարդենիս ճանապարհին «Hyundai Elantra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում․ կան տուժածներԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 55-ամյա Լենա Վ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում։Ավելին16:2316.08.25 -
ՀասարակականԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄարզերում օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին16:0816.08.25 -
ԱշխարհAdidas-ը գողացել է մեքսիկական սանդալները. «պատերազմ»՝ հանուն ազգային ինքնությանՄշակութային մեծ վեճ՝ մեքսիկական փոքրիկ գյուղի և համաշխարհային հսկա Adidas-ի միջև: Մեքսիկայի Օահակա նահանգի Վիլյա-Իդալգո-Յալալագ գյուղում սերնդեսերունդ պատրաստվող ավանդական գուարաչի սանդալները անսպասելիորեն հայտնվել են Adidas-ի նոր հավաքածուում՝ առանց համայնքի համաձայնության: Իսկ երբ գյուղի վարպետների ստեղծագործ աշխատանքը վերածվել է առևտրային ապրանքի, նրանք չեն լռել․ փոքրիկ գյուղի բողոքը վերածվել է միջազգային մեծ սկանդալի։Ավելին15:3516.08.25 -
Քաղաքական«Հուսով ենք, որ խաղաղության օրակարգը պայմաններ կստեղծի արևմտյան ադրբեջանցիների՝ հայրենի վայրեր վերադառնալու համար»․ Ազիզ ԱլեկփերլիՄեր գործունեությունը մեր պատմական հողեր խաղաղ վերադարձի մեջ է։ Համայնքը երբեք դեմ չի եղել Հայաստանի ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը։ Ինչպես ընդգծել է պարոն նախագահը, մենք Արևմտյան Ադրբեջան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով: Մենք հույս ունենք, որ խաղաղության օրակարգի առաջմղումը պայմաններ կստեղծի արևմտյան ադրբեջանցիների՝ հայրենի վայրեր վերադառնալու համար։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը շարունակելու է իր գործունեությունն այդ ոլորտում»,- նշել է նա։Ավելին15:1316.08.25 -
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Ավելին14:4216.08.25 -
ՄիջազգայինՊուտինի հետ հանդիպումը շատ լավ անցավ․ ԹրամփՊուտինի հետ հանդիպումը շատ լավ անցավ, ինչպես նաև հեռախոսազրույցը Զելենսկու և Եվրոպական տարբեր առաջնորդների, այդ թվում ՝ ՆԱՏՕ-ի շատ հարգված գլխավոր քարտուղարի հետ, գրել է Թրամփը:Ավելին14:1716.08.25 -
ՀասարակականԵրևանում՝ Ռուբինյանց փողոցում, «Mercedes»-ը դուրս է եկել երթեկելի գոտուց, բախվել եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը:Ավելին14:0216.08.25 -
ՔաղաքականԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը փաստում է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումըԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին 2024թ․ զեկույցը, որում տեղ գտած օբյեկտիվ դիրքորոշումների լույսի ներքո Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ամերիկյան վարչակազմին կրկին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու համար, կիրառել 907-րդ բանաձևը, ինչպես նաև ադրբեջանական պատերազմական հանցագործների համար գործադրել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցները, ապահովել հայ ռազմագերիների ու գերիների անվերապահ ազատ արձակումը։ Այս մասին ասվում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության մեջ։Ավելին13:5216.08.25 -
ՀասարակականԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա. դեսպանատունԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։Ավելին13:3916.08.25 -
ՄիջազգայինԶելենսկին երկուշաբթի կհանդիպի Թրամփի հետՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է մեկնել Վաշինգթոն՝ նախագահ Թրամփի հետ հանդիպման, գրում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Զելենսկու գրառմանը։Ավելին13:2416.08.25 -
ԻրավականԵրեկ տեղի է ունեցել ակնհայտ խտրականություն՝ հենց կրոնական հիմքով․ Ռուբեն Մելիքյան«Նույնիսկ նիկոլական ժամանակներում եվրոպական կառույցներն իրենց ճղում էին, որ ԽՈՍՔԻ ՀԱՄԱՐ չի կարելի անձին զրկել ազատությունից — պետք է կիրառվի այլընտրանքային գործիքակազմ՝ թե՛ որպես խափանման միջոց և թե՛ որպես պատիժ։Ավելին13:0716.08.25 -
ՄիջազգայինԹրամփ-Պուտին հանդիպումից հետո ԱՄՆ-ը հետաձգում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներըՎեց տարվա մեջ առաջին անգամ հանդիպեցին Ռուսաստանի և Միացյալ Նահանագների առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը: Անքորիջում Ռուսաստանի նախագահին դիմավորել է ամերիկացի գործընկերը՝ ինչպես տեսանյությում է երևում բավականին ջերմ մթնոլորտում: Դրսում գերտերությունների առաջնորդները խուսափել են պատասխանել լրագրողների հարցերին: Նրանք նույն մեքենայով են ուղևորվել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազա, որտեղ անցկացվել են բանակցությունները: Մինչ բանակցությունները սկսելը նախագահները կարճ զրույց են ունեցել՝ պատվիրակությունների անդամենրի ու լրագրողների ներկայությամբ։ Հետո սկսվել է տետ ա տետը ու մոտ 3 ժամ է տևել:Ավելին12:5116.08.25