Լրահոս

2025-08-18
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Opel Zafira»-ն բախվել է կամրջի բետոնե հենասյանը․ կա վիրավոր
    Այսօր՝ օգոտստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Գեղամ Խ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հենասյանը։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    18:45
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պահանջում եմ դադարեցնել Շիրակի մարզի բուժհաստատությունների միավորման այս ծրագիրը․ Մհեր Մելքոնյան
    Շիրակը Հայաստանի ամենաբարդ մարզերից է՝ սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, կլիմայական և տարածքային առումներով։ Այստեղ ոչ թե պետք է կրճատել, այլ՝ զարգացնել։
    18:39
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Շրջադարձային պահ. Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին
    Հայլուր 18։30 Շրջադարձային պահ. Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին
    18:30
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարի ազատազրկման
    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հրապարակեց 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով դատավճիռը։ Երեք տարվա քննությունից հետո, դատարանը մեղավոր ճանաչեց վարչապետի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին՝ ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու համար: Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարի ազատազրկման։ Որպես լրացուցիչ պատիժ նշանակվեց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը՝ 1.6 տարի ժամկետով։ Նախքան դատական վճռի ուժի մեջ մտնելը Արամ Նավասարդյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կմնա անփոփոխ։
    18:26
    18.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանն ուղիղ հարվածեց Ալիևի «սրբությանը». ոչնչացվել են SOCAR-ի պահեստարաններ
    Ռուսական հրթիռներից Օդեսայում կրկին վնասվել է ադրբեջանական SOCAR-ին պատկանող նավթամբարը։ Սա արդեն երկրորդ դեպքն է տասը օրում։ Նախորդ պայթյուններից հետո Բաքուն սպառնացել էր վերանայել Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակումները, իսկ այս անգամ կոշտ քաղաքական հայտարարություններով է արձագանքում։
    18:19
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը որոշեց թույլ տալ Միքայել Աջապահյանին տեսակցել
    Միակ բացառությունը կլինեն ԶԼՄ ներկայացուցիչները:
    18:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ժողովրդին հասցեագրված ուղերձով։
    18:04
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱՆԻՖ-ի գործով մեղադրյալների հնարավոր հետախուզման մասին իրավապահները լռում են․ «Ազատություն»
    Արդյոք Հայաստանը միջազգային հետախուզում հայտարարե՞լ է միլիարդավոր դրամների չարաշահումների ու վատնումների կենտրոնում հայտնված ԱՆԻՖ-ի քրեական գործով անցնող երեք մեղադրյալների նկատմամբ, թե՞ ոչ, օրերս մեղադրանքների վերաբերյալ հայտնած Գլխավոր դատախազությունից հրաժարվում են մանրամասնել։ «Ազատության» տեղեկություններով՝ մեղադրյալներից առնվազն երկուսը՝ Դավիթ Փափազյանը և Կարինե Անդրեասյանը, Հայաստանում չեն: Դավիթ Փափազյանը, Բելլա Մանուկյանն ու Կարինե Անդրեասյանը, որոնք այս գործով անցնող միակ մեղադրյալներն են, անարձագանք են թողել «Ազատության» գրավոր հարցերը։ Հայտնի չէ՝ ովքեր են նրանց փաստաբանները: «Հարցաքննվել են և շարունակում են հարցաքննվել, ոչ թե բացատրություններ, այլ քանի որ վարույթի շրջանակներում տարբեր կարգավիճակներով են հարցաքննվում անձինք, պաշտոնատար անձինք այս թվումմ, ովքեր առնչություն են ունեցել ԱՆԻՖ-ի գործունեության հետ», - հայտարարել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Այս հիմնադրամը ղեկավարած Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, դա ևս իրավապահները չեն հստակեցնում: Ավելին՝ սկզբնաղբյուրում:
    18:00
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վստահ եմ՝ ոչ մի ճնշում, ապօրինություն չի կարող կոտրել Ձեր վճռական կամքը․ Օհանյանի շնորհավորանքը՝ Սամվել Կարապետյանին
    ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, որը գտնվում է անազատության մեջ։ «Հարգելի՛ Սամվել Սարգսի Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր 60-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։ Վստահ եմ, ոչ մի ճնշում, ապօրինություն չի կարող կոտրել Ձեր վճռական կամքը, որոշումը` Հայաստանին, Արցախին, Հայ Առաքելական Եկեղեցուն, հայ ժողովրդին այսուհետ նույնպես ծառայելու։ Դուք Ձեր հզորությունը ցույց եք տվել Ձեր մարդկային ազդեցիկ կերպարով, հայրենաշեն գործունեությամբ, որ հավերժ մնալու է հայ նորագույն պատմության մեջ։ Իսկ Ձեզ հալածել փորձողներն իրենց բարոյական սնանկությունը, մտքի տկարությունը ցուցադրում են` պետության լծակները, դատական համակարգը Ձեր դեմ ապօրինաբար գործածելով և անխուսափելիորեն վերադառնալու են ոչինչ լինելու իրենց սկզբնակետին ու մեկընդմիշտ հեռանալու են։ Խորապես բարձր գնահատելով Ձեր անուրանալի ներդրումները, ազգանվեր ջանքերը տարբեր ուղղություններով՝ այն խորին համոզմունքն ունեմ, որ արդարությունը վերականգնվելու է, և ազատության մեջ Դուք, մեր բոլոր քաղբանտարկյալ ընկերները, բոլորս շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի արժանապատվության, անվտանգության, խաղաղության»։
    17:51
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երեխան գրկին, առանց ամրակապվելու երթևեկած վարորդը հայտնաբերվել է
    Երեկ՝ օգոստոսի 17-ին, Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Երևանում «Mercedes»-ի վարորդը, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, առանց ամրակապվելու, երեխան գրկին, վարում ավտոմեքենան: Հրապարակումից ժամեր անց ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, հայտնաբերել են օրինախախտ վարորդին, ում ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 17-ին, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, «Mercedes»-ը վարել էր առանց ամրակապվելու, գրկին էլ՝ երեխա:
    17:45
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սելիմ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Վայոց ձոր, Եղեգիս համայնք) իրականացվող ստուգման շրջանակներում, պարզել են, որ այն աշխատում է սանիտարական նորմերին անհամապատասխան։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: «Ի մասնավորի՝ - արտադրական շինության պատերի, դռների և առաստաղի մակերևույթները պատրատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, - սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստաված չեն եղել չներծծվող նյութերից։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է»:
    17:30
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ են
    Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
    17:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց Միքայել Սրբազանի պաշտպանների՝ իրեն հայտնված բացարկի միջնորդությունը
    Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։ Նրանք մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։
    17:07
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը շարունակում է վատ լինել․ «Փաստինֆո»
    Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի առողջական վիճակում դրական դինամիկա դեռևս չկա։ ՔԿՀ տեղափոխվելուց հետո կրկին ինքնազգացողության վատթարացում է ունեցել։ Այս պահի դրությամբ էլ ինքնազգացողությունը վատ է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Գրիգոր Մղդեսյանը։ Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը վատացել էր։ Նրան շտապօգնության ավտոմեքենայով «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել էին նրա առողջական վիճակը և հետազոտությունների անհրաժեշտությունը, սակայն հետազոտություններ չեն իրականացրել՝ օրվա՝ ոչ աշխատանքային լինելու պատճառով։ Հակոբյանին կրկին տեղափոխել են ՔԿՀ՝ առանց հետազոտություն անցկացնելու, որտեղ կրկին վատթարացել է Հակոբյանի ինքնազգացողությունը, խնդիրներ կան սրտի հետ կապված։ Թե արդյո՞ք Հակոբյանը ՔԿՀ բուժաշխատողների հսկողության ներքո է՝ փաստաբանը նշել է, որ նկատի ունենալով, որ նախօրեին Հակոբյանին շտապօգնության մեքենայով են միանգամից տեղափոխել հիվանդանոց, ըստ ամենայնի, էական միջամտություն չեն կարող իրականացնել։ Հիշեցնենք, որ քաղաքագետ, հասարակական գործիչ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է հուլիսի 18-ին, նույն օրը գիշերը՝ կալանավորվել, հարցազրույցում հնչեցրած գնահատականների համար։ Նախաքննական մարմինը քաղաքական գործչի հայտարարությունները որակել է որպես իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ռուբեն Հակոբյանը կալանավորվել է հուլիսի 19-ին։ Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին։
    17:00
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե
    Օգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ Դեպքի վայրում, գետի տարբեր հատվածներից կատարվել են ջրի ու հողերի նմուշառումներ։ Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
    16:45
    18.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Դադարեցնել ողբերգական պատերազմը և վերադարձնել գերիներին.հրեաները փողոց են դուրս եկել Նեթանյահուի դեմ
    Լարված իրավիճակ է Իսրայելում: Երկրում ավելի քան մեկ միլիոն մարդ դուրս է եկել փողոց՝ պահանջելով դադարեցնել պատերազմը Գազայում և վերադարձնել պատանդներին: Թել Ավիվը վերածվել է հակակառավարական բողոքի կենտրոնի: Կան տասնյակ ձերբակալվածներ: Նեթանյահուն հայտարարել է, որի չի պատրաստվում նահանջել:
    16:30
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մենք օգտակար չենք համարում օտարերկրյա զինված ուժերի ներկայությունը Հարավային Կովկասում․ Էսմայիլ Բաղայի
    Իրանը հավաստիացումներ է ստացել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո երրորդ երկրների զինված ուժերը չեն տեղակայվի Հարավային Կովկասում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մենք օգտակար չենք համարում օտարերկրյա զինված ուժերի ներկայությունը Հարավային Կովկասում։ Այդ կապակցությամբ մենք մեր մտահոգությունն ենք հայտնել։ Մեզ հավաստիացրել են, որ Հարավային Կովկասում երրորդ երկրների զինված ուժեր չեն տեղակայվի։ Խաղաղության համաձայնագրի առանցքային դրույթներից է Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր սահմանների երկայնքով երրորդ երկրների որևէ զինված ուժերի չտեղակայման մասին կետը։ Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և սերտ կապեր ենք պահպանում Երևանի ու Բաքվի հետ»,- ընդգծել է նա։
    16:24
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բնակարանում բռնկված հրդեհը մարվել է. տարեց բնակչուհին մահացել է
    Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ ներսում վատառողջ քաղաքացի կա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին, մարվել՝ 11։38-ին։ Այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ) և ջերմահարվել են նախասրահի պատերը (մոտ 4 քմ)։ Փրկարարները ծխահարված քաղաքացուն դուրս են բերել բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել 1939 թվականին ծնված կնոջ մահը։ Հանգամանքները պարզվում են։
    16:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը պատրաստ կլինի Պորտուգալիայի դեմ խաղին. ՀՖՖ
    Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի ընտրանուն: 
    16:00
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ամուր ռազմավարական հարաբերություններ ունենք մեր հարևան և բարեկամ ՀՀ-ի հետ և միշտ ձգտել ենք միմյանց հետ լավ հարաբերություններ կառուցել․ Փեզեշքիան
    «Ինչ վերաբերում է Արևելք-Արևմուտք ուղուն, այն, բնականաբար, կդառնա հարմարավետ հարթակ՝ այս ուղղությամբ առևտրային ճանապարհի զարգացման համար, և մենք ձգտում ենք ընդլայնել այն», - հավելել է Փեզեշքիանը։ 
    15:55
    18.08.25
    Ավելին