Լրահոս
2025-08-21
-
ՔաղաքականՀայտնի է՝ ինչ պաշտոն կստանան Արսեն Թորոսյանն ու Արեն ՄկրտչյանըՀիշեցնենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը օգոստոսի 20-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։Ավելին13:0021.08.25 -
ՀասարակականՏեղադրվել է նոր արագաչափ սարքՃանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք։ Նշված հատվածում սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։Ավելին12:5721.08.25 -
ՔաղաքականՊատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում․ Փաշինյան«Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն ու փոխադարձություն: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելիս՝ մենք արդեն ասել ենք, որ պատրաստ ենք կարգավորումների, պարզեցումների՝ այս սկզբունքների հիման վրա»,–ասաց Փաշինյանը:Ավելին12:4321.08.25 -
ՔաղաքականՓաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱռաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խшղաղության և ոչ խաղшղության միջև, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին12:3621.08.25 -
ՄիջազգայինԶելենսկին խոսել է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկի մասինՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անօդաչու թռչող սարքերի գործարքի վերաբերյալ ուկրաինական առաջարկը ենթադրում է 50 միլիարդ դոլարի արտադրություն հինգ տարվա ընթացքում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում Է Reuters-ը: «Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անօդաչու թռչող սարքերի գործարքի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկը նախատեսում է 50 միլիարդ դոլարի արտադրություն հինգ տարվա ընթացքում», - ասվում է հրապարակման մեջ: Գործակալության տվյալներով՝ Զելենսկին նաև նշել է, որ գործարքի շրջանակներում ակնկալում է տարեկան 10 միլիոն անօդաչու թռչող սարքերի արտադրություն: Երեքշաբթի օրը Financial Times թերթը, հղում անելով դիտված փաստաթղթին, հայտնել էր, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը կարող են 50 միլիարդ դոլարի գործարք կնքել դրոնների արտադրության վերաբերյալ ուկրաինական ընկերությունների հետ:Ավելին12:3021.08.25 -
ՀասարակականՃՏՊ՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին12:1521.08.25 -
ՔաղաքականՏրանսպորտի տոմսերի վրա «ժամկետ» դնելով՝ իրականում թալանի նոր մեխանիզմ է ներդնում․ Սոնա ԱղեկյանԺամկետով և ժամկետանց տոմսը իշխանության ձեռքին դառնում է վերահսկման գործիք․ մարդը պարտադրված է անընդհատ վճարել ու մնալ համակարգի ճիրաններում։Ավելին12:0021.08.25 -
ՄիջազգայինԲելառուսը հետաքրքրված է Հայաստանի միջոցով Իրան և Պարսից ծոց դուրս գալու հեռանկարովԲելառուսի նախագահը նախ անդրադարձել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին՝ շեշտելով, որ այդ համաձայնագիրն ընդլայնում է ԵԱՏՄ-ի և Իրանի առևտրային կապերի աշխարհագրությունը, բացում է նոր շուկաներ երկրների համար։Ավելին11:4921.08.25 -
ՀասարակականԵրևանում հյուրանոցի սենյակներից մեկից գումար են գողացելՕգոստոսի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ոսկերիչների 8 հասցեում գտնվող «Ռեդ Բրիջ» հյուրանոցում գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին տուժող, 33-ամյա Ալինա Տ․-ն հայտնել է, որ ժամը 12։00-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված հասցեի հյուրանոցի սենյակներից մեկից նույն հյուրանոցի հավաքարար Կարինեն, ում նախօրոք զգուշացրել էր, որ սենյակը մաքրելու կարիք չկա, սակայն վերջինս մուտք է գործել սենյակ և սեղանի վրա դրված անձնագրի միջից գողացել է 1․500 ԱՄՆ դոլար։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարինեն հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Կարինե Թ․-ն։Ավելին11:4521.08.25 -
ՀասարակականՄեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կան տուժածներՕգոստոսի 21-ին, ժամը 07:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, բախվելով ճամփեզրյա հողաթմբերին, կողաշրջվել։ Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ։ Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:Ավելին11:3621.08.25 -
ՀասարակականԱյսօր Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է«Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Հայոց Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ, արդյունաշատ հովվապետություն՝ հայոց կյանքը շարունակ պայծառացնելու բազում նորանոր աստվածաշնորհ ձեռքբերումներով: Աղոթում ենք, որ Բարին Աստված Իր Ամենազոր Աջով և կենսատու Խաչի զորությամբ զորակից լինի Նորին Սրբությանը Հայրապետական բարձրագույն առաջնորդությամբ և անխախտ կորովով երկար տարիներ հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն Հայաստան աշխարհի»։Ավելին11:2521.08.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:1521.08.25 -
ՀասարակականԴիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։ Օգոստոսի 23-ից Դիլիջանի թունելը երթևեկության համար կփակվի միայն գիշերային ժամերին՝ ժ.00.00-ից մինչև 06.00»,-նշված է հաղորդագրության մեջ։Ավելին11:0021.08.25 -
ՀասարակականՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և 16-17-ը, Շենգավիթում` օգոստոսի 13-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։Ավելին10:4521.08.25 -
ԻրավականՁերբակալություններ՝ Երևանում և Գյումրիում (տեսանյութ)Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին արդեն Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների և Շիրակի պարեկների հետ համագործակցված: Օգոստոսի 14-ին` ժամը 18.10-ին, արդեն Գյումրիում թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով ձերբակալվեց օտարերկրյա քաղաքացի 23-ամյա երիտասարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 500 գրամ մարիխուանա: Օգոստոսի 15-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց Երևանում ձերբակալված 46-ամյա գյումրեցու տանը. հայտնաբերվեց «Ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոցի զանգվածով ապակե տարա` ընդհանուր մոտ 300 գրամ, նաև էլեկտրոնային կշեռք ու նռնակի երեք պայթուցիչ: Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ: Ձերբակալված երկու տղամարդիկ էլ կալանավորվել են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին10:3021.08.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին10:1521.08.25 -
ԻրավականՊահանջում եմ ընդդիմադիրներից գոնե քաղբանտարկյալների մասով ձևավորել պայքարի միասնական հարթակ․ փաստաբանՈրպես քաղաքական մի շարք գործերով ներգրավված փաստաբան, որն իր աշխատաժամանակի արդեն գերակշիռ մասը pro bono զբաղված է այդ գործերով, պահանջում եմ ընդդիմադիր քաղաքական ուժերից մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և գոնե քաղբանտարկյալների մասով ձևավորել պայքարի միասնական հարթակ ու կոնկրետ քաղաքական քայլեր ձեռնարկել քաղբանտարկյալների ազատությանը հասնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։Ավելին10:0021.08.25 -
ԱրցախԼՂ-ում հայազգի ականավոր գործիչների հուշարձանների և կիսանդրիների քանդումը անպատվաբեր արարք է․ ՇվիդկոյՀիշեցնենք՝ ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկիի հուշարձանը։Ավելին09:5521.08.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՄիքայել Սրբազանի գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2024 թ-ին գույքային մեծ առաջխաղացում է ունեցել. ունի 6 անշարժ գույք, մեկ Toyota մակնիշի մեքենա:Ավելին09:5021.08.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՁմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։Ավելին09:4521.08.25