Լրահոս

2026-05-12
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մալաթիա-Սեբաստիայում մեկնարկում է «Հայաստան» դաշինքի քարոզարշավը
    Ռոբերտ Քոչարյանի և թիմակիցների հանդիպումը Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների հետ։
    18:47
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուղիղ I Ռոբերտ Քոչարյանի և թիմակիցների հանդիպումը Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների հետ
    Ուղիղ I Ռոբերտ Քոչարյանի և թիմակիցների հանդիպումը Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների հետ
    18:41
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի դեմ պատերազմը սկսվել է ԱՄՆ-ի ու Իսրայելի կամքով, դրա անհրաժեշտությունը չկար․ Ֆինլանդիայի նախագահ
    Քաղաքական գործիչը հավելել է, որ այժմ Ֆինլանդիան «փորձում է օգնել»։ Երկիրը միացել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ստեղծված՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման կոալիցիային, որի կազմում կա շուրջ 50 երկիր։ «Հենց պատերազմն ավարտվի, վստահ եմ, որ մենք կանենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ օգնելու ամերիկացիներին ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում», - նշել է Ստուբը։ Ապրիլի 13-ին ամերիկյան զինվորականները սկսել են Իրանի ծովային շրջափակումը։ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ մտադիր է արգելափակել բոլոր այն նավերի տեղաշարժը, որոնք ուղևորվում են դեպի իսլամական հանրապետության նավահանգիստներ կամ փորձում են հեռանալ դրա ափերից։ Մայիսի 4-ին ԱՄՆ-ն սկսել է Project Freedom գործողությունը՝ Հորմուզի նեղուցում նավերի տարանցումը կազմակերպելու համար, սակայն հաջորդ օրը ԱՄՆ նախագահը հայտարարեց դրա ժամանակավոր կասեցման մասին։ Նա նշել է, որ համաձայնել է դադար տալ Պակիստանի և մի շարք այլ երկրների խնդրանքով՝ հաշվի առնելով Իրանի հետ ընթացող բանակցությունները։
    18:35
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ծառուկյանի «կլասը» և Փաշինյանի վիրավորանքը. քարոզարշավի 5-րդ օրն է
    Հայլուր 18։30 Ծառուկյանի «կլասը» և Փաշինյանի վիրավորանքը. քարոզարշավի 5-րդ օրն է
    18:30
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիները
    Մայիսի 12-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անչափահաս երկու պատանիներ 12-ամյա մի տղայի հայհոյել ու ապտակել են, նվաստացրել են նրան և այդ ամենը նկարահանել բջջային հեռախոսով։ Հետագա միջոցառումներն իրականացվել են մանկավարժների հետ ակտիվ համագործակցությամբ։ Արդյունքում 14-ամյա երկու պատանիները հայտնաբերվել են և տեղափոխվել Համայնքային ոստիկանության բաժին։ Կազմված փաստաթղթերն ու առգրավված բջջային հեռախոսը, որով կատարվել էր դեպքի տեսագրությունը, ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։ Նման դեպքերը գտնվում են Համայնքային ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում։ Անչափահասների նման դրսևորումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները համագործակցում են մանկավարժական կոլեկտիվների հետ, սակայն շատ կարևոր է նաև ծնողների և, ընդհանրապես, համայնքի բոլոր անդամների ակտիվ ներգրավվածությունը։
    18:15
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներից՝ վրաերթ. «Mercedes GLE»-ի վարորդը զոհին սպանելուց հետո վթարվել է Տավուշում
    ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ռոման Մախմուդյանի գլխավորությամբ Էրեբունու քննիչները մի քանի օր շարունակ հսկայածավալ քննչական գործողությունների և ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի արդյունքում բացահայտել են օրերս Երևանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործություն, երբ ստահակը իր զոհի վրա մի քանի կրակոց արձակելուց հետո տեսնելով, որ թիրախը խույս է տալիս, ապա դիմում փախուստի, նա իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով հետապնդում է զոհին, ապա վրաերթի ենթարկում ու տեսնելով, որ նա մահացել է, դիմում է փախուստի։
    18:00
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոչ ոք չի պատկերացրել, որ մեր իշխանությունը մի օր կվախենա նայել Մասիս սարին. Ծառուկյան
    Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
    17:56
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին․ Sputnik Արմենիա
    «Հաջորդ դատական նիստին դատավորին բացարկի միջնորդություն ենք ներկայացնելու` առաջարկելով ու խնդրելով, որ ինքը հայտնի ինքնաբացարկ ներկայացնի»,– նշեց Վարդևանյանը։
    17:45
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ֆոնդի կողմից պետությանը կվերադարձվի 3,7 միլիարդ դրամ
    2020 թվականին, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքով ձևավորված տնտեսական մարտահրավերները, ՀՀ կառավարության կողմից տնտեսական նշանակություն ունեցող ներդրումները խթանելու նպատակով որոշում էր կայացվել իրականացնել տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր՝ 80 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով։ Այս մասին փոխանցում է Պետական գույքի կառավարման կոմիտեն: Առաջին ծրագրի շրջանակում պետության կողմից երկու փուլով ձեռք էին բերվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) ենթակա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի (Կառավարիչ) կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի (Ֆոնդ) փայեր՝ 10 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ։ 2021-2023 թվականների ընթացքում Ֆոնդի կողմից բաժնեմասնակցային ներդրումներ են իրականացվել թվով 10 փակ բաժնետիրական ընկերություններում։ 2024 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները ԱՆԻՖ-ից փոխանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի, որից հետո Կառավարչի կողմից դիտարկվել է Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի վաճառքի հարցը։ Արդյունքում՝ Կառավարչին թույլատրվել է սահմանված ժամկետում վաճառել Ֆոնդին պատկանող բաժնետոմսերը՝ որպես օտարման գին սահմանելով առևտրային ընկերությունում ներդրված գումարի և դրա ներդրման օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը՝ նվազեցված վճարված շահութաբաժինների չափով։ Տոկոսավճարների հաշվարկման տարեկան դրույքաչափը (պարզ տոկոս) սահմանվել է 10.2720%՝ 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությանը համապատասխան։ Իրականացվել է թվով 4 ընկերությունների բաժնետոմսերի առքուվաճառքի գործընթաց։ Նշված ընկերություններում Ֆոնդի ներդրումների հանրագումարը կազմել էր 2,9 միլիարդ ՀՀ դրամ, իսկ վաճառքի ընդհանուր գումարը՝ 3,7 միլիարդ ՀՀ դրամ։ 2026 թվականի մայիսի 7-ի Կառավարության որոշմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է ձեռնարկել քայլեր 3,7 միլիարդ ՀՀ դրամի չափով Ֆոնդի փայերի մարում իրականացնելու ուղղությամբ, որի արդյունքում 3,7 միլիարդ դրամ գումարը կփոխանցվի ՀՀ պետական բյուջե։
    17:37
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ի գործողությունները նպաստում են Բալթիկ ծովում լարվածության աճին․ Պեսկով
    Գերմանական մամուլի տվյալներով՝ Գերմանիայի ափերի մոտ իբր նկատվել է «Սևերոմորսկ» մեծ հակասուզանավային նավը: Լրագրողները Պեսկովին հարց են ուղղել այն մասին, թե արդյոք Ռուսաստանն իրականում նավ է ուղարկել այնտեղ, և արդյոք դրա ներկայությունը կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության աճին: «Ինչ վերաբերում է Բալթիկ ծովի անվտանգությանը, ապա լարվածության սրմանը այստեղ վերջին ամիսներին, թերևս, առավել մեծ չափով նպաստում է հենց ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային նավատորմի գործունեությունը, և ոչ թե Ռուսաստանի Դաշնությանը», - լրագրողներին ասել է Պեսկովը:
    17:30
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջերմուկի տարածքից փրկված քոթոթներից մեկն անկել է
    Ջերմուկում մայիսի 4-ին հայտնաբերված և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ապաստարան տեղափոխված արջի քոթոթներից մեկն անկել է։ «Ցավով հայտնում ենք, որ Ջերմուկի տարածքից փրկված քոթոթներից մեկն անկել է։ Մյուս քոթոթն այս պահին գտնվում է մեր մասնագետների հսկողության տակ. նրա վիճակը փոփոխական է, և յուրաքանչյուր ժամը կարող է վճռորոշ լինել։ Կարևոր է հասկանալ վայրի բնության վերականգնողական աշխատանքի մասնագիտական և կրթական կողմը, որը հաճախ մնում է կադրից դուրս. – ⁠Մեզ համար անհայտ է, թե քոթոթները որքան ժամանակ են մնացել առանց մոր, առանց սննդի, ջրի և ինչպիսի միջավայրում։ Վայրի բնության մեջ քոթոթի համար նույնիսկ մի քանի ժամն առանց ջերմության ու կաթի կարող է օրգանիզմում անդառնալի գործընթացներ սկսել։ – Երբ կենդանին երկար ժամանակ սնունդ չի ստանում, նրա ներքին օրգանները սկսում են աշխատել սեփական ռեսուրսների սպառման հաշվին։ Իրենց օրգանիզմին անհրաժեշտ ողջ հեղուկը նրանք ստանում են բացառապես մայրական կաթի միջոցով։ Մորից անջատվելը նշանակում է ոչ միայն սով, այլև օրգանիզմի կտրուկ ջրազրկում, ինչը կրիտիկական է նման վաղ տարիքում։ – Որքան էլ ծանր է սա ընդունելը, վայրի բնության մեջ նման երևույթները բնական են։ Ոչ բոլոր առանձնյակներն են ունենում բավարար տոկունություն՝ հաղթահարելու սովն ու սթրեսը։ Այս պատմությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ժամանակը կյանք է։ Եթե տեսնում եք միայնակ մնացած կամ թույլ քոթոթների, անմիջապես ահազանգեք մասնագետներին. որքան շուտ կենդանին ստանա մասնագիտացված օգնություն, այնքան մեծանում է նրա ապրելու հավանականությունը։ Մի՛ փորձեք մոտենալ կամ ինքնուրույն կերակրել։ Մենք շարունակում ենք անել հնարավորն ու անհնարինը մեր խնամքի տակ գտնվող բոլոր կենդանիների համար։ Շնորհակալ ենք ձեր աջակցության և ըմբռնման համար»,-հայտնում են հիմնադրամից:
    17:15
    12.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Անկախության ամրապնդում, ընդդիմափոխություն և Քոչարի. նախընտրական քարոզարշավ
    Հայաստանի անկախության պահպանության համար է քվե ուզում Հայ ազգային կոնգրեսը: Այդ ուժի, ինչպես նաև «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունների նախընտրական քարոզարշավների մասին է պատմում Արփի Սուքիասյանը:
    17:02
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկեցինք Իջևանի «Սպիտակ լիճ» ջրամբարի բարեկարգման և ճոպանուղու վերակառուցման հարցերը․ Գառնիկ Դանիելյան
    Այս մասին տեսանյութին կից գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գառնիկ Դանիելյանը։
    16:52
    12.05.26
    Ավելին
  • Միջազգային
    Տանջում են, բռնաբարում, խոշտանգում. իսրայելական բանտերի դժոխքն են ներկայացնում նախկին կալանավորները
    Իսրայելական բանտերի սարսափն են տեսել Իսպանիայի ու Բրազիլայի երկու քաղաքացի: Սաիֆն ու Տիագոն ձերբակալվել են Գազա հումանիտար օգնություն հասցնելու ճանապարհին: Ըստ Իսրայելի արտգործնախարարության՝ նրանք կասկածվել են «ահաբեկչական խմբի հետ կապի» համար:
    16:45
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էդ 5000 թիվը ձեզ ո՞րտեղից. Փաշինյանը բղավում է քաղաքացու վրա
    Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    16:30
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ
    Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է պատվիրակության՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստան կատարած այցի կարեւորությունը:
    16:19
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արտակ Ավետիսյանը ձերբակալվել է Փաշինյանի նկատմամբ «ատելության խոսքի» համար
    Քիչ առաջ իր տնից հղի կնոջ ու մոր ներկայությամբ ձերբակալվել է ակտիվիստ Արտակ Ավետիսյանը: News.5tv.am-ին ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նա ձերբակալվել է ատելության խոսքի համար. «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին»,- տեղեկացնում են ՆԳՆ-ից: Ձերբակալվելուց 2 ժամ առաջ Արտակ Ավետիսյանը ուղիղ եթեր էր մտել` ասելով, որ Փաշինյանին սպասում է Շենգավիթում:
    16:07
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բերման ենթարկված Արտակ Ավետիսյանը ժամեր առաջ դիմել է Փաշինյանին
    Այս մասին ասել է բերման ենթարկված Արտակ Ավետիսյանը։
    15:57
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    11 կետ ԱԱԾ զարգացման համար. պահեստազորի սպաների և Իշխան Սաղաթելյանի հանդիպման մանրամասները
    Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրություններում «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պետ Իշխան Սաղաթելյանի հետ: Այս մասին հայտնում են ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ից։
    15:47
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բագրատ Սրբազանը զրպարտության գործով հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին․ Sputnik Արմենիա
    Գործը քննվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հովհաննես Մելքոնյանի նախագահությամբ։
    15:44
    12.05.26
    Ավելին