Լրահոս

2025-09-02
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:00
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աստիճանաբար կվերածվենք էժան ու դատարկվող հյուրանոցի, իսկ վերջում՝ Թուրքիայի գավառի. Վարուժան Գեղամյան
    Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է. «Մեր կյանքն ու քաղաքականությունը անխուսափելիորեն կապված են մեր ապրած տարածքի աշխարհագրության հետ։ Դուր է գալիս դա, թե ոչ, սակայն այդպես է։ Այնպես է ստացվել, որ Հայաստանի իրական անկախության ու ինքնիշխանության, հետևաբար ամուր պետականության ու մեր՝ Հայաստանում ու նույնիսկ Սփյուռքում ապրող հայերիս զարգացման գլխավոր գրավականը վերջին 100+ տարիներին եղել է փոխկապակցված Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան երեք շրջանների՝ Նախիջևանի, Սյունիքի ու Արցախի հետ։ Հայաստանը որպես պետություն, իսկ մենք որպես հավաքական հանրություն նույնիսկ ամենանվազ ռեսուրսներով հաջողության ենք հասել միայն այն ժամանակ, երբ պայքարել ենք այդ բնիկ հայկական տարածքների վրա մեր ինքնիշխանությունը հաստատելու համար։ Նույնիսկ դեռ վերջնական հաջողության չհասած՝ այդ պայքարը խթանել է մեր կյանքի բոլոր ոլորտների զարգացումը՝ կրթությունից մինչև արդյունաբերություն։ Երբ դադարել ենք պայքարել, միանգամից պարտվել ենք ոչ միայն այդ տարածքներում, այլ ընդհանուր՝ դեգրադացիա, կորուստներ, թշվառություն, բևեռացում, այսօր՝ խցանումներ և այլ կենցաղային խնդիրներ։ Այլ բառերով՝ պայքարն է մեր զարգացման գլխավոր գրավականը, ոչ թե ստրկացվածությունը (նոր քպ-ական հայերենում վերջինը կոչում են «խաղաղություն» բառով)։ Սա իդեալական գիտեն ու հասկանում են մեր թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Հետևաբար տարբեր միջոցներով խրախուսում են մեզ չպայքարել՝ խոստանալով ստրկություն։ 2025 թ. սեպտեմբերի 2-ն է։ Այնպես է ստացվել, որ այսօր ևս մեր զարգացման պայքարի խորհրդանիշը նորից փոխկապակցված է Արցախի ու Սյունիքի հետ։ Ոչ թե զուտ տարածքի կամ այնտեղ հազարամյակներով ապրող հայության, այլ Արցախ-Սյունիքի՝ որպես հայկական ինքնիշխանության ու զարգացման գլխավոր գրավական։ Կլինի պայքար դրանց համար, կունենանք նոր ու զարգացած տնտեսություն, աճող հեղինակություն, իմաստ ունեցող կրթություն, աճող բնակչություն և այլն։ Չի լինի, աստիճանաբար կվերածվենք էժան ու դատարկվող հյուրանոցի, իսկ վերջում՝ Թուրքիայի գավառի։ Չնայած պայքարի բոլոր թվացյալ անհարմարություններին՝ ես ընտրում եմ պայքարը, որ զարգանամ ու զարգացնեմ։ Դրա համար նաև այսօր եմ լինելու Ազատության հրապարակում»։
    10:51
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔԿ-ում 2025–ի 1-ին կիսամյակում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1482 քրեական վարույթ
    ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1482 քրեական վարույթ (2024-ին՝ 1404), որից 648-ը փոխանցվել է 2024 թվականից: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «157 քրեական վարույթ՝ 159 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 197 վարույթ՝ 195 անձ), ևս 5 բժշկական հարկադրանքի վարույթ դատարան է ուղարկվել եզրափակիչ ակտով (2024-ին՝ 4), 390-ը կարճվել է (2024-ին՝ 345), որից 361-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 307), իսկ 29-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 38), 30-ը` միացվել է (2024-ին՝ 116), 134-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 17), 38-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 197), 728-ը փոխանցվել է 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 528): Դատարան ուղարկված 154 վարույթից 4-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 4-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 16-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 79-ը՝ ֆիզիկական ներգործության, 8-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, 42-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Դատարան ուղարկված վարույթներով 165 տուժողից 8-ը եղել է մինչև 12 տարեկան, 1-ը՝ 12-14, 4-ը՝ 14-18, 152-ը՝ 18-ից բարձր»,-ասված է հաղորդագրության մեջ։
    10:45
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 15-ամյա տղան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
    Օգոստոսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Փավստոս Բուզանդ 7 հասցեից շտապօգնության խումբը «ջերմային այրվածք էլեկտրական աղեղ բոցով դեմքի, պարանոցի, զույգ վերին վերջույթների շրջանում 1-ին, 2-րդ, 3-րդ ասիճանի մոտավորապես 8 տոկոս մարմնի մակերես, ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Կ․ Պ․-ն է և ձեռնարկում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
    10:35
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հիշում և խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը․ հայտարարություն
    Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-ամյակի կապակցությամբ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել «Սիրելի' հայրենակիցներ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-րդ տարեդարձը։ Այս տարեթիվը հայ ժողովրդի համար ոչ միայն պատմականորեն հիշարժան օր է, այլև միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքի վկայություն։ Համահայկական կարևորություն ունեցող այդ որոշումը կայացվեց պատմական և իրավական հիմքերի վրա։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ը դարձավ Արցախի պետականության սկիզբը։ Երեսուն տարիների ընթացքում՝ սահմանադրական ամուր հիմքերով և արդյունավետորեն գործող պետական ու ժողովրդավարական հաստատություններով, Արցախի ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետության զարգացումը։ Թեև Արցախի Հանրապետությունը միջազգային ճանաչում չուներ, այն կայացած պետական համակարգ էր և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության մատակարար, որի հետ հաշվի էին նստում ոչ միայն տարածաշրջանային ուժերը, այլ նաև միջազգային կշիռ ունեցող տարբեր կենտրոններ։ 2020 թվականի պատերազմը, իսկ այնուհետև՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունները, Արցախի Հանրապետության տարածքի ամբողջական զավթումն ու հայաթափումը մարդկության պատմության մեջ արձանագրվեցին որպես սև և ամոթալի էջ, որտեղ ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը զոհաբերվեց ուժի, տնտեսական և ամբողջատիրական շահերին։ Մենք հիշում և խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։ Ինչպես յուրաքանչյուր ազգային մտածողությամբ օժտված անհատ, պատմական արդարության վերականգնման համար մենք պարտավոր ենք շարունակել պայքարը և զինվորագրվել հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժմանը։ Այսօր, երբ Արցախի պետական կառույցները վտարանդի են, իսկ ժողովուրդը զրկված է իր հայրենի հողից, Արցախի Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը, հարկ է համարում մեկ անգամ ևս շեշտել և միջազգային հանրությանը հիշեցնել. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակումը հիմնված է այդ օրերին գործող Խորհրդային Միության օրենքների վրա, ուստի օրինական է և չի կարող կասկածի տակ դրվել բռնապետական ուժերի կողմից կիրառվող ճնշումների և կամայական մեկնաբանությունների լույսի ներքո։ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և հարակից տարածքներում հազարամյակների ընթացքում ձևավորված հայկական ազգային մշակութային և կրոնական արժեքները մաս են կազմում համամարդկային քաղաքակրթության, և դրանց պահպանումն ու խնամքը միջազգային համապատասխան կառույցների գործառույթների անբաժանելի մասն են։ Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է, որի անտեսումը շարունակությունն է Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում ներառված է նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, ուստի այդ խմբի լուծարումը՝ առանց այդ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման, անթույլատրելի է։ Վերը նշված հիմնավորումներից ելնելով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պահանջում է Հայաստանի Հանրապետության իշխանություններից և կոչ է անում միջազգային իրավասու կազմակերպություններին ու միջնորդ երկրներին՝ հայ-ադրբեջանական բանակցություններում օրակարգային հարց դարձնել գերիների և պատանդների ազատումը, արցախահայության վերադարձը հայրենի բնօրրան և պատմական հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը։ Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում են արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված ժամանակավոր իրավիճակային պարտադրանք։ Արցախյան խնդիրը հանգուցալուծված չէ, Արցախի հարցը փակված չէ, քանի որ ցեղասպանական գործողությունների վավերացումն ու դրանց հետևանքների լեգիտիմացումը չեն կարող դիտվել որպես վերջնարդյունք՝ միջազգային գրված և չգրված, իրավական և բարոյական տիրույթներում։ Արցախցին տերն է իր հայրենիքի, իր պատմության, իր հոգևոր և մշակութային ժառանգության, իր անցյալի և ապագայի, իր իրավունքների և առաքելության»։
    10:30
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոչ ենք անում մեր ժողովրդին չհանձնվել և միասնաբար պայքարել Արցախի Հանրապետության անկախության վերակերտման համար. «ՀայաՔվե»
    34 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը, գործելով միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, հիմք դրեց Արցախի Հանրապետությանը։
    10:15
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի անկախության տարեդարձը հիշարժան առիթ է՝ արտահայտելու խաղաղության գաղափարին մեր ժողովրդի նվիրվածությունը. Կաթողիկոս
    Արցախի անկախության երեսուներորդ տարեդարձի նախասեմին՝ 2020-2023 թվականներին, ողբերգական իրադարձություններ ծավալվեցին։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց հայոց Արցախ աշխարհը, հազարավոր հայորդիներ զոհվեցին, պղծվեցին ու ոչնչացվեցին բազմաթիվ սրբավայրեր, և մինչ այսօր Բաքվում շարունակում են պատանդ մնալ Արցախի պետական այրեր և զինվորականներ։
    10:08
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    133 հազար դոլար`ԱԺ-ն անցյալից զրկելու համար. «Ժողովուրդ»
    Ամառային արձակուրդներին Ազգային ժողովը դարձել էր մեծ շինհրապարակ. վերանորոգվում էին Ոսկեզօծ դահլիճը, Փոքր դահլիճը եւ Փոքր դահլիճին կից նախասրահը։
    10:05
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիս գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
    Սեպտեմբերի 1-ին, ժամը 22։31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիս գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 140 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին, մարվել՝ 01:45-ին: Այրվել է տան տանիքը։
    10:00
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գործ ունենք իշխանության կողմից ուղարկված «քաղաքական ՍՄՍ»-ի հետ. «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ վերջինս 2024 թվականի հունիսի 17-ին Էջմիածնում 2 րոպեանոց ուղերձով հանդես եկավ՝ հայտարարելով. «Ի՞նչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու այդ ամենին»։
    09:54
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել․ «Հրապարակ»
    Գրել էինք, որ Սիմիդյանի հրաժարականը թեպետ վաղուց հասունացած քայլ էր, քանի որ նրա աշխատանքից կառավարությունում բոլորն էին դժգոհ, սակայն վերջին կաթիլը դարձել է այն, որ Գորիսում իշխող ուժի քաղաքական ժողովին նա հանդգնել էր հակաճառել Փաշինյանին, դեմ խոսել վարչության ընտրությունների քարոզչական որոշ կարգերի մասին, ինչն էլ, ասում են, Փաշինյանը չի հանդուրժել եւ երկու օր անց ազատել է նրան։
    09:52
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նախկին նախարարի դուստրը մեղադրյալի կարգավիճակ ունի. «Հրապարակ»
    Մեր աղբյուրները փոխանցում են, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Բելլա Մանուկյանի նկատմամբ նախաքննական մարմինը խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը։ 
    09:48
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշանությունները նորից սպառնում են արցախցիներին. «Իրավունք»
    Սեպտեմբերի 2-ին սպասվող հանրահավաքին ընդառաջ` տարբեր ուժային կառույցներից արցախցիներին «քսիֆ» է ուղարկվում մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ. «Հանրահավաքին մասնակցելուց առաջ մի հատ Արցախում արած ալան-թալաններիդ մասին մտածեք»։
    09:45
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ական թեկնածուները կմրցեն իրար հետ. նոր սկանդալ․ «Ժողովուրդ»
    – ՄԻՊ-ի հայտարարություն. 2018 թվականին Վանեսյանը, պաշտոնավարելու ընթացքում, զանգահարել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պահանջելով իրենց տարածած հաղորդագրությունները նախապես համաձայնեցնել իր հետ։ Նա նաեւ սպառնացել էր «քայլեր ձեռնարկել» պաշտպանի աշխատակազմի դեմ։ ՄԻՊ-ը այդ վարքագիծը որակել էր որպես «պաշտոնական կարգավիճակի չիմացության ակնհայտ դրսեւորում»։
    09:41
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է. «Փաստ»
    Ու դա միայն «սկիզբն» էր: Նույն Նիկոլ Փաշինյանը, որն Արցախի անունից հանդես գալու իրավունք չուներ, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Մակրոնի ու ԵՄ «քավորությամբ», Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Այդպիսով, նա ոչ միայն թշնամու քմահաճույքին հանձնեց Արցախի ու արցախահայության ճակատագիրը, այլև գործնականում իմաստազրկեց 2020-ի նոյեմբերի 10-ից այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը:
    09:38
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանն ու իր առաջադրած «թեզերը» ակնհայտ փոքրամասնության մեջ են. «Փաստ»
    «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը, մեկնաբանելով հարցմամբ գրանցված պատկերը, նկատում է, որ դա շատ կարևոր արձանագրում է, որովհետև ժամանակի հետ հասարակությունը սկսում է հասկանալ, որ պարզապես թղթերով գետնի վրա խաղաղություն չի ստացվում:
    09:34
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երեխաների համար պետպատվերի գումար չկա․ «Ժողովուրդ»
    «Որոշ միջոցառումների մասով է, որ հերթագրում ունենք։ Պետպատվերի տրամադրումը չի ավարտվել, այլ հերթագրումով է իրականացվում։ Պայմանավորված է այլ միջոցառումներով նախատեսված գումարների սահմանաչափերի սպառմամբ։ Այսինքն՝ սահմանաչափեր ենք դնում միջոցառման համար յուրաքանչյուր ամսվա կտրվածքով, թե տվյալ ամիս այդ միջոցառումով որքան դեպքեր կարող ենք սպասարկել։
    09:30
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դատավորների նկատմամբ հարուցված քրգործերի կծիկը բացվում է. «Ժողովուրդ»
    Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություններ են իրականացրել Վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Մհեր Պետրոսյանի եւ Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում։
    09:25
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի տղան ուզում է զբոսավար աշխատել. «Հրապարակ»
    Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, օրերս դիմել է Ազգային պատկերասրահի ղեկավար կազմին՝ աշխատանքի տեղավորվելու համար։ Մեր աղբյուրներն ասացին, որ Աշոտը ցանկանում է պատկերասրահում գիդ՝ զբոսավար աշխատել։ Հայտնի է, որ նա մեր օրերի նորահայտ նկարիչներից է՝ երկու տարի առաջ նրա առաջին ցուցահանդեսն էր կազմակերպվել։
    09:19
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նիկոլը թիվ մեկ է տվել իրավապահ համակարգին. «Իրավունք»
    Նիկոլն այսօրվա հանրահավաքին ընդառաջ թիվ մեկ է տվել իրավապահ համակարգին։ «Ինչ ուզում եք արեք, մարդաշատ հանրահավաք աչքս չտեսնի»,-ըստ շրջանառվող լուրերի, ասել է կառավարության ղեկավարն ուժայիններին։
    09:13
    02.09.25
    Ավելին