Լրահոս
2026-05-12
-
ՔաղաքականԲոլոր տուգանքների համաներում է լինելու, մեզ ժողովրդին իսկապես տուգանքի մատերիալ են դարձրել. Ռոբերտ ՔոչարյանԵրևանում տեղի ունեցող քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին19:4712.05.26 -
ՔաղաքականԱյդպիսի մարդասիրությամբ գնացեք գրողի ծոցը. Ռոբերտ ՔոչարյանՔաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին19:3912.05.26 -
ՔաղաքականԻսկ «Մալաթիա-Սեբաստիա» անունը տարածքային պահանջ չէ՞ Թուրքիայի նկատմամբ․ հիմա քոչե՞նք այստեղից, թե՞ քոչեցնենք ինչ-որ մեկին. Ռոբերտ ՔոչարյանԻսկ «Մալաթիա-Սեբաստիա» անունը տարածքային պահանջ չէ Թուրքիայի նկատմամբ, Մալաթիա-Սեբաստիան կոնֆլիկտածի՞ն է Թուրքիայի համար, հիմա քոչե՞նք այստեղից, թե՞ քոչեցնենք ինչ-որ մեկին։ Քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին19:3412.05.26 -
Քաղաքական8 տարվա ընթացքում 8 միլիարդով ավելացրել են պետական պարտքը, բայց մետրոյի մի կայարան չեն կառուցել. Աննա ԳրիգորյանՄալաթիա-Սեբաստիայում քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։Ավելին19:2912.05.26 -
ՄիջազգայինԹրամփը Թայվանին զենք վաճառելու մասին որոշում կկայացնի Չինաստան այցից հետո. Պենտագոնի ղեկավար«Նախագահն այժմ պատրաստվում է ուղևորության, և ես ուղեկցելու եմ նրան։ Դրա հետ կապված բոլոր որոշումները նա կկայացնի անձամբ», - ասել է Հեգսեթը լսումների ժամանակ՝ ի պատասխան կղզուն սպառազինության հետագա վաճառքի ծրագրերի մասին հարցին։Ավելին19:2412.05.26 -
ՔաղաքականԻնձ հետաքրքիր է՝ երեխաներին ո՞նց է բացատրելու, թե ով է Սասունցի Դավիթը, էդ Սասունը որտե՞ղ էր. Արթուր ԽաչատրյանԱյս մասին քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը։Ավելին19:1912.05.26 -
ՔաղաքականՓաշինյանը լավ լուր է ստացել Թուրքիայից և ներողություն է խնդրել հայ գերու հարազատից. ՔՊ քարոզարշավըԵրևանցիներին տասնյակ խոստումներ ունի «Քաղաքացիական պայմանագիրը»՝ մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարան, նոր տրոլեյբուսներ: Քարոզարշավի 5-րդ օրը այդ մասին Կենտրոնում և Շենգավիթում է պատմել Նիկոլ Փաշինյանը:Ավելին19:1612.05.26 -
ՔաղաքականՀասկանում են, որ իշխանափոխության դեպքում հերթով գնալու են բերդ. Սամվել ՀակոբյանՄալաթիա-Սեբաստիայում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սամվել Հակոբյանը։Ավելին19:0812.05.26 -
ՔաղաքականԳույքահարկը 26 հազարից դարձել է 500 հազար, երևանցին իր տանը վարձով է ապրում. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։Ավելին18:5912.05.26 -
Քաղաքական«Միացե՛ք փոփոխությանը»․ Սամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներինԱյս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:Ավելին18:5612.05.26 -
ՔաղաքականՊայքար աղքատության դեմ, արժանապատիվ կյանք է խոստանում «Ուժեղ Հայաստանը». քարոզարշավՔարոզարշավը Վայոց Ձորում է շարունակել «Ուժեղ Հայաստան» դաշինքը, նույն օրը Երևանում ՝ արմավիրցի ու արարատցի ընտրողներին իր տանն է հյուրընկալել այդ ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը: «Ուժեղ Հայաստանը» խոստանում է՝ գյուղացուն մենակ չթողնել: Բերքի մթերման առաջարկվող մոդելի մասին են լսել ընտրողները:Ավելին18:5212.05.26 -
ՔաղաքականՄալաթիա-Սեբաստիայում մեկնարկում է «Հայաստան» դաշինքի քարոզարշավըՌոբերտ Քոչարյանի և թիմակիցների հանդիպումը Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների հետ։Ավելին18:4712.05.26 -
ՔաղաքականՈւղիղ I Ռոբերտ Քոչարյանի և թիմակիցների հանդիպումը Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների հետՈւղիղ I Ռոբերտ Քոչարյանի և թիմակիցների հանդիպումը Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների հետԱվելին18:4112.05.26 -
ՄիջազգայինԻրանի դեմ պատերազմը սկսվել է ԱՄՆ-ի ու Իսրայելի կամքով, դրա անհրաժեշտությունը չկար․ Ֆինլանդիայի նախագահՔաղաքական գործիչը հավելել է, որ այժմ Ֆինլանդիան «փորձում է օգնել»։ Երկիրը միացել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ստեղծված՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման կոալիցիային, որի կազմում կա շուրջ 50 երկիր։ «Հենց պատերազմն ավարտվի, վստահ եմ, որ մենք կանենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ օգնելու ամերիկացիներին ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում», - նշել է Ստուբը։ Ապրիլի 13-ին ամերիկյան զինվորականները սկսել են Իրանի ծովային շրջափակումը։ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ մտադիր է արգելափակել բոլոր այն նավերի տեղաշարժը, որոնք ուղևորվում են դեպի իսլամական հանրապետության նավահանգիստներ կամ փորձում են հեռանալ դրա ափերից։ Մայիսի 4-ին ԱՄՆ-ն սկսել է Project Freedom գործողությունը՝ Հորմուզի նեղուցում նավերի տարանցումը կազմակերպելու համար, սակայն հաջորդ օրը ԱՄՆ նախագահը հայտարարեց դրա ժամանակավոր կասեցման մասին։ Նա նշել է, որ համաձայնել է դադար տալ Պակիստանի և մի շարք այլ երկրների խնդրանքով՝ հաշվի առնելով Իրանի հետ ընթացող բանակցությունները։Ավելին18:3512.05.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ծառուկյանի «կլասը» և Փաշինյանի վիրավորանքը. քարոզարշավի 5-րդ օրն էՀայլուր 18։30 Ծառուկյանի «կլասը» և Փաշինյանի վիրավորանքը. քարոզարշավի 5-րդ օրն էԱվելին18:3012.05.26 -
ԻրավականՀայտնաբերվել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներըՄայիսի 12-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անչափահաս երկու պատանիներ 12-ամյա մի տղայի հայհոյել ու ապտակել են, նվաստացրել են նրան և այդ ամենը նկարահանել բջջային հեռախոսով։ Հետագա միջոցառումներն իրականացվել են մանկավարժների հետ ակտիվ համագործակցությամբ։ Արդյունքում 14-ամյա երկու պատանիները հայտնաբերվել են և տեղափոխվել Համայնքային ոստիկանության բաժին։ Կազմված փաստաթղթերն ու առգրավված բջջային հեռախոսը, որով կատարվել էր դեպքի տեսագրությունը, ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։ Նման դեպքերը գտնվում են Համայնքային ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում։ Անչափահասների նման դրսևորումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները համագործակցում են մանկավարժական կոլեկտիվների հետ, սակայն շատ կարևոր է նաև ծնողների և, ընդհանրապես, համայնքի բոլոր անդամների ակտիվ ներգրավվածությունը։Ավելին18:1512.05.26 -
ՀասարակականԿրակոցներից՝ վրաերթ. «Mercedes GLE»-ի վարորդը զոհին սպանելուց հետո վթարվել է ՏավուշումՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ռոման Մախմուդյանի գլխավորությամբ Էրեբունու քննիչները մի քանի օր շարունակ հսկայածավալ քննչական գործողությունների և ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի արդյունքում բացահայտել են օրերս Երևանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործություն, երբ ստահակը իր զոհի վրա մի քանի կրակոց արձակելուց հետո տեսնելով, որ թիրախը խույս է տալիս, ապա դիմում փախուստի, նա իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով հետապնդում է զոհին, ապա վրաերթի ենթարկում ու տեսնելով, որ նա մահացել է, դիմում է փախուստի։Ավելին18:0012.05.26 -
ՔաղաքականՈչ ոք չի պատկերացրել, որ մեր իշխանությունը մի օր կվախենա նայել Մասիս սարին. ԾառուկյանՔաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։Ավելին17:5612.05.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին․ Sputnik Արմենիա«Հաջորդ դատական նիստին դատավորին բացարկի միջնորդություն ենք ներկայացնելու` առաջարկելով ու խնդրելով, որ ինքը հայտնի ինքնաբացարկ ներկայացնի»,– նշեց Վարդևանյանը։Ավելին17:4512.05.26 -
ՀասարակականԱՆԻՖ-ի դուստր ընկերության ֆոնդի կողմից պետությանը կվերադարձվի 3,7 միլիարդ դրամ2020 թվականին, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքով ձևավորված տնտեսական մարտահրավերները, ՀՀ կառավարության կողմից տնտեսական նշանակություն ունեցող ներդրումները խթանելու նպատակով որոշում էր կայացվել իրականացնել տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր՝ 80 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով։ Այս մասին փոխանցում է Պետական գույքի կառավարման կոմիտեն: Առաջին ծրագրի շրջանակում պետության կողմից երկու փուլով ձեռք էին բերվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) ենթակա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի (Կառավարիչ) կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի (Ֆոնդ) փայեր՝ 10 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ։ 2021-2023 թվականների ընթացքում Ֆոնդի կողմից բաժնեմասնակցային ներդրումներ են իրականացվել թվով 10 փակ բաժնետիրական ընկերություններում։ 2024 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները ԱՆԻՖ-ից փոխանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի, որից հետո Կառավարչի կողմից դիտարկվել է Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի վաճառքի հարցը։ Արդյունքում՝ Կառավարչին թույլատրվել է սահմանված ժամկետում վաճառել Ֆոնդին պատկանող բաժնետոմսերը՝ որպես օտարման գին սահմանելով առևտրային ընկերությունում ներդրված գումարի և դրա ներդրման օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը՝ նվազեցված վճարված շահութաբաժինների չափով։ Տոկոսավճարների հաշվարկման տարեկան դրույքաչափը (պարզ տոկոս) սահմանվել է 10.2720%՝ 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությանը համապատասխան։ Իրականացվել է թվով 4 ընկերությունների բաժնետոմսերի առքուվաճառքի գործընթաց։ Նշված ընկերություններում Ֆոնդի ներդրումների հանրագումարը կազմել էր 2,9 միլիարդ ՀՀ դրամ, իսկ վաճառքի ընդհանուր գումարը՝ 3,7 միլիարդ ՀՀ դրամ։ 2026 թվականի մայիսի 7-ի Կառավարության որոշմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է ձեռնարկել քայլեր 3,7 միլիարդ ՀՀ դրամի չափով Ֆոնդի փայերի մարում իրականացնելու ուղղությամբ, որի արդյունքում 3,7 միլիարդ դրամ գումարը կփոխանցվի ՀՀ պետական բյուջե։Ավելին17:3712.05.26