Լրահոս
2025-09-03
-
Մամուլի տեսությունԱրուսյակին պետք է «աբրաշատ» լինել. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է` Նիկոլի մոտ միակ «ասիչը» կին պատգամավորներից, ում վերջինս անվերապահ վստահում է, ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանն է։ Նրան թիմում տանել չեն կարողանում:Ավելին10:0503.09.25 -
Մամուլի տեսությունՎիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ՝ օգոստոսի 26-ին, ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի` Նավակ ճոճողի ծննդյան խնջույքին մասնակցել են նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը։ Տարեդարձը նշել են «Աֆրիկյաններ»-ում։ Գաբրիելյանը նախընտրել է միայն տղամարդկանց ֆորմատը` կանայք ներկա չեն եղել:Ավելին10:0003.09.25 -
Մամուլի տեսությունՄեսրոպ Մաշտոցին այբբենարանից հանել են՝ «դարձնելով» QR կոդ. «Ժողովուրդ»Հասարակական գործիչ Կարին Տոնոյանը ահազանգում է եւ պահանջում բացատրություն, թե ինչու է ստացվել այնպես, որ առաջին դասարանի այբբենարանի դասագրքից բացակայում է հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ե՛ւ նկարը, ե՛ւ հայոց գրերի գյուտի մասին հատվածները։Ավելին09:5203.09.25 -
Մամուլի տեսությունՄարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը, իր հերոսական «հատիկ-հատիկ» օպերացիայի գործունեությունը ներկայացնելով, հայտնել էր. «Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց, 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 123 մլն 224 հազար ՀՀ դրամ է»:Ավելին09:4503.09.25 -
Մամուլի տեսությունՀամաներման սպասումներ՝ ՔԿՀ-ներում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը վերջին օրերին տարբեր քրեակատարողական հիմնարկներից ակտիվորեն ստանում է լուրեր այն մասին, թե առաջիկայում համաներում է սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշ կալանավորների շրջանում վստահություն է ձեւավորվել, որ հնարավոր է՝ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների վրա ազդեցություն ունեցող համաներման գործընթաց սկսվի, եւ իրենք վաղաժամ ազատ արձակվեն։Ավելին09:4103.09.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3003.09.25
2025-09-02
-
ՄիջազգայինՓարիզի դատարանը Սիրայի նախկին նախագահ Ասադին ձերբակալելու օրդեր է տվելՓարիզի դատարանի Մարդկության դեմ հանցագործությունների բաժնի դատավորները 13 տարվա հետաքննությունից հետո Սիրիայի նախկին բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ձերբակալման օրդեր են տվել։Ավելին23:5802.09.25 -
ԻրավականՆոր Արեշի 36-ամյա բնակիչը վիճաբանnւթյան ժամանակ դանшկահարել էր եղբորըՕգոստոսի 30-ին՝ ժամը 22․15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա մի երիտասարդ: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի և Էրեբունու քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արեշի 22-րդ փողոցի իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և վնասվածք է պատճառել 36-ամյա եղբայրը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները պարզվում են:Ավելին23:4502.09.25 -
ՀասարակականՍահմանամերձ Բերդավան գյուղում աշակերտները դասեր են անում 20 տարածքում․ Ոսկան ՍարգսյանԼրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանամերձ Բերդավան գյուղում աշակերտները դասեր են անում 20 տարածքում․ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցն ունի 5 մասնաշենք, դրանք, բացի դպրոցի ճաշարանից, այժմ հիմնանորոգման մեջ են։ Տավուշի մարզպետարանից լրագրողիս հայտնել էին, որ Բերդավանի դպրոցում նոր ուսումնական տարին սկսելու են հեռավար ուսուցմամբ։ Սակայն Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրինությունը խնդիրն այլ կերպ է լուծել։ Դասերն անցկացվում են գյուղի մշակույթի տանը, երաժշտական դպրոցում, Բերդավանի բնակիչների տրամադրած տարածքներում, ընդհանուր՝ 20 տեղ։ Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Նասիբյանն ասաց, որ տպավորված է համագյուղացիների նվիրական վերաբերմունքից, համախմբվածությունից։ Նա հայտնեց, որ գյուղի մշակույթի տանը վաղը տեղադրելու են էլեկտրական և մետաղյա զանգեր։ Դպրոցի ուսուցչանոցի համար սենյակ է տրամադրվել Բերդավանի գյուղապետարանի շենքում։ Ա․ Նասիբյանն ասաց, որ անցած ուսումնական տարում Բերդավանի դպրոցն ուներ 405 աշակերտ, այս տարի՝ 416 աշակերտ, դպրոցի աշակերտներն ավելացել են Արցախից բռնագաղթած, Բերդավան վերաբնակված ընտանիքի, և Նոյեմբերյան համայնքի այլ բնակավայրերից Բերդավան տեղափոխված ընտանիքների երեխաների հաշվին։ Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրենի խոսքերով՝ հունվար ամսին դպրոցի շենքի նորոգումը կավարտվի ու աշակերտները կտեղափոխվեն հիմնանորոգված դպրոց»։Ավելին23:3002.09.25 -
ՔաղաքականՊայքար՝ արցախցիների վերադարձի իրավունքի իրացման համար. միջազգային խորհրդաժողով է ԵրևանումԱրցախցիների վերադարձի ու արցախի հարցերը միջազգային օրակարգում պահելու համար դաշնակցականները Հայաստան են հրավիրել հեղինակավոր քաղաքական գործիչների Ֆրանսիայից, Գերմանիայից, Իրանից և Կիպրոսից:Ավելին23:1502.09.25 -
ՄիջազգայինՊատմական համաձայնագիր. Ռուսաստանը Չինաստանին ավելի էժան գազ կտա, քան Եվրոպային«Պեկինը պատրաստ է Մոսկվայի հետ առաջ մղել ավելի արդար աշխարհակարգի ձևավորումը»,- հայտարարել է Սի Ծինփինը: Չինաստանի նախագահը նաև ընդգծել է, որ ռուս-չինական հարաբերությունները դիմակայել են միջազգային կոնյուկտուրայի փորձություններին և ծառայում են որպես բարիդրացիության ու բարեկամության օրինակ: Այդ հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակի մասին է խոսել նաև Ռուսաստանի նախագահը: Պուտինի կարծիքով՝ սերտ շփումն արտացոլում է երկու երկրների ռազմավարական գործընկերության ամբողջ խորությունը։Ավելին23:0002.09.25 -
ՔաղաքականԲա սա թալան չի՞. Արմենակ ԴանիելյանԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դոմինոի էֆեկտը. Դեռ անցած տարի, երբ Երևանի հանրային տրանսպորտի թանկացման նախագիծը դրվեց շրջանառության մեջ, մենք` «Մայր Հայաստան»-ի ավագանիներով ասում էինք, որ քաղաքային տրանսպորտի թանկացումը իր հետևից կբերի նոր, շղթայական թանկացումներ այլ ծառայություններում և ոլորտներում։ Այդ թանկացումները իրենց երկար սպասել չեն տվել և եկել են աննկատ։ Ահա և աննկատ եկած թանկացումը տաքսի ծառայության համար, ինչի մասին ասել և գրել եմ դեռ անցած տարի։ Տաքսի ծառայություններից օգտվողները կփաստեն, որ Երևանի հասարակական տրանսպորտի թանկացմանը զուգահեռ թանկացել է նաև տաքսու գները։ Ահա ձեզ մեկ օրինակ. Սեպտեմբերի 1, ժամը 15։47 Մաշտոցի 5 հասցեի հարևանությամբ կանգառում տաքսի կանչեցի։ Ի դեպ սրանից 7-8 րոպե առաջ START-ը 1400 դրամ էր ցույց տալիս։ Բա սա թալան չի՞»: Հ. Գ. Մի ամբողջ ժողովուրդ միամիտ ու խաբված։ Մի ամբողջ պետություն քաոս ու бардак»:Ավելին22:4902.09.25 -
ՔաղաքականԱդրբեջանն Արցախում իրականացրեց էթնիկ զտում. ՀՀ իշխանություններն անգամ չդատապարտեցին ցեղասպան գործողությունները․ ԹաթոյանԱյսօր պատմական օր է. 1991 թվականին այս օրն Արցախը հռչակեց իր անկախությունը՝ իրավական հիմքով, ժողովրդավարական կամքով և իրավունքների համար պատմական արդարությամբ։ Բայց այսօր, ավելի քան երեք տասնամյակ անց, տասնյակ հազարավոր արցախահայեր ստիպողաբար լքել են իրենց տները՝ թողնելով հիշողություններ, նախնիների շիրիմներ, եկեղեցիներ և մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմություն։Ավելին22:4502.09.25 -
ՄիջազգայինԵվրոպական երկրներն արդեն պատրաստել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առաջարկները. AFPԵվրոպական երկրներն արդեն պատրաստել են իրենց առաջարկները հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։Ավելին22:3002.09.25 -
ՀասարակականՈրդիների շիրիմներին կարոտ մայրերը. Եռաբլուրում լուռ սուգ է և խուլ մեղադրանք՝ իշխանության հասցեինԱրցախում թաղված կամ անգերեզման արցախցիների հիշատակին այսօրվանից Եռաբլուրում կառուցված նոր հուշահամալիր են ծաղիկ տանելու նրանց հարազատները: Նրանք Նիկոլ Փաշինյանին են մեղադրում պատմական մեծ ողբերգության համար:Ավելին22:1502.09.25 -
ՀասարակականՓրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել մոլորված 4 քաղաքացիներիԱյսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Սևանա լճի թերակղզու մոտ՝ ափից մոտ 200 մ հեռավորության վրա, 4 քաղաքացիներ գտնվում են ջրային փոխադրամիջոցի վրա և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին22:0002.09.25 -
ՔաղաքականՄեկ տիկին և երկու խանում. Աննա Հակոբյանի մուղամ սիրող ընկերուհիներըԱրցախի օրվա նախօրեին են Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, սեղմել արցախահայության դեմ պատերազմական հանցագործություններ գործած ձեռքերը: Աննա Հակոբյանն ու Մեհրիբան Ալիևան անգամ հովհարներով ֆոտոսեսիա են արել այն նույն ժամերին, երբ Բաքվում ընթանում էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական դատական նիստն ու ադրբեջանական լրատվամիջոցները մեկ Աննա-Մեհրիբան ժպտուն կադրերն էին հրապարակում, մեկ էլ գրում, թե ինչ նոր մեղքեր են իրենց դատարանները վերագրում գերեվարված հայերին:Ավելին21:4502.09.25 -
ՄիջազգայինԵմենի հուսիթները հայտարարել են, որ ԱԹՍ-ով հարվածել են Իսրայելի բանակի գլխավոր շտաբի շենքինԵմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթների ներկայացուցիչը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Իսրայելի տարածքում գտնվող չորս օբյեկտի, այդ թվում՝ զինված ուժերի գլխավոր շտաբի շենքին։Ավելին21:3002.09.25 -
ՔաղաքականԱրցախը կորցնելով, վտանգվեց մեր ողջ հայրենիքը՝ Սյունիքից, Տավուշից մինչև Երևան. Նարե Սիմոնյան«Վերջին անգամ այս հարթակից խոսել, պայքարի ու չհանձնվելու կոչ եմ արել 2023 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ արդեն 9 ամիս Արցախը շրջափակված էր։ Շրջափակման, սովի, թշնամու պարբերական հարձակումների պայմաններում արցախցին համառորեն դիմադրում էր։ Անգամ օրեր անց, երբ թշնամին անցավ լայնածավալ հարձակման, Արցախը դեռ հերոսաբար դիմադրում էր՝ թշնամուն մեծ վնաս պատճառելով։ Սակայն հարձակումից ժամեր անց Երևանում իշխանությունն օկուպացրած վարչախմբի ղեկավարը դավաճանաբար հայտարարեց, որ Արցախը միայնակ է մնալու իր պայքարում՝ մնալով մենակ ու դավաճանված»,- Ազատության հրապարակում ընթացող հավաքի ժամանակ ասաց արցախցի Նարե Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ դավաճանության դառնությունը սրտում և Արցախ վերադառնալու, Արցախը հայկական տեսնելու հույսը սրտում, արցախցին տվեց իր արժանապատվության վերջին մարտը, թողեց իր հողն ու բռնեց գաղթի դաժան ճանապարհը՝ դեպի Մայր Հայաստան։ «Ի տարբերություն օրվա իշխանությունների, հայ ժողովուրդը ջերմորեն ու սրտացավությամբ ընդունեց իր գաղթական դարձած քույրերին ու եղբայրներին։ Դրանից հետո, ցավոք, եղավ ու դեռ լինում է այն, ինչ սպասելի էր՝ Արցախը կորցնելով, կորցրեցինք մեր անվտանգությունը, Արցախը կորցնելով, մեր արժանապատվությունը կորցրեցինք։ Արցախը կորցնելով, վտանգվեց մեր ողջ հայրենիքը՝ Սյունիքից, Տավուշից մինչև Երևան։ Սահմանազատման ու խաղաղության կեղծ ու անիրական խոստումների քողի տակ շարունակվում է հայրենահանձնումն ու անվտանգության ոչնչացումը։ Գործող իշխանությունների քաղաքականության ամեն օրը մեզ ավելի հեռացնում է Արցախ վերադարձի հնարավորությունից և ավելի մոտեցնում մեզ՝ Հայաստանը կորցնելու վտանգին։ Այս իրավիճակում տասնյակ տասնյակ անգամ ավելի դժվար է չհանձնվելու դիմադրելը, բայց և հազարապատիկ ավելի անհրաժեշտ։Գիտեմ, դժվար է չկոտրվելը, չհուսալքվելը, բայց այսօր առավել քան երբևէ հուսալքությունը ոչ միայն քրիստոնեական մահացու մեղք է, այլև ազգային մահացու մեղք ու հանցանք, որի դատավճիռը կարող են լսել ոչ միայն մենք, այլև՝ մեր զավակները»:Ավելին21:1902.09.25 -
ՀասարակականՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Արմավիրի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 4-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։00-16:00 Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00 Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Սեպտեմբերի 4-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Վայք համայնքներում՝ օգոստոսի 28-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։Ավելին21:1502.09.25