Լրահոս

2026-05-12
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը չի բացառել, որ կայցելի Ռուսաստան
    «Ես կանեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է», - հայտարարել է ամերիկյան առաջնորդը՝ ի պատասխան մինչև ընթացիկ տարվա վերջ Ռուսաստան հնարավոր այցի մասին հարցին։ «Եվ ես կարծում եմ, որ մենք համաձայնության կգանք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև», - նշել է նա՝ հավելելով, որ ինքն «արդեն հասել է ութ հակամարտությունների կարգավորման»։
    22:41
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    300,000 ադրբեջանցի՞, թե՞ 300,000 աշխատատեղ հայերի համար․ «Ուժեղ Հայաստան»
    «Հանուն մեր երեխաների ապագայի։ Հանուն Հայաստանի։ Փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։
    22:30
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մենք Իրանի հետ կկնքենք միայն «լավ գործարք»․ Թրամփ
    Միացյալ Նահանգները պատրաստ կլինեն Իրանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել միայն այն պայմանով, եթե այն հնարավոր լինի համարել լավը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք կկնքենք միայն լավ գործարք», - ասել է նա Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում՝ նախքան Չինաստան մեկնելը։
    22:18
    12.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Մարդակերի սիրո կարիք չունենք, գնացեք գրողի ծոցը. Քոչարյանը՝ Փաշինյանի սրտիկների մասին
    Չնայած անձրևին՝ բազմամարդ հավաքով է քարոզարշավի 5-րդ օրն ամփոփել «Հայաստան» դաշինքը: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում են մարդիկ լսել, թե ինչ է խոստանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանն անվտանգ ու մրցունակ երկիր դարձնելու համար:
    22:12
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գանայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն Խաչատուրյանին
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեն (նստավայրը՝ Մոսկվա)։ Ողջունելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման։ «Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։ Մենք վերջին տարիներին մեր արտաքին քաղաքականությունը ուղղել ենք նաև դեպի Ենթասահարական Աֆրիկա։ Եվ այդ համատեքստում շատ կարևոր է Գանայի դերը՝ որպես մայրցամաքի կայունությունն ապահովող և նաև Աֆրիկյան միությունում կարևորագույն ազդեցություն ունեցող երկիր։ Կարծում եմ՝ մենք առաջին հերթին պետք է զարգացնենք մեր հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները, որոնք մանրամասն քննարկման կարիք ունեն։ Այնպես որ, շնորհավորում եմ նաև այն առումով, որ այժմ ունենք դեսպան, որը պատրաստակամ կլինի աշխատել այս ուղղությամբ և առաջ տանել մեր համագործակցությունը»,- նշել է Հանրապետության նախագահը։ Նախագահը կարևորել է երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումը և բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ որպես համագործակցության զարգացման կարևոր նախադրյալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության, կրթության, զբոսաշրջության, թանկարժեք մետաղների և քարերի մշակման, ինչպես նաև այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են նաև ուսանողների փոխանակման ծրագրերի և կրթական կապերի զարգացման հեռանկարներին։ Դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Հանրապետության նախագահին փոխանցել Գանայի Հանրապետության նախագահ Ջոն Դրամանի Մահամայի ջերմ ողջույնները։ «Շնորհակալություն, պարոն նախագահ, այս հնարավորության համար։ Մենք մշտապես բաց ենք ձեր երկրի նման երկրների հետ համագործակցության հնարավորությունների իրագործմանը»,- նշել է դեսպանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով կապերի ամրապնդման հնարավորություններին։
    22:04
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արտակ Ավետիսյանին ձերբակալել են Փաշինյանին «սի*տիր» ասելու համար
    Փաստաբան Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում։
    21:59
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը և մայթի մի հատվածը
    Այսօր` մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող  հենապատը փլուզվել է, հայտնում է Shamshyan.com-ը։
    21:48
    12.05.26
    Ավելին
  • Իրավական
    Հայաստանը ցնցած պեդոֆիլիայի գործով նոր մանրամասներ է պատմում փաստաբանը. ո՞վ է 3-րդ կալանավորվածը
    Այսօր օպերատիվ խորհդակցություն է եղել գլխավոր դատախազությունում: Վարդապետյանն է ղեկավարել այն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «զգայունություն ունեցող դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների հսկողությանը, վերահսկողությանը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպմանն ու կարգապահությանը վերաբերող հարցեր են քննարկվել»:
    21:41
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են խաղաղության գործընթացի ռիսկերն ու հնարավորությունները
    Տասնամյակների հակամարտությունից հետո խաղաղությունը կառուցվում է ոչ միայն քաղաքական բանակցություններով, այլ նաև մարդկանց միջև վստահությամբ։ Այս մասին գրել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը։ «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում այսօր կա նոր հնարավորություն, և կարևոր է, որ հասարակությունները նույնպես ներգրավված լինեն այդ ճանապարհին։ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը։ Կայուն խաղաղությունը ձևավորվում է երկխոսության, վստահության և երկարաժամկետ համագործակցության միջոցով»,-գրել է նա։
    21:36
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևի նպատակը մեր հողեր «մեքենաներով» վերադառնալն է. Նարեկ Կարապետյանը՝ սպասվող վտանգների մասին
    «Այժմ ես գտնվում եմ մի համայնքում, որտեղ այս հարցը լուծված է եղել։ Այս համայնքին ու Գորիսին ժամանակին որքան ուզել են համոզել, ճնշել, ուժ կիրառել, չի ստացվել։ Ինչու՞, որովհետև նրանց համոզածը այստեղ չի անցել ո՛չ սովետի ժամանակ, ո՛չ հիմա։ Սա պատմականորեն հայկական տարածք է։
    21:27
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին
    Մայիսի 12-ին, ժամը 14։53-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լևոն Մադոյան փողոցում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    21:16
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ․ քաղաքագետ
    Երբ երկրի ղեկավարը հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում, իսկ դրանից անմիջապես հետո ակտիվանում են ուժային կառույցները, առաջանում է չափազանց վտանգավոր տպավորություն, որ իրավապահ համակարգը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Ժողովրդավարական պետություններում սա այն կարմիր գիծն է, որի հատումը պետությունը տանում է դեպի վախի, ճնշման և ընտրովի արդարադատության մթնոլորտ։
    21:07
    12.05.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Մոսկվան արդեն հայ ժողովրդին է դնում ընտրության առաջ՝ ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ. խաղն ավարտվում է
    «Երևանի եվրոպական ուղին կարող է հանգեցնել ռուս-հայկական գործակցության համակարգային վերափոխման»,- այս անգամ այսպիսի ձևակերպումներով են Մոսկվայից հայ ժողովրդին զգուշացրել Հայաստան-Ռուսաստան քաղաքական ապահարզանի հետևանքների մասին: Ռուսաստանի արտգործնախարարության՝ ԱՊՀ երկրների հետ կապերը համակարգող բաժնի ղեկավարը հասկացրել է, որ Երևանը վտանգում է Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ Բրյուսելի հակառուսական նպատակների:
    21:00
    12.05.26
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփն «աղբ» է անվանում Իրանի առաջարկները. փլուզման եզրին է Վաշինգտոն-Թեհրան հրադադարը
    Իրանին նորից հարվածելու վտանգ են կանխազգում վերլուծաբանները ամերիկյան CNN-ի վերջին հրապարակումից հետո: Հեղինակավոր լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, թե Դոնալդ Թրամփը դժգոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից և սկսել է լրջորեն քննարկել ռազմական գործողությունները վերսկսելու տարբերակը:
    20:45
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Լուրջ վտա՞նգ է թաքնված փափուկ ապահարզանի պուտինյան ակնարկում. նոր զգուշացում Մոսկվայից
    Հայլուր 20։30 Լուրջ վտա՞նգ է թաքնված փափուկ ապահարզանի պուտինյան ակնարկում. նոր զգուշացում Մոսկվայից
    20:30
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժպիտներ, զրույցներ ու բազմազան հարցեր․ Ռոբերտ Քոչարյանը շփվում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ)
    «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հանրահավաքի վայրում։
    20:23
    12.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Դոմինանտ հակաիշխանություն ունենք. քաղաքացիները հետաքրքրված են ընտրություններով
    Հայ սոցիոլոգները ուշի ուշով դիտարկում են նախընտրական քարոզարշավի ամեն դետալ: Ընտրությունների հանդեպ մեծ հետաքրքրություն են արձանագրել նրանք: Դա լրացուցիչ ազդակ է հասարակական կարծիքի ուսումնասիրության համար: Ըստ սոցիոլոգ Արթուր Պարոնյանի՝ սոցցանցերում և լրատվականներում քաղաքական թեմայով հրապարակումների դիտումների կտրուկ աճն է հուշում, որ հունիսի 7-ը մեր երկրի բնակչության համար կարևոր օր է:
    20:17
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    20-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել անտառում. կա 4 վիրավոր
    Այսօր` մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Կապան-Երևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Կարեն Բ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել անտառում։ 
    20:03
    12.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները ջերմ ողջունում են Քոչարյանին
    Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները ջերմ ողջունում են ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։
    19:56
    12.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Մեծատառով մարդ ա Քոչարյանը. ինչո՞ւ են մարդիկ ձայն տալու «Հայաստան» դաշինքին
    Իջևանցիների հետ «Հայաստան» դաշինքի՝ նախօրեի հանդիպումը ամրապնդել է քաղաքական այս ուժի համակիրների համոզմունքը, որ «միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը դուրս բերել անդունդից»: Ընտրողները վստահ են՝ հունիսի 7-ին, ընտրելով համար 17-ին, հպարտ, արժանապատիվ և ուժեղ ղեկավար է ունենալու երկիրը:
    19:52
    12.05.26
    Ավելին