Լրահոս

2025-09-18
  • Img default alt hy
    Հասարակական
    24 ժամ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:49
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի 6-ամյա թոռնիկը
    Մահացել է ՀՀ զինվորական նախկին դատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի թոռնիկը: «Խորը ցավով հայտնում ենք, որ մեր Տիգրանը այսօր հրեշտակ դարձավ: Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 19-ին ժամը 18:00-ին, իսկ հողարկավորությունը սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ին: Լույսերի մեջ մնաս մեր հրաշք տղա»,- գրել է ընտանիքի հարազատը:
    09:44
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետն արձակուրդից չի վերադառնա․ «Փաստ»
    Շաբաթներ առաջ լրագրող Հակոբ Կարապետյանն անդրադարձել էր հանրային տրանսպորտում տոմս ունեցող ուղևորին տուգանելու միջադեպին, գրառում էր կատարել, որից հետո նրա հետ Ֆեյսբուքով կապ էր հաստատել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։
    09:42
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»
    Սեպտեմբերի 20-ին կայանալիք Քաղպայմանագրի համագումարից հետո հնարավոր են կադրային փոփոխություններ կառավարության կազմում։ ՔՊ-ական շրջանակներում կարծում են, որ համագումարին ուրվագծվելու է ապագայի վերաբերյալ իրենց տեսլականը, այլ կերպ ասած՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկն է տրվելու եւ Փաշինյանի քայլերն էլ այդ տրամաբանության մեջ են լինելու։
    09:38
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փնտրվում են դավաճաններ. «Հրապարակ»
    Նիկոլ Փաշինյանը փոխել է եկեղեցու եւ վեհափառի դեմ պայքարի մարտավարությունը։ Բացահայտ արշավը, հոգեւորականներին վարկաբեկելն ու վիրավորելը արդյունք չտվեցին, վեհափառը հրաժարական չի տալիս, հիմա որոշել է Եկեղեցին ներսից «կազմաքանդել»։ Որոշ տեղեկություններով՝ հոգեւորականների շրջանում իշխանականները որս են սկսել, փորձում են «պեղել» Գարեգին Բ-ից դժգոհ հոգեւորականների, որ նրանց ձեռքով քանդեն Մայր աթոռը։ Մեզ ասացին, որ անգամ փորձում են շահագրգռել, դրամական աջակցություն են խոստանում բոլոր նրանց, ովքեր եթե դեմ գնան Վեհափառին, կարող է կարգալույծ լինեն։
    09:34
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ի սրտի դատավոր Արմեն Դանիելյանը կրկին ներգրավված կլինի Սամվել Կարապետյանի գործում․ «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի դատավոր Արմեն Դանիելյանը, երբ վերաքննիչ դատարանում էր, որոշում էր կայացրել Կարապետյանին կալանքի տակ թողնելու վերաբերյալ հետաձգելով իր արձակուրդը։ Դանիելյանը հանրության մեջ վաղուց ունի կողմնապահ դատավորի համբավ. նրա որոշումները հաճախ համընկնում են իշխանությունների շահերի հետ։
    09:31
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ռուսաստանում շարունակում է արգելափակված մնալ ևս 450 հայկական բեռնատար․ «Փաստ»
    Մենք որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել և արգելափակել են հայկական «Սպայկա» ընկերության հարյուրից ավելի բեռնատարներ։ Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել:
    09:28
    18.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Շիշ բռնո՞ղ», թե՞ «թքող» ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
    Ոչինչ, որ Սիմոնյանը քաղաքացու վրա թքեց եւ միջադեպից հետո մնաց անպատիժ։ Ոչինչ, որ Ազգային ժողովի գնումները գրեթե բաց տեքստով կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։ Ոչինչ անգամ, որ Սիմոնյանը բյուջեի հաշվին իրեն թույլ է տալիս ձեռք բերել 2.5 միլիոն դրամանոց ոսկե թզբեհ (համրիչ), ոչինչ, որ ընկերների բուքմեյքերական շահերն է առաջ բրթել։ Քանի որ հակառակ կողմում կանգնած է «շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը, Փաշինյանի համար պատասխանը պարզ է. պետք է պաշտպանել «թքող ԱԺ նախագահ»-ին։ Սա նաեւ այն պատճառով, որ Հայկ Սարգսյանի կողմից բարձրաձայնված կոռուպցիոն մեղադրանքները ( https://armlur.am/1504513/ ) ինչ-որ չափով վերաբերելի են նաեւ իր աներորդի Հրաչյա Հակոբյանին, որովհետեւ վերջինս էլ նույնպիսի մտերմություն ունի բուքմեյքերական ընկերությունների գերհարուստ սեփականատերերի հետ (միասին Հունաստանում հանգստացել են եւ այլն):
    09:25
    18.09.25
    Ավելին
2025-09-17