Լրահոս
2025-09-24
-
ԻրավականՍպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա ԳրիգորյանըՍեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։Ավելին01:2524.09.25 -
ՀասարակականՔաղաքացին ընկել է Հաղարծին գետըՍեպտեմբերի 23-ին, ժամը 16։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղում քաղաքացին ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Հաղարծին գետը։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային (մոտ 20 մ)․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին00:0624.09.25
2025-09-23
-
ՄիջազգայինԹրամփը հասկացել է` Պուտինը տեղեկություններ է տրամադրում, որոնք հեռու են իրականությունից․ ԶելենսկիԹրամփը շատ կարևոր տեղեկություններ ունի ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Ես շատ շնորհակալ եմ Թրամփին։ Այս պահին չեմ կարող մանրամասներ հայտնել։ Թրամփը շատ կարևոր տեղեկություններ ունի ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Թրամփը հասկացել է, որ Պուտինը տեղեկություններ է տրամադրում, որոնք հեռու են իրականությունից։ Նա հիմա ավելի շատ է վստահում ինձ»,- նշել է Զելենսկին։Ավելին23:5523.09.25 -
ՄիջազգայինԻսրայելը ձգտում է անվերջ պատերազմի, այլ ոչ թե դիվանագիտության․ ՆեբենզյաԻսրայելը նպատակ ունի անվերջ պատերազմի, այլ ոչ թե դիվանագիտության, ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Իսրայելի կողմից Դոհայի վրա հարվածը, որը բանակցությունների հիմնական գործընկերներից մեկն է, հստակ ցույց տվեց, որ Իսրայելը նպատակ ունի ոչ թե դիվանագիտության, այլ անվերջ պատերազմի», - ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Սեպտեմբերի 9-ին Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարեցին «Կրակի գագաթ» գործողության մեկնարկի մասին և թիրախավորեցին Համասի բարձրաստիճան պաշտոնյաներին: Ականատեսները «ՌԻԱ Նովոստի»-ին պատմեցին Դոհայում տեղի ունեցած մի շարք հզոր պայթյունների մասին: «Israel Hayom» թերթը հաղորդել է, որ Իսրայելի իշխանությունները զգուշացրել են ԱՄՆ-ին և Կատարին՝ նախքան շարժման առաջնորդներին հարվածելը, որոնք գտնվում էին Կատարի մայրաքաղաքում: «ՌԻԱ Նովոստի»-ն ստացել է Համասի հայտարարությունը, որում նշվում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ Գազայի հատվածում շարժման առաջնորդ Հումամ ալ-Հայայի որդին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ Իսրայելն ինքնուրույն է ծրագրել և իրականացրել Համասի առաջնորդներին վերացնելու գործողությունը և պատասխանատվություն է կրում դրա համար։ Ընդ որում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որ Նեթանյահուի հետ խոսել է Կատարի վրա Իսրայելի հարվածներից և դրանք անվանել է «դժբախտ պատահար»: Սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը շեշտեց, որ Ռուսաստանը Դոհայի վրա Իսրայելի հարվածը համարում է միջազգային իրավունքի խախտում և կոչ արեց կողմերին թույլ չտալ էսկալացիա:Ավելին23:5023.09.25 -
ՄիջազգայինՉինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը գործընկերներ են, ոչ թե հակառակորդներՆա նշել է, որ 2019 թվականից ի վեր սա ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության առաջին այցն է Չինաստան։Ավելին23:4523.09.25 -
ՀասարակականԱվտովթшր և մшհվшն ելքով վրшերթ՝ Կոմիտասի պողոտայումԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ թիվ 38 շենքի դիմաց, ստորգետնյա անցման հարևանությամբ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո տեղի է ունեցել մեկ այլ ավտոմեքենայի հետ բախում, իսկ վրաերթից հետո մեկ այլ ավտոմեքենա, ըստ տեղեկությունների, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տարածքը սահմանազատել են պարեկները։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և մահացածի ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերված, բախված Nissan, Toyota և Audi մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերը։ Նշված հատվածում մի քանի անգամ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ վրաերթ մահվան ելքով, մինչդեռ այդ հատվածում կա ստորգետնյա անցում, իսկ որոշ հետիոտներ չեն անցնում ստորգետնյա անցումով։ Վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։Ավելին23:3023.09.25 -
ՄիջազգայինԹրամփի և Զելենսկու հանդիպումը տևել է մոտ մեկ ժամԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Սպիտակ տան պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ Թրամփը կհանդիպի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ «ԱՄՆ նախագահի և Զելենսկու հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ ԱՄՆ նախագահը նաև օրվա երկրորդ կեսին առանձին հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետն», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է պաշտոնյան։Ավելին23:1923.09.25 -
ՄիջազգայինԳազայում պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի․ ԱՄՆ նախագահ«Մենք պետք է անհապաղ սկսենք բանակցություններ։ Պետք է բանակցենք խաղաղության շուրջ։ Մենք պետք է վերադարձնենք պատանդներին», - հավելել է նա։Ավելին23:1523.09.25 -
ՄիջազգայինՖինլանդիան ԵԱՀԿ նիստ է հրավիրել՝ ռուսական ինքնաթիռների կողմից Էստոնիայի օդային տարածքը խախտելու հարցովՖինլանդիան, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, նախաձեռնել է ԵԱՀԿ մշտական խորհրդի և Անվտանգության համագործակցության ֆորումի հատուկ համատեղ նիստ՝ քննարկելու Ռուսաստանին ուղղված մեղադրանքները Էստոնիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ։Ավելին23:0023.09.25 -
Արտաքին քաղաքականությունԱլիևը՝ չար ոստիկան, Էրդողանը՝ բարի. նյարդային կծկումներ՝ Թրամփի ուղու վրաՓաշինյանի՝ «Խաղաղությունը եկել է, եկել է խաղաղությունը» ցնծագին հայտարարություններին շարունակում է շառաչուն ապտակներով պատասխանել Բաքուն: Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Նյու-Յորքում հայտարարում են խաղաղության օրակարգն առաջ տանելու մասին, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Բաքվից Երևանին հիշեցնում է նախապայմանը՝ խաղաղության համաձայնագրի համար նախ պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը:Ավելին22:5123.09.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն պետք է դադարեցնի պատժամիջոցներով Ռուսաստանին թուլացնելու փորձերը. ՄեդվեդևԱՄՆ-ի համար բավարար չէ «հետևել Նոր START պայմանագրի տառին». այն պետք է դադարեցնի Ռուսաստանին թուլացնելու փորձերը պատժամիջոցների և մաքսատուրքերի միջոցով, հակառակ դեպքում ուղղակի հակամարտության ռիսկը մնում է բարձր, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել պահպանել Նոր START պայմանագրի սահմանափակումները 2026 թվականի փետրվարի 5-ից հետո մեկ տարի։ Նա նշեց, որ Նոր START սահմանափակումներին համապատասխանելու քայլերը արդյունավետ կլինեն, եթե Միացյալ Նահանգները նույնպես փոխադարձաբար արձագանքի։ «Ռուսաստանը պատրաստ է պահպանել Նոր START պայմանագիրը, որը ես ստորագրել եմ 2010 թվականին։ Այժմ Թրամփի վարչակազմը պետք է որոշում կայացնի, բայց պարզապես պայմանագրի տառին հետևելը բավարար չէ. Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ռուսաստանին թուլացնելը պատժամիջոցների և մաքսատուրքերի միջոցով, հակառակ դեպքում ուղղակի հակամարտության ռիսկը մնում է բարձր»,-գրել է Մեդվեդևը X սոցիալական ցանցում:Ավելին22:4523.09.25 -
ՍպորտՀրապարակվել է 2026 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների վարկանիշըՑուցակը գլխավորում է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։Ավելին22:3023.09.25 -
ՀասարակականՈղջունելի է միջկրոնական երկխոսություն ծավալելու ուղղությամբ Ղազախստանի նախագահի նախաձեռնությունը․ Արամ Ա«Ասթանայի (Ղազախիստան) մէջ տեղի ունեցած միջ-կրօնական միջազգային գագաթնաժողովի աշխատանքներուն առընթեր, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարք մը հարցազրոյցներ ունեցաւ՝ Ղազախիստանի պետական, ինչպէս նաեւ իտալական, փորթուկալեան, ռուսական եւ այլ լրատուամիջոցներու, հեռատեսիլի ու ձայնասփիւռի կայաններու հետ։ Յիշեալ հարցազրոյցներու ընթացքին Նորին Սրբութիւնը շեշտեց հետեւեալ կէտերը.-Ավելին22:1523.09.25 -
ԱշխարհՉինաստանի հարավում թայֆունի պատճառով ավելի քան մեկ միլիոն մարդ է տարհանվելԸստ աղբյուրի՝ մարզային իշխանությունները սեպտեմբերի 23-ին հայտարարել են թայֆունի մոտենալու պատճառով արտակարգ իրավիճակների արձագանքման ամենաբարձր մակարդակի մասին, որի արդյունքում դադարեցվել են դպրոցների, բիզնեսների և հասարակական տրանսպորտի գործունեությունը:Ավելին22:0023.09.25 -
ՔաղաքականԲաքու գերիների ցուցա՞կ է տարել ՀՀ ԱԱԾ տնօրենը. սպասվում է Ալիևի նախընտրական նվերը՝ ՓաշինյանինՊաշտոնապես հայտնի չէ՝ ի՞նչ էր փնտրում Ադրբեջանի մայրաքաղաքում մեր ազգային անվտանգության գլխավոր պատասխանատուն Հայաստանի անկախության օրն ու նախորդած օրերին: Հայտնի է, որ ՔՊ-ականները նախապես փորձել էին մանետիզացնել այցը ու կապել այն գերիների վերադարձի հավանականության հույսերին: «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Բաքու մեկնած ԱԱԾ տնօրենը հետը ցուցակ է տարել ՝ 10 գերիների անուններով, բայց նրանց փոխարեն Բաքուն պահանջել է ազատ արձակել 44-օրյայից հետո ցմահ ազատազրկված 2 սիրիացիներին:Ավելին21:5023.09.25 -
ՄիջազգայինԿանադայի պաշտպանության նախարարը վերահաստատել է երկրի ռազմական վերազինման ծրագրերըԿանադայի պաշտպանության նախարար Դեյվիդ Մակգինտին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ հանդիպմանը վերահաստատել է Օտտավայի ծրագրերը՝ վերազինելու և վերակառուցելու երկրի զինված ուժերը։Ավելին21:4523.09.25 -
ԱրցախՖրանսիայի ԱԺ-ում քննարկել են բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցըԽորհրդաժողովի առաջին փուլում մասնակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական վերադասավորումներին և դրանց հետևանքներին արցախահայության համար։ Մասնակիցներն ընդգծեցին, որ բռնի տեղահանության անպատժելիությունը վտանգում է միջազգային կարգի հիմքերը։ Այս համատեքստում նշվեց, որ Ֆրանսիացի և եվրոպացի պատգամավորները հանձն են առել մոռացության չմատնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումը և շարունակելու են սեփական կառավարություններին դրդել գործնական քայլեր ձեռնարկել՝ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքն ապահովելու համար։Ավելին21:3023.09.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է․ Էրդողան«Ես կցանկանայի ևս մեկ անգամ շնորհավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այս գործընթացում ունեցած ներդրման համար։ Կցանկանայի նշել նաև, որ մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ընթանում է ըստ նախատեսվածի», - ասել է Էրդողանը։Ավելին21:2523.09.25 -
ՄիջազգայինԹեհրանը միջուկային զենքի կարիք չունի․ Իրանի գերագույն առաջնորդԹեհրանը միջուկային զենքի կարիք չունի, դրա օգտագործման անհրաժեշտություն չի տեսնում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: «Մենք նման զենքի կարիք չունենք, մենք որոշել ենք հրաժարվել դրանից», - ասել է նա: Նրա խոսքով ՝ Թեհրանը չի ենթարկվի ուրանի հարստացման իրավունքի հարցում արտաքին ճնշմանը։Ավելին21:1523.09.25 -
ՔաղաքականՈ՞վ հայհոյեց առաջինը. մարդիկ հիշում են, իսկ Փաշինյանն արդեն վատ է զգում«Դոմփել» բառը պաշտոնական բառապաշարի անքակտելի մաս դարձրած մարդը այսօր պաշտոնապես քաղաքացիական հասարակությանն է մեղադրել հայհոյախոսությունը խթանելու համար, դժգոհել, որ Հայաստանում շատ են հայհոյում:Ավելին21:1023.09.25