Լրահոս
2026-05-14
-
ՀասարակականԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդներից մեկը հոսպիտալացվել էԵրեկ՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Գավառ քաղաքի Միքայելյան փողոցում բախվել են «Infinity» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին13:3014.05.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները համաձայնության են եկել՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա«Երկու կողմերը համաձայնել են, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սպիտակ տանը նաև նշել են, որ կողմերը համակարծիք են, որ «Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա՝ էներգակիրների ազատ մատակարարումներին աջակցելու համար»։Ավելին13:2414.05.26 -
ԻրավականԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտԱնչափահաս աղջկան առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մայիսի 8-ին կայացրել է մեղադրական վերդիկտ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունիսի 15-ին Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը) և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելը): Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ 2023 թվականին անչափահասներ Ն.Ղ.-ն, Ա.Ա.-ն, Ա.Բ.-ն և Ս.Ս.-ն, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ առևանգել են անչափահաս աղջկան, տեղափոխել Գյումրիում գտնվող կիսակառույց շենք և, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և, քննությամբ չպարզված հանգամանքներում, տեսագրությունը հրապարակել սոցիալական ցանցերից մեկի օգտահաշվում: Դատախազը 2025 թվականի հունվարի 25-ին իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ անձանց վերաբերյալ՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը:Ավելին13:1814.05.26 -
Քաղաքական«Հայաստան» դաշինքը հրավիրում է հանրահավաքիԸնտրի’ր Հայաստանը Ընտրի’ր N17 Միասին Կարող ենքԱվելին13:1314.05.26 -
ՄիջազգայինՉինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանըՉինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրություն է հայտնել ԱՄՆ-ից նավթի գնումների ծավալների մեծացման հարցում՝ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակից կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։Ավելին13:0914.05.26 -
ՔաղաքականՍևանը դարձնել տնտեսական հզոր գործիք, բացել աշխատատեղեր. «Ուժեղ Հայաստանը»՝ Գեղարքունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ և խոստացել ընտրվելու դեպքում լուծել նրանց բոլոր խնդիրները: Գեղարքունիքում խնդիրներ շատ կան, ամենամեծը և ամենակարևորը անվտանգայինն է: 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո այդ մարզի բնակիչների կենսական նշանակության մի շարք հողատարածություններ անցել են ադրբեջանական տիրապետության տակ:Ավելին13:0014.05.26 -
ՄիջազգայինՎենսն իրեն համեմատել է «Տանը մենակ» ֆիլմի հերոսի հետ՝ Թրամփի Չինաստան կատարած այցի ընթացքում«Ես չեմ ճանապարհորդում նախագահի հետ: Այսպիսի օրերին ես երբեմն ինձ զգում եմ Մակոլեյ Կալկինի կերպարի պես՝ «Տանը մենակ» ֆիլմում: Ես մտնում եմ Սպիտակ տուն, և այնտեղ ոչ ոք չկա, քար լռություն է. ինձ ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում»,- ասել է նա լրագրողներին:Ավելին12:5314.05.26 -
ՄիջազգայինԻրանում կոչ են արել Արևմուտքին զրկել «գերազանցության և անպատժելիության կեղծ զգացումից»«Այն, ինչ ժամանակին աներևակայելի և ամոթալի էր համարվում, այսօր արևմտյան մայրաքաղաքներում կա՛մ անտեսվում է, կա՛մ բացահայտ ողջունվում. սարսափելի ցեղասպանություններ, այլ պետությունների ինքնիշխանության ցնցող խախտումներ, բացահայտ ծովահենություն: Այս հանցագործությունները և դրանց վերաբերյալ Արևմուտքի լռությունը հնարավոր են միայն այն դեպքում, երբ առկա է անպատժելիության զգացում: Գերազանցության և անպատժելիության այս կեղծ զգացումը պետք է ոչնչացվի բոլորիս կողմից»,- հայտարարել է Արաղչին Նյու Դելիում՝ ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում, որի տեքստը հրապարակվել է նրա Telegram-ալիքում:Ավելին12:4514.05.26 -
ՄիջազգայինԼատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հրաժարական է տվել«Հայտնում եմ 2026 թվականի մայիսի 14-ին վարչապետի պաշտոնից իմ հեռանալու և նախարարների ողջ կազմի հրաժարականի մասին»,- ասված է Սիլինյայի հայտարարության մեջ։Ավելին12:3514.05.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Կոշտ է արձագանքում «Հայաստան» դաշինքը Սպիտակի իր գրասենյակում կատարվածինՀայլուր 12։30 Կոշտ է արձագանքում «Հայաստան» դաշինքը Սպիտակի իր գրասենյակում կատարվածինԱվելին12:3014.05.26 -
ՔաղաքականՉորրորդ երեխայի դեպքում՝ 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում՝ բնակարան․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տեսանյութ է հրապարակել և հայտնել իրենց ծրագրից մի քանի դրույթ։Ավելին12:1514.05.26 -
ՔաղաքականՍպիտակի գրասենյակում տեղի ունեցողը էժանագին փորձ է՝ խոչընդոտելու մեր աշխատանքը․ «Հայաստան» դաշինքՍպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։Ավելին12:0314.05.26 -
ՔաղաքականՓաշինյանը Ադրբեջանին համեմատում է Ֆրանսիայի ու Գերմանիայի հետՔարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։Ավելին11:5914.05.26 -
ՄիջազգայինԸնկերություն, թե՞ քաղաքականություն. Չինաստանի ԱԳՆ-ի խուսափողական պատասխանըՊեկինում Չինաստանի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ իր համար պատիվ է լինել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ընկերը: Ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը խնդրել էր պատասխանել այն հարցին, թե արդյոք Սի Ծինփինն իր ընկերն է համարում Դոնալդ Թրամփին: «Այսօր օրվա առաջին կեսին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինի Ժողովրդական համագումարների պալատում բանակցություններ է վարել Չինաստանում պետական այցով գտնվող ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել չին-ամերիկյան հարաբերություններին առնչվող հիմնական խնդիրների, ինչպես նաև գլոբալ հարցերի շուրջ»,- ասել է դիվանագետը՝ ուղիղ չպատասխանելով ընկերության մասին տրված հարցին: Երկու երկրների առաջնորդների բանակցությունները տեղի են ունեցել հինգշաբթի օրը Պեկինի Ժողովրդական համագումարների պալատում՝ մայիսի 13-15-ը Թրամփի՝ Չինաստան կատարած պետական այցի շրջանակներում:Ավելին11:5414.05.26 -
ՀասարակականՀՀ օդային տարածքով թռիչքների վճարներն ավելացել են Իրանի երկնքի փակման պատճառով․ Sputnik Արմենիա«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մարտի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքները 2026 թվականի հունվար-փետրվարի համեմատ աճել են օրական միջինը 43 թռիչքով։Ավելին11:4914.05.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 14.05.2026Մամուլի տեսություն 14.05.2026Ավելին11:4214.05.26 -
ՔաղաքականԷդմոն Մարուքյանը բողոքի ակցիա է անում Կենտրոնական բանկի առջև«Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը բողոքի ակցիա է անում Կենտրոնական բանկի առջև։Ավելին11:3614.05.26 -
ՄիջազգայինՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածովային ուժերի հետ․ Արաղչի«Մեր տեսանկյունից՝ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար, սակայն նրանք պետք է համագործակցեն մեր ռազմածովային ուժերի հետ»,- ասել է նա Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։Ավելին11:3214.05.26 -
ՄիջազգայինԼավրովն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են երկրների միջև բարձր մակարդակի շփումների ժամանակացույցըՆախարարների բանակցությունները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը Նյու Դելիում, որտեղ Լավրովը գտնվում է այցով: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային թեմաները, ինչպես նաև առաջիկա շփումների, այդ թվում՝ բարձր մակարդակով հանդիպումների ժամանակացույցը», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:Ավելին11:2314.05.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16- 20 մ/վ արագությամբ։Ավելին11:2014.05.26