Լրահոս
2026-05-14
-
ՀայաստանԲագրատ Սրբազանը ողջունում է «5-րդ ալիքի» անձնակազմին ու շնորհակալություն հայտնումՏեղի է ունենում դատական նիստ՝ Բագրատ Սրբազանի և մյուս 17 քաղբանտարկյալների և քաղհալածյալների վերաբերյալ քրեական գործով։Ավելին15:4514.05.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Թեժ վեճեր, խուզարկություններ, լավ կյանքի խոստումներ. քարոզարշավի առաջին շաբաթըՀայլուր 15։30 Թեժ վեճեր, խուզարկություններ, լավ կյանքի խոստումներ. քարոզարշավի առաջին շաբաթըԱվելին15:3014.05.26 -
ՀասարակականՎոլոդյա Մուրադյանը նշանակվել է Սյունիքի մարզային քննչական վարչության պետԱյս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:Ավելին15:2414.05.26 -
Քաղաքական«Բոլորին դեմ եմ»-ը «ջուր է ծեծում»Ինչպես է անցնում «Բոլորին դեմ եմ»-ի քարոզարշավը։Ավելին15:1814.05.26 -
ՀասարակականԵրևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ըԱյսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են «Mercedes-Maybach» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Mercedes-Maybach»-ը պատկանում է Հայաստանում հայտնի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին, ով վթարի պահին ավտոմեքենայում չի եղել։Ավելին15:1514.05.26 -
ՔաղաքականԱղբավայրը՝ քաղաքի եզրին, աղտոտված օդը՝ քաղաքի կենտրոնում․ սա անգործության հետևանք է․ Մեսրոպ ՄանուկյանՆա նշում է, որ անցած 8 տարիների ընթացքում իշխանություններն արտաքին պարտքն ավելացրել են 8 մլրդ դոլարով, բայց խնդիրները մնացել են առանց լուծման. «Սա պարզապես խնդիր չէ, սա անգործության հետևանք է։ Արդարացումներն ավարտվել են, գործելու ժամանակն է»,-ընդգծել է նա։Ավելին15:0014.05.26 -
ՄիջազգայինԹուրքիան կոչ է անում Հորմուզի նեղուցը չօգտագործել աշխարհաքաղաքական նպատակներով«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն իր ելույթում կհայտարարի, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների բացասական ազդեցությունը համաշխարհային անվտանգության և տնտեսության վրա զգում են բոլորը, և որ այդ իրադարձությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին թյուրքական աշխարհի համար լոգիստիկ այլընտրանքային տարբերակների կարևորությունը: Նա կընդգծի, որ չափազանց կարևոր է Հորմուզի նեղուցը չօգտագործել աշխարհաքաղաքական նպատակներով, և որ պետք է պահպանվի նավագնացության ազատության սկզբունքը»,- հայտնել է աղբյուրը: Խոսելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման հեռանկարների մասին՝ Ֆիդանը «կնշի Պակիստանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ համատեղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնություններին աջակցելու շարունակականության կարևորությունը»: Բացի այդ, թուրք նախարարը կանդրադառնա Գազայի հատվածում տիրող իրավիճակին. «Նա կընդգծի, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Գազա մարդասիրական օգնության անխափան առաքումն ապահովելու համար և կշարունակի կատարել իր պարտականությունները միջազգային հանրության հետ համագործակցությամբ՝ Գազայի վերականգնման ուղղությամբ»,- հայտնել է զրուցակիցը: ԹՊԿ նիստի շրջանակներում Ֆիդանը նախատեսում է նաև երկկողմ հանդիպումներ ունենալ կազմակերպության անդամ երկրների իր գործընկերների հետ:Ավելին14:4714.05.26 -
Քաղաքական24 հազար 700 դրամը գրպանում են. կինը դժգոհեց ստերջացման գործընթացիցՆիկոլ Փաշինյանի լրագրողների հետ զրույցի ժամանակ կինը դժգոհեց ստերջացման գործընթացից։Ավելին14:3914.05.26 -
ՔաղաքականԴուք խաբելով գալիս եք, 2021-ին ասում էիք՝ Հադրութ ու Շուշի, հիմա Սյունիքն եք հանձնում. կրքերը թեժացանՓաշինյանի քարոզարշավի ժամանակ կրքերը թեժացան։Ավելին14:3014.05.26 -
ՔաղաքականՊարոն Փաշինյան, հերիք է երգեք ու պարեք, մարդկանց կյանքը լավացրեք. քաղաքացին՝ ՓաշինյանինՔարոզարշավի ժամանակ ասաց քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին։Ավելին14:1914.05.26 -
Հասարակական69-ամյա Լյուդմիլա Լևանովան դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից և կորել․ Sputnik ԱրմենիաԴեսպանատունը կապի մեջ է Հայաստանի ՆԳՆ–ի հետ՝ նրա հնարավոր գտնվելու վայրը պարզելու համար։Ավելին14:1614.05.26 -
ՔաղաքականԵրևանն՝ առանց խցանումների, մաքուր օդով և հարմարավետ կանգառներով. «Հայաստանի» քարոզարշավըՔարոզարշավի 7-րդ օրն է: «Հայաստան» դաշինքն այսօր իր նախընտրական ծրագիրն է ներկայացնելու Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: Իսկ չորեքշաբթի դաշինքի անդամները քայլերթով են Կենտրոնից հասել Շենգավիթ, որտեղ բնակիչները նրանց ջերմ են ընդունել, անկեղծ պատմել իրենց բազմաթիվ խնդիրների և «Հայաստանի» կապված հույսերի մասին:Ավելին14:0914.05.26 -
ԱշխարհՊակիստանում ահաբեկչության հետևանքով հինգ զինծառայող է զոհվելԶինվորները զոհվել են ինքնաշեն ռումբի պայթյունից, որը «Բելուջստանի ազատագրական բանակի» (BLA) զինյալները տեղակայել էին զինվորական շարասյան ճանապարհին: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է յոթ ահաբեկիչ:Ավելին14:0014.05.26 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին13:4514.05.26 -
ՀասարակականԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդներից մեկը հոսպիտալացվել էԵրեկ՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Գավառ քաղաքի Միքայելյան փողոցում բախվել են «Infinity» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին13:3014.05.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները համաձայնության են եկել՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա«Երկու կողմերը համաձայնել են, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սպիտակ տանը նաև նշել են, որ կողմերը համակարծիք են, որ «Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա՝ էներգակիրների ազատ մատակարարումներին աջակցելու համար»։Ավելին13:2414.05.26 -
ԻրավականԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտԱնչափահաս աղջկան առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մայիսի 8-ին կայացրել է մեղադրական վերդիկտ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունիսի 15-ին Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը) և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելը): Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ 2023 թվականին անչափահասներ Ն.Ղ.-ն, Ա.Ա.-ն, Ա.Բ.-ն և Ս.Ս.-ն, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ առևանգել են անչափահաս աղջկան, տեղափոխել Գյումրիում գտնվող կիսակառույց շենք և, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և, քննությամբ չպարզված հանգամանքներում, տեսագրությունը հրապարակել սոցիալական ցանցերից մեկի օգտահաշվում: Դատախազը 2025 թվականի հունվարի 25-ին իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ անձանց վերաբերյալ՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը:Ավելին13:1814.05.26 -
Քաղաքական«Հայաստան» դաշինքը հրավիրում է հանրահավաքիԸնտրի’ր Հայաստանը Ընտրի’ր N17 Միասին Կարող ենքԱվելին13:1314.05.26 -
ՄիջազգայինՉինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանըՉինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրություն է հայտնել ԱՄՆ-ից նավթի գնումների ծավալների մեծացման հարցում՝ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակից կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։Ավելին13:0914.05.26 -
ՔաղաքականՍևանը դարձնել տնտեսական հզոր գործիք, բացել աշխատատեղեր. «Ուժեղ Հայաստանը»՝ Գեղարքունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ և խոստացել ընտրվելու դեպքում լուծել նրանց բոլոր խնդիրները: Գեղարքունիքում խնդիրներ շատ կան, ամենամեծը և ամենակարևորը անվտանգայինն է: 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո այդ մարզի բնակիչների կենսական նշանակության մի շարք հողատարածություններ անցել են ադրբեջանական տիրապետության տակ:Ավելին13:0014.05.26