Լրահոս

2025-10-01
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ջալալ Հարությունյանին կտանեն բանտ. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին կկալանավորեն և կտանեն բանտ։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը թերթին հայտնել է, որ վճռաբեկ դատարանի 26․09․2025 թ․ որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելն մերժվել է, և դատավճիռն ստացել է օրինական ուժ։ Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Շարունակությունը կարող եք կարդալ կայքում։
    09:37
    01.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    6 տարվա հետապնդումից հետո Դավիթ Գրիգորյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում․ «Հրապարակ»
    «Երևանի առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնվեց իշխանության թիրախում, երբ 2019 թ. մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխեց, իսկ մայիսի 20-ին կասեցրեց քրեական գործի վարույթը և ՍԴ դիմեց` առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցով: Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները, իսկ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսեցին: Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկեցին, նրան մեղադրանք առաջադրեցին` ինչ-որ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ապա դատավորի լիազորությունները կասեցվեցին:
    09:30
    01.10.25
    Ավելին
2025-09-30