Լրահոս

2026-05-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 45 թեկնածուների գրանցումը
    Այս մասին տեղեկացրել են ՀՀ ԿԸՀ-ից՝ մանրամասնելով, որ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Հանրապետություն», «Բոլորին դեմ եմ», «Լուսավոր Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Միասնության թևեր», «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր 45 թեկնածուներ։
    21:35
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բախվել են երկաթով բարձված բեռնատար «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրավորներ
    Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Վահան Կ․-ի վարած երկաթով բարձված «Գազել» մակնիշի բեռնատարը և Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։
    21:30
    14.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Բնակարան՝ 5 և ավելի երեխա ունեցողներին և 2 միլիոն դրամ՝ 4-րդ երեխայի դեպքում. «Ուժեղ Հայաստան»
    Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ և խոստացել ընտրվելու դեպքում լուծել նրանց բոլոր խնդիրները: Գեղարքունիքում խնդիրներ շատ կան, ամենամեծը և ամենակարևորը անվտանգայինն է:
    21:25
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուք պարտավոր եք հաղթել. քաղաքացին՝ Քոչարյանին
    Քաղաքացին՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։
    21:15
    14.05.26
    Ավելին
  • Իրավական
    Իրավաբանության ֆակուլտետն է ավարտե՞լ, թե՞ ֆռռաբանության. Սրբազանը դատարան է կանչում ՔԿ ղեկավարին
    Այսօր շարունակվել է Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների գործով դատական նիստը: Սրբազանը պահանջել է, որ Քննչական կոմիտեի ղեկավարը որպես վկա դատարան գնա ու ցուցմունք տա, որովհետև Արթուր Պողոսյանի՝ կես տարվա տարբերությամբ հայտարարություններում հակասություններ է նկատել Բագրատ արքեպիսկոպոսը:
    21:10
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քարոզչությունը քրեաիրավական գնահատականի առարկա դարձնելը վտանգավոր նախադեպ է ստեղծում․ փաստաբան
    «Մեղադրանքի հիմքում դրվել է ընտրողների ազատ կամքի վրա ենթադրյալ ազդեցություն գործադրելու և բարեգործության արգելքի հնարավոր խախտման վարկածը։ Սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ նախընտրական քարոզչության բուն էությունը քաղաքացիների հետ հանդիպելն է, քաղաքական դիրքորոշումներ ներկայացնելը, նրանց վստահությունը շահելը և ընտրություններին տվյալ քաղաքական ուժին աջակցելու կոչ անելը։
    21:00
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ղարաբաղը 3 նախագահ է ունեցել, երկուսը Բաքվի բանտում են, երևի պուլտով ասել են՝ մեկն էլ էդտեղ պետք է բանտում լինի. Քոչարյանը Փաշինյանի հայտարարության մասին
    «Ղարաբաղը 3 նախագահ է ունեցել, երկուսը Բաքվի բանտում են, երևի պուլտով ասել են՝ մեկն էլ էդտեղ պետք է բանտում լինի». ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին։
    20:49
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձեր ավտոշարասյան բժիշկները կագնեցին ու մոտեցան մեզ, որ տեսնեն հո բան չի եղել. քաղաքացին՝ Քոչարյանին
    Քաղաքացին՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։
    20:43
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման
    Հենց հիմա 24-ի յութուբյան ալիքը հարձակման տակ է, մենք կորցրել ենք ալիքին հասանելիության հնարավորությունների 90%-ը։ Ժողովրդավարության բաստիոնում խաղաղ երեկո է։ Այս մասին գրել է 24News-ի տնօրեն Նարեկ Գալստյանը։ «24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման։ Անձնակազմը կորցրել է ալիքի հետ կապի հնարավորությունների 90%-ը, կա հավանականություն, որ հարձակման հետևանքով ջնջվի նաև ամբողջական ալիքը։ Մենք սա գնահատում ենք իբրև հարձակում ազատ խոսքի վրա, որն ուղղորդված է Երևանից և ունի հստակ քաղաքական պատճառներ։ Ընտրությունների ժամանակ նմանատիպ դրսևորումները քստմնելի են, սակայն չեն կարող լռեցնել մեր գործունեությունը»,-գրել է նա։
    20:39
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամենից լավ իշխանությունը այն իշխանությունն է, որին ժողովուրդը չի նկատում, հանգիստ իր կյանքով ապրում է. Քոչարյան
    Ամենից լավ իշխանությունը այն իշխանությունն է, որին ժողովուրդը չի նկատում, հանգիստ իր կյանքով ապրում է։ Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
    20:34
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Կոշտանում է նախընտրական բառապաշարը. Փաշինյանի մասին՝ Փաշինյանի ոճով
    Հայլուր 20։30 Կոշտանում է նախընտրական բառապաշարը. Փաշինյանի մասին՝ Փաշինյանի ոճով
    20:30
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը Չինաստանից օգնություն չի խնդրել Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում․ Ռուբիո
    Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը չի դիմել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին՝ Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում օգնության խնդրանքով։ Այս մասին NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք Չինաստանից օգնություն չենք խնդրում։ Մենք նրանց օգնության կարիքը չունենք»,- ասել է նա։ Խոսելով Թրամփի և Սի Ծինփինի բանակցությունների բովանդակության մասին՝ Ռուբիոն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմի ղեկավարը չինացի գործընկերոջից «ոչինչ չի խնդրել»։
    20:27
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պրոֆեսիոնալ բանակ և հզոր դաշնակից. Քոչարյանը՝ անվտանգության մասին
    ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անվտանգության մասին։
    20:23
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    10 տարվա ընթացքում սպանվել է մի լրագրող՝ Տիգրան Նաղդալյանը, որը մեր թիմի անդամ է, իսկ սպանողը ընդդիմադիր գործիչներից մեկի եղբայրն էր. Քոչարյան
    «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
    20:19
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լավ են պոնչիկ-պեռաշկի ուտում, էդ նույն ձև էլ հարկերն են ուտում. Քոչարյան
    Այս մասին Աջափնյակ վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։
    20:12
    14.05.26
    Ավելին
  • Հայաստան
    Իրանից Հայաստան մտնող հեղուկ գազը կէժանացնի՞ վառելիքը. վարորդները չեն հավատում նախարարին
    Հեղուկ գազի դեֆիցիտ Հայաստանում արդեն չկա, սակայն սակագինը չի նվազում: Վերջին մեկ ամսում մոտ 100 դրամով թանկացել է հեղուկ գազը մեր երկրում: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այս շաբաթ հայտարարել էր, որ նախկին գնին վերադարձ չի լինի: Պատճառներից մեկը, ըստ Պապոյանի, արտահանվող գազի համար Մոսկվայի սահմանած նոր տուրքն է:
    20:00
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես «համբալ» բառը օգտագործեցի, որովհետև այդ բառը ընդունված է ՔՊ-ում. Քոչարյան
    Հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
    19:53
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ
    Մայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանից ու Սփյուռքից թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազում ուխտավոր հայորդիներ: Իր քարոզում պատարագիչ Մուշեղ եպիսկոպոսը, անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Քրիստոսի Համբարձումն ականատեսների վկայությամբ հաստատված իրողություն է, երբ երկինքն ու երկիրը միավորվում են մեկ տեսիլքի մեջ, և հավատավոր ժողովուրդը վերստին զգում է Աստծո հավիտենական ներկայությունն իր կյանքում: «Ավետարանիչների կենդանի նկարագրությամբ մենք տեսնում ենք, թե ինչպես է Քրիստոս մարմնով հեռանում երկրից, բարձրանում երկինք ու անհետանում ամպերի մեջ։ Մարդկայնորեն կարող է թվալ, թե մենք մնացինք մենակ՝ մեր հոգսերին, մեր ցավերին ու մեր առօրյա դժվարություններին դեմ հանդիման։ Բայց… Համբարձման իրական պատգամը լրիվ հակառակն է։ Համբարձումը բաժանումի մասին չէ, այն մարդկային բնության փառավորման պատմությունն է։ Քրիստոս չհեռացավ, որ մեզ լքի, այլ համբարձվեց, որպեսզի լինի ամենուր և ամենքիս հետ», - նշեց Մուշեղ եպիսկոպոսը՝ հավելելով, որ Հիսուս Քրիստոսի համբարձումը քրիստոնեական հավատքի կարևորագույն հիմնասյուներից է, որով բացահայտվում է մարդու փրկագործության ամբողջական պատկերը։ Խոսելով փորձությունների ու մարտահրավերների ժամանակ Աստծուն որոնելու մարդու ներքին ձգտման մասին՝ Սրբազան Հայրն ընդգծեց․ «Հաճախ Աստծուն փնտրում ենք հեռուներում, մինչդեռ Նա ներկա է մեր առօրյայի ամենափոքր թվացող պահերի մեջ։ ․․․Աստված սիրում է մարդուն՝ մարդու միջոցով։ Արդ, չփնտրե՛նք Աստծուն միայն հրաշքների մեջ։ Փնտրե՛նք Նրան համբերության, ներողամտության և սիրո մեջ։ Եվ կտեսնենք, որ մեր Տերը երբեք մեզ չի լքել, Նա այստեղ է՝ մեր մեջ, մինչև աշխարհի վախճանը։ Աստծուն գտնելու համար պետք չէ փախչել իրականությունից, պետք է Աստծուն փնտրել իրականության մեջ»։ Պատարագիչ Սրբազանն անդրադարձ կատարեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրողությանը՝ հաստատելով, որ Սուրբ Էջմիածինը Աստծո և մարդու հանդիպման տեսիլքն է, որի միջոցով և որտեղ հայ մարդը, Միածնի էջքով առաջնորդված, գտնում է իր հոգու փրկության ճանապարհը։ «Կաթողիկոսական Աթոռի վերադարձով, Սուրբ Էջմիածինը հայրենիքի ու պետականության հիշողությունը դարձրեց իրական և ապրող նպատակ, որից ծնվեցին հավաքական պատասխանատվության, ազգային միասնականության գիտակցությունը և ազատագրական պայքարի տարբեր նախաձեռնումներ։ ․․․Սուրբ Էջմիածինը դարձավ այն առանցքը, որի շուրջ համախմբվեց աշխարհասփյուռ հայությունը։ Միասնական ազգային, հոգևոր, մշակութային կենտրոնի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր ազգային դիմագիծն ու ինքնությունը և քանի դեռ պետականությունը բացակայում էր, Մայր Աթոռը ստանձնեց պետության գործառույթներ՝ առանց նրան փոխարինելու հավակնության»,- ասաց Մուշեղ Սրբազանը՝ ընդգծելով, որ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդի դարերով բաբախող սիրտն է, որտեղ խտացված է հայի աղոթքը, հավատքը, պատմությունը, հարության հույսը և Աստծո առաջ կանգնելու արժանապատվությունը։ Այդ սիրտը խոցել նշանակում է խոցել ժողովրդի հավատքը, հիշողությունը, միասնությունը։ Վերջում պատարագիչ Սրբազանը հորդորեց ներկաներին իրենց հայացքը դեպի երկինք բարձրացնել ոչ թե հեռավորությունը չափելու, այլ հույսով ապրելու համար, քանզի Քրիստոս մեզ հետ է՝ մեր Եկեղեցու մեջ, մեր աղոթքի մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ։ Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարի Սուրբ Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար։
    19:49
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այ համբալ, ի՞նչ ունես մեր ինքնության հետ. Քոչարյանը՝ Փաշինյանին
    Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
    19:45
    14.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աննա, ինչ դաժան ես, մենք կոնվենցիայի ենք միացել, չենք կարող այդ մարդուն խոշտանգել. Քոչարյանը՝ Փաշինյանին Արարատ լեռը ցույց տալու մասին
    ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատ լեռը ցույց տալու մասին։
    19:39
    14.05.26
    Ավելին