Լրահոս
2025-10-14
-
ՄիջազգայինՍերբիայի նախագահը ֆոն դեր Լեյենին ծաղիկներով է դիմավորել Բելգրադի օդանավակայանում«Մեծ հաճույքով եմ ջերմորեն ողջունում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Բելգրադում։ Նրա յուրաքանչյուր այցը հատուկ նշանակություն ունի Սերբիայի համար և ներկայացնում է ևս մեկ քայլ մեր երկրի և ԵՄ-ի միջև համագործակցության և վստահության ամրապնդման ուղղությամբ։ Մենք կքննարկենք մեր եվրոպական ուղու ռազմավարական կարևոր հարցեր, բարեփոխումներ, եվրոպական ընդլայնման քաղաքականության ներկայիս պահը և տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համատեղ ջանքերը», - գրել Է Վուչիչը Instagram-ում:Ավելին22:2514.10.25 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանն ու Ալիևը՝ հայրենակիցնե՞ր. մեծ զավեշտ՝ «փոքր պատերազմի» ավարտի շուրջԵգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կազմակերպված խաղաղության գագաթնաժողովի կուլիսներում կուրիոզներ են եղել Հայաստանի վարչապետի շուրջ: Փաշինյանը, օրինակ, վերջապես ծանոթացել է այն նույն Դոնալդ Թրամփի հետ, որի հետ մոտ 2 ամիս առաջ փաստաթղթեր էր ստորագրել Վաշինգտոնում: Թրամփը, որ ստորագրումից հետո մի քանի անգամ մեր երկրի անվան փոխարեն Ալբանիա է ասել, իսկ Փաշինյանին անվանել՝ այն մյուս տղա, իսկապես կարող էր տեղը չբերել, թե ով է իրեն շնորհակալություն հայտնողը:Ավելին22:1514.10.25 -
ՄիջազգայինՄադագասկարի բանակը հայտարարել է իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասինԻշխանափոխությունը տեղի է ունեցել Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինայի արտասահման փախուստի մասին լուրը տարածվելուց մեկ օր անց։Ավելին22:0014.10.25 -
Իրավական4 մարդու կյանքի վերջ տված արամուսցի հրացանավորի գործից մանրամասներ է հայտնում ՔԿ-նԱրամուսում ամուսինների սպանության համար կասկածվողը ժամեր հետո ևս 2 մարդու է սպանել Զովաշենի դաշտում՝ 46-ամյա մի տղամարդու և 44-ամյա մի կնոջ: Առաջին սպանությունից հետո փախուստի դիմելու համար պահանջել է 46-ամյա տղամարդու մեքենան ու մերժում ստանալուց հետո կրակել է նրա և նրա հետ եղած կնոջ վրա:Ավելին21:4514.10.25 -
ՔաղաքականԵկել է ՔՊ-ին հաղթելու ժամանակը. Վաղարշապատի ընտրություններին կմասնակցի 9 քաղաքական ուժՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններն են մոտենում: Քաղաքական ուժերի առաջադրումն ավարտված է: 8 կուսակցությունների հետ 1 դաշինք է մտել ընտրապայքար: «Հաղթանակ» դաշինքը խոստանում է միանձնյա տապալել ՔՊ-ականների իշխանությունը հոգևոր մայրաքաղաքում՝ անգամ ոչ թե Գյումրու, այլ Փարաքարի ընտրությունների օրինակով:Ավելին21:3014.10.25 -
Զինված ուժերՊապիկյանն ԱՄՆ-ում ձեռք է բերել նոր նախաձեռնությունների վերաբերյալ պայմանավորվածություններՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ գործընկերության շրջանակում ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցության նպատակով իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել նոր նախաձեռնությունների վերաբերյալ:Ավելին21:1514.10.25 -
ԻրավականԵթե չեն վախենում, թող ազատ արձակեն. Կարապետյանի գործը քննող դատարանի բակը լեփ-լեցուն է աջակիցներովՀակակոռուպցիոն դատարանի բակը շարունակում է մարդաշատ մնալ: Ջուր և աթոռներ են արդեն հայտնվել այնտեղ: Դարպասներից մեկին էլ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի աջակիցներն ու հարազատները Արցախի դրոշն են ամրացրել: Սպասում են կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշմանը:Ավելին21:0914.10.25 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական առաջնային չլուծված հարցը. Միրզոյանը «երրորդ երկիր» է փնտրում հայ գերիների հարցովՉնայած Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե գերիների հարցը չի ներառվել օգոստոսի 8-ի վաշինգտոնյան փաստաթղթերում, որովհետև ինքը հույս ունի խաղաղության համաձայնագրի կնքումից էլ շուտ այդ խնդիրը լուծել, նրա քաղաքական ընդդիմախոսները վստահեցնում են, որ դա պարզ մանիպուլյացիա է:Ավելին21:0014.10.25 -
ՔաղաքականՅուրաքանչյուր գերու ամեն վայրկյանի տանջանքն ուղղված էր, որ պետք էկած ժամանակում ՔՊ-ի վարկանիշը մի 2 տոկոսով էլ բարձրացնեն․ ԻշխանյանԻնչևէ, ռազմաքաղաքական պատանդները ազատ չեն արձակվելու, որովհետև այդ դեպքում սրանց ոչ թե վարկանիշը կընկնի, այլ իրենք:Ավելին20:4514.10.25 -
ՔաղաքականՄենք ուրացող չենք․ հայ ազգը չի մոռանալու իր զավակի արածը հանուն հայրենիքի․ Արեգա ՀովսեփյանԴատարանը քննում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքվել են նրա աջակիցները: «Մեր ձեւով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանի խոսքով՝ իրենց ձևը փոքրիկ խմբակին օրենքի դաշտ բերելն է։ «Ժողովուրդ, մեզ հարցնում են, թե որն է ձեր ձևը, մեր ձևը օրենքի լեզվով խոսելն է, մեր ձևը փոքրիկ խմբակին օրենքի դաշտ բերելն է։ Իսկ երբ մենք իրենց հետ օրենքի լեզվով ենք խոսում, իրենք սարսափում են, ասում են՝ այդ ի՞նչ նկատի ունենք։ Ասում են՝ այդ ինչպե՞ս եք մինչև վերջ գնալու, ասում ենք՝ արդարության համար պայքարը մինչև վերջ ենք տանելու։ Մի կասկածեք, մինչև վերջ մենք արդարության համար պայքարելու ենք»,- նշել է նա։ Արեգա Հովսեփյանի խոսքով՝ հայ ազգը չի մոռանալու իր զավակի արածը հանուն հայրենիքի։ «Մենք ուրացող չենք, մենք չենք մոռանում։ Ժողովուրդ, մենք խոսում ենք միայն օրենքի մասին, խոսում ենք ձեզ հետ օրենքի դաշտ բերելու մասին,»,- ասել է Հովսեփյանը։Ավելին20:3914.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Եւս մեկ զոհ. 6 օրում 6-րդ մարդն է սպանվել ԿոտայքումՀայլուր 20։30 Եւս մեկ զոհ. 6 օրում 6-րդ մարդն է սպանվել ԿոտայքումԱվելին20:3014.10.25 -
ՔաղաքականՈւղղակի խայտառակություն է. Փաշինյան-Փաշազադե հակաեկեղեցական գրոհին արձագանքում են Մայր ԱթոռումՀայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին նոր թափ կտա՞ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարի՝ ռևանշիզմի մեղադրանքը հայ հոգևորականությանը: Ալաշուքյուր Փաշազադեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին է գանգատվել, թե իբր Փաշինյանն ու Ալիևը փորձում են խաղաղություն կառուցել, իսկ Հայ Առաքելական եկեղեցին ու հայկական սփյուռքը ռևանշիզմ են քարոզում:Ավելին20:2014.10.25 -
ԻրավականՔեթի գյուղի 37-ամյա բնակիչը տանիքում ապօրինի զենք էր պահումՀոկտեմբերի 13-ին մարզային վարչություն հրավիրված երիտասարդը հայտնել է, որ իր տան տանիքում պահում է որսորդական ողորկափող հրացան, որը պատկանել է հանգուցյալ պապին, և «Տիր» տիպի հրացան:Ավելին20:1514.10.25 -
ՄիջազգայինՄԱԿ-ում նշել են, որ Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևելԳազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո ՄԱԿ-ը կոչ է արել հնարավորինս շուտ սկսել վերականգնողական աշխատանքները։ Վերակառուցումը սկսելու համար անհրաժեշտ է մաքրել մարտական գործողությունների ընթացքում ավերված քաղաքների շենքերի փլատակները և հեռացնել ավելի քան 55 միլիոն տոննա շինարարական աղբ։Ավելին20:0014.10.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներՆրա գնահատմամբ՝ այդ հանգամանքն արդյուհանդերձ չի կարող հիմնարար կերպով փոխել պատերազմի դինամիկան։Ավելին19:4514.10.25 -
ՔաղաքականԻշխանությունն ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով․ Նարեկ ԿարապետյանՀիշեցնենք` Հակակոռուպցիոն դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։Ավելին19:4114.10.25 -
ՔաղաքականԱմո՛թ քաղաքական վերնախավին. Ռոբերտ Ամստերդամը խոստանում է՝ շուտով աշխարհը կճանաչի իրական ՓաշինյանինԱյսօրվա դատական նիստին մասնակցում է նաև հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Նա վստահ է, որ Կարապետյանի ազատազրկումը «ցույց է տալիս գործող իշխանության վախերը»: Ամստերդամը քաղբանտարկյալ է անվանում Սամվել Կարապետյանին ու խոստանում դիմել Եվրամիություն, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, միջազգային այլ կառույցներ՝ Փաշինյանի ժողովրդավարությունը դիմակազերծելու համար:Ավելին19:3514.10.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը և ՄԹ նորանշանակ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորություններըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը շեշտել է Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել դրանց զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին:Ավելին19:3014.10.25 -
ՄիջազգայինԽաղաղություն Գազայում՝ առանց ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ստորագրությունների. Թրամփը երաշխիքներ չի տալիսՇարմ Էլ Շեյխում՝ աշխարհի տասնյակ երկների ղեկավարների ներկայությամբ, բայց առանց Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների, ստորագրվել է Գազայի հատվածում կրակը դադարեցնելու համաձայնագիր, որ ժամանակավոր զինադադար են անվանում փորձագետները:Ավելին19:1514.10.25 -
ՄիջազգայինՈւժեղ արևադարձային փոթորիկները զգալի վնասներ են հասցրել Մեքսիկայում և ԱՄՆ-ումՄեքսիկայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 64 մարդ, ևս 65-ը անհետ կորած են համարվում։ Մեքսիկական ծոցի ափամերձ շրջաններում և Մեքսիկայի կենտրոնական նահանգներում առաջացել են սողանքներ:Ավելին19:0014.10.25