Լրահոս
2025-10-17
-
ՔաղաքականՏիգրան Ավինյանը այդպես էլ չհերքեց 560 հազար դոլար կաշառք ստանալու փաստը. ակտիվիստԱկտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքում գրել է. «Երկու օր է անցել իմ հրապարակած շինարարական թույլտվության կառուցված գյուղամթերքի շուկայի մասին, որը կառուցվել է համայնքից գողացած 360 հազար դոլար արժողությամբ 500 քմ հողատարածքի վրա։Ավելին14:3917.10.25 -
ԻրավականԲոլոր փաստաբանները պետք է հայտարարեն անժամկետ գործադուլ` Կոչուբաևին ազատ արձակելու պահանջով․ Աթանեսյան«Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը պատժիչ գործողություն է ոչ այդքան իր նկատմամբ, այլ հարված է ողջ փաստաբանությանը: Գտնում եմ, որ բոլոր փաստաբանները պետք է հայտարարեն անժամկետ գործադուլ` Կոչուբաևին ազատ արձակելու պահանջով:Ավելին14:3017.10.25 -
ՄիջազգայինՄոնղոլիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել վարչապետինՎարչապետ Գոմբոջավ Զանդանշատարին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է ներկա 111 պատգամավորներից 71-ը։Ավելին14:2617.10.25 -
Իրավական36-ամյա բնակչի տանը մարտական նռնակ և պայթուցիչ են հայտնաբերվելՏավուշի համայնքային ոստիկանները Այգեստան գյուղի 36-ամյա բնակչի տանը մարտական նռնակ և պայթուցիչ են հայտնաբերվել Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այգեստան գյուղի 36-ամյա բնակիչը ապօրինի պահում է մարտական նռնակ՝ պայթուցիչով։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 15-ին 36-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հայտնել է, որ պայթուցիչով նռնակը պահում է իր առանձնատանը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ այգեստանցու տանը հայտնաբերվել է «ՌԳԴ-5» մարտական նռնակ և նռնակի պայթուցիչ։ Կատարվում է նախաքննություն: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։Ավելին14:1517.10.25 -
ԻրավականՍտացել եմ ծանուցում ՀՀ փաստաբանների պալատից, որ իմ վերաբերյալ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում. Հովհաննես ԽուդոյանԵրկու օր առաջ ստացել եմ ծանուցում ՀՀ փաստաբանների պալատից, որ իմ վերաբերյալ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում: Այս մասին գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը: «Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դեռևս պատասխան չեմ ներկայացրել հաղորդման առիթով: Մինչև դիրքորոշում հայտնելս հետևությունները թողնում եմ ձեզ»,-գրել է նա:Ավելին13:4517.10.25 -
ԻրավականԿոչուբաևի անհիմն կալանավորումը փաստացի միջամտում է նրա կրթության սահմանադրական իրավունքին. Արթուր Ղամբարյան«Խոսքի համար ապօրինի հետապնդման ենթարկված և աննկարագրելի ամոթ առաջացնող հիմնավորմամբ կալանավորված Կոչուբաևը 2025 թ․ նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող 063 մասնագիտացված խորհրդում պետք է պաշտպանի իր թեկնածուական ատենախոսությունը (https://rau.am/event/avtorefer)։Ավելին13:3017.10.25 -
ԻրավականԳողացած մասերի համար Տելեգրամով մեքենայատերերից գումար էին պահանջում. ՆԳՆՀոկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 4․40-ին, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները Հունան Ավետիսյանի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են երկու երիտասարդի, որից մեկը տեսնելով պարեկներին՝ փորձել է պայուսակում ինչ-որ իր թաքցնել։ Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նոր Նորքի համայնքային ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ՝ 16-ամյա և Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ՝ 23-ամյա երիտասարդները մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայանված շուրջ 40 ավտոմեքենաներից կատարել են գողություն, այնուհետև մեքենաների վրա թողնելով տելեգրամյան ալիքների հասցեներ՝ գողացված մասերի տեղը հայտնելու համար մեքենայատերերից գումար են պահանջել: Անձնական խուզարկությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է 15 թուղթ՝ տելեգրամյան ալիքի հասցեով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին13:1517.10.25 -
ԻրավականԵթե համեմատենք Փաշինյանի փողոցային բառապաշարի հետ, ապա Կոչուբաևի գրառումը բավականաչափ զուսպ է. Ժաննա Ալեքսանյան«Նախ ընդգծեմ բերման ենթարկելու պրոցեսը, թե ինչ վայրենի, վայրագ ձևով էին փաստաբանին, որը մարդկանց իրավունքներ է պաշտպանում, տապալել գետնին, ինչ բարբարոսական ձևով էին նրան բերման ենթարկում, սա արդեն սարսափելի է: Կոչուբաևը միակ փաստաբանը չէ Սրբազանի գործով, որ իր տեսակետները ըմբոստ ձևով հայտնում և ընդվզում է այդ մեղադրանքի դեմ:Ավելին13:0917.10.25 -
ՀասարակականՈնց իրա խելքն ա աղքատ, ընենց էլ երկիրն ա. ժողովրդին հունից հանում է Փաշինյանի դատողությունըԱղքատությունը գլխում հաղթահարելու փաշինյանական թեզը շարունակում է կարևոր մնալ Հայաստանի վարչապետի համար, և սոցիալական տարբեր խնդիրների մասին հարցերին Փաշինյանը պատասխանում է կրկնելով՝ «կրթություն, կրթություն, կրթություն»: Արդյո՞ք կրթության պակասն է Հայաստանում աղքատության պատճառը:Ավելին13:0017.10.25 -
ՀասարակականԵրևանում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ ներսում ուղևորներ են եղելԱյսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մասնկացությամբ հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mazda»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda Accord» մակնիշի ավտոմեքենային, իսկ հարվածի արդյունքում ավոտեմքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասել են Ռուբինյանց 1 շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենան:Ավելին12:5317.10.25 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՀոկտեմբերի 17-ին, ժամը 08։04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անտառային փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին, մարվել՝ 08։55-ին։ Այրվել է անասնագոմի տանիքը՝ մոտ 20 քմ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տանիքի մյուս հատված։Ավելին12:4917.10.25 -
ԻրավականՄԻՊ-ն անթույլատրելի է համարում խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներըՄիևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում այն տրամաբանությունը, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Միջազգային չափանիշների համաձայն` ոչ իրավաչափ խոսքի միայն ամեԱվելին12:3517.10.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Նորից լարված սպասում. Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո ի՞նչ կփոխվիՀայլուր 12։30 Նորից լարված սպասում. Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո ի՞նչ կփոխվիԱվելին12:3017.10.25 -
ԻրավականՀայաստանի իշխանությունը պետք է հասկանա՝ մենք չենք լռելու. մեր պայքարը կլինի ամենօրյա․ Ռոբերտ ԱմստերդամՀակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և երկարաձգեց պարոն Կարապետյանի կալանքի ժամկետը 30 օրով։ Սա և՛ հաղթանակ է, և՛ իրավական նորմերի կոպիտ խախտման հերթական ապացույց. Մեղադրանքների մերժում. Դատարանը ՉՀԱՍՏԱՏԵՑ քննչականի կողմից շտապ ներմուծված «Հարկեր չվճարելու» և «Փողերի լվացման» մասին տնտեսական բնույթի մեղադրանքները՝ արձանագրելով, որ դրանք նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Մեր մշտական պնդումը, որ այս դրվագները միայն քաղաքական հաշվեհարդարի ծավալը մեծացնելու նպատակ ունեն, հաստատվեց։Ավելին12:1517.10.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 17.10.2025Մամուլի տեսություն 17.10.2025Ավելին12:0617.10.25 -
ՀասարակականՀանրային սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով․ ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լևոն 888» (Երևան, Շինարարներ 23) և «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին (Երևան, Բաբաջանյան 112/5) պատկանող («Զավիկի ղարս») հանրային սննդի կետերում։Ավելին12:0017.10.25 -
ՔաղաքականԵՄ-ն պատրաստ է իր գործիքները ներդնել «Թրամփի ուղի» նախագիծը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կյանքի կոչելու մեջ. Մարագոս«Դրանք ծրագրեր են, որոնք արդեն իսկ իրագործվում են կամ նախապատրաստման փուլում են։ Օրինակ՝ Սիսիանից Քաջարան մայրուղին՝ թունելի հետ միասին, այս նախաձեռնությունների մաս է։ Դրանք ներդրումներ են, որոնք մենք կատարում ենք Եվրամիության բյուջեից, վարկերի տեսքով, որոնք Հայաստանի կառավարությունն է վերցնում, ինչպես նաև այլ գործընկերների կողմից արվող ներդրումները «Դիմակայուն Սյունիք, Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում»,- ասել է Մարագոսը։Ավելին11:5017.10.25 -
ՄիջազգայինԹրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ին ևս անհրաժեշտ են Tomahawk հրթիռներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք շատ Tomahawk հրթիռներ ունեն, սակայն դրանք անհրաժեշտ են Միացյալ Նահանգներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։Ավելին11:4617.10.25 -
ԻրավականՀամեմատեք Փաշինյանի ու Կոչուբաևի ասածները և տեսեք, թե որն է ավելի վարկաբեկում դատական համակարգը. Ալումյան«Ակնհայտ է, որ այստեղ նախ գործ ունենք ուժի անհամաչափ կիրառման հետ իրեն ձերբակալելու պահին, ակնհյատ անհամաչափ, չպատճառաբանված, ոչ մի բացատրություն չունեցող ուժ է կիրառվել, և այդտեղ կա Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ակնհայտ խախտում: Երկրորդը՝ մենք հաստատապես գործ ունենք չհիմնավորված կալանավորման հետ, որովհետև ոչ մի պատճառ չկար, որպեսզի խափանման միջոցը ընտրվի հենց կալանքը»,-«News.5TV.am»-ի հետ զրույցում ասաց Ալումյանը, ապա անդրադարձավ բուն մեղադրանքին.Ավելին11:4217.10.25