Լրահոս

2026-05-16
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ավստրալիայում տղամարդը մահացել է շնաձկան հարձակման հետևանքով
    Արևմտյան Ավստրալիա նահանգի Պերտ քաղաքի մոտակայքում գտնվող և տարածաշրջանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը համարվող Ռոթնեստ կղզու մոտ շնաձկան հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել, հայտնել է ոստիկանությունը: Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել առավոտյան Horseshoe Reef կոչվող ստորջրյա ժայռի մոտ: «Արտակարգ իրավիճակների ծառայությունները հաղորդում են ստացել Ռոթնեստ կղզու ափերի մոտ շնաձկան հնարավոր հարձակման մասին: 38-ամյա տղամարդը, ենթադրաբար, շնաձկան կծած է ստացել: Նրան նավով հասցրել են ափ, որտեղ դիմավորել են պարամեդիկները: Ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել», - ասված է ոստիկանության հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, հարձակման պահին ափից մոտ 80 մետր հեռավորության վրա ականատեսները նկատել են մոտ հինգ մետր երկարությամբ սպիտակ շնաձուկ:
    11:00
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը տեսախցիկի առաջ սկսեց աղբ հավաքել
    Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Ավինյանը տեսախցիկի առաջ սկսեցին աղբ հավաքել։
    10:45
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառքը
    ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմումի հիման վրա, Երևան քաղաքի Ռուբինյանց 41/1 հասցեում գործող՝ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։
    10:30
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`արևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
    10:16
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել Է ԻՊ-ի պարագլուխներից մեկին
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը Նիգերիայի զինվորականների հետ համատեղ լիկվիդացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման՝ նշանակությամբ երկրորդ պարագլուխ Աբու Բիլյալ ալ-Մայնուկիին: «Աբու Բիլյալ ալ-Մայնուկին, որն ԻՊ-ում նշանակությամբ երկրորդն էր ողջ աշխարհում, կարծում էր, թե կկարողանա թաքնվել Աֆրիկայում, բայց նա նույնիսկ չէր էլ կասկածում, որ մենք աղբյուրներ ունենք, որոնք մեզ տեղյակ էին պահում նրա գործողությունների մասին: Նա այլևս չի ահաբեկի Աֆրիկայի բնակիչներին և չի մասնակցի ամերիկացիների դեմ ուղղված գործողությունների պլանավորմանը», - գրել է ԱՄՆ առաջնորդը Truth Social-ում:
    10:08
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․89 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5․05 դրամ:
    10:00
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ․ «Հրապարակ»
    Բանագնացները տարբեր են․ մի տեղ տվյալ տարածքի «խառոշիներն» ու հարց լուծողներն են, մի տեղ՝ մարզպետներն ու համայնքապետերը, մի այլ տեղ` ուժայինները կամ ՔՊ-ամերձ գործարարները։ «Աշխատանքներ» ասվածն էլ շանտաժն ու սպառնալիքն են. «կա՛մ մեզ հետ եք, կա՛մ ձեզ ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»։
    09:54
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    200-250 հազար դրամ են ստանում․ ովքեր են ՔՊ-ի բուկլետ բաժանողները․ «Հրապարակ»
    Պարզվում է՝ իշխող կուսակցության նախընտրական բուկլետների մեծ մասը քաղաքացիներին տնետուն ընկած բաժանում են ոչ թե կուսակցականները, տրամաբանական կլիներ, որ մեծ երիտասարդական կառույց ունեցող ՔՊ-ն իր երիտասարդ անդամներին լծեր այդ գործին, այլ՝ շարքային քաղաքացիներ, որոնց համար դա վարձատրվող աշխատանք է: 1 շաբաթվա կամ 10 օրվա համար նրանք 200-250 հազար դրամ են ստանում` բուկլետ բաժանելու դիմաց։
    09:51
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունը ռուսախոս ֆեյքեր է բուծել․ «հանճարեղ» գաղափարի պատճառները․ «Հրապարակ»
    Այս «հանճարեղ» գաղափարն իշխանության քարոզիչների գլխում հղացել է մի քանի պատճառով․ նախ՝ որ ցույց տան, թե հայ-ռուսական լարված հարաբերություններն ամենեւին չեն արտացոլում ռուսաստանաբնակ հայերի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, որ նրանք անհանգստացած չեն, շարունակում են «սիրել եւ երկրպագել» Նիկոլ Փաշինյանին, ու Պուտին-Փաշինյան հարաբերությունները ոչ մի խնդիր չեն կարող ստեղծել մեր հայրենակիցների համար:
    09:48
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Վարչական ռեսուրս առ ռեսուրս»՝ բոլորին «փուռն է տալու». «Փաստ»
    Ախր, դա ասում է մի մարդ, որի «օրոք» վարչական ռեսուրսը չարաշահվել ու չարաշահվում է: Աննախադեպ չափերով: Գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, մշտապես:
    09:45
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է․ «Հրապարակ»
    «Տաշիր համայնքի պոլիկլինիկայում Ն. Պ.-ն, նկատելով Ն. Գ.-ի օձիքին փակցված՝ ՔՊ կուսակցության ղեկավարի կողմից նվիրած քարտեզը, վիրավորել է նրան, ապա պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ հայտնելով, որ այդ տարածքը Ս. Կ.-ին է պատկանում, որից հետո սպառնացել է դանակով հարվածել, այնուհետեւ քարտեզը քաշել է օձիքից, ինչի հետեւանքով Ն. Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, վայր է ընկել եւ գետնին հարվածելու հետեւանքով գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք»: ՔԿ-ն ձերբակալել է ընդդիմադիր «խուլիգանին»։ Մենք պարզեցինք, որ խոսքը պոլիկլինիկայի մաքրուհու մասին է՝ 60-ին մոտ տարեց մի կնոջ, որը չի կարողացել անտարբեր անցնել ՔՊ-ի աջակից տղամարդու սադրանքների կողքից եւ նրա հետ լեզվակռվի մեջ է մտել։ Մինչդեռ ՔԿ հաղորդագրությունից կարելի էր կարծել, թե «դանակ են քաշել» իշխանության աջակցի վրա։
    09:42
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ՝ Ստեփանավանում․ տուն է այրվել
    Մայիսի 15-ին, ժամը 23։12-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։08-ին, մարվել՝ 02։05-ին։ Այրվել են տան տանիքից մոտ 156 քմ հատված և 3 սենյակ՝ գույքով։
    09:39
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ ցուցակի 7-րդ համարը՝ բնակարան, պարտատոմսեր և բազմամիլիոնանոց վարկ․ ի՞նչ է հայտարարագրել Ռուբեն Ռուբինյանը. «Ժողովուրդ»
    Ռուբինյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա Երևանում ունի բնակարան և ավտոկայանատեղի։ Բնակարանը, որը գնվել է «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ից, արժեցել է 47 մլն դրամ, իսկ ավտոկայանատեղին՝ 5 մլն դրամ։ Երկու անշարժ գույքերն էլ ձեռք են բերվել 2024 թվականի նոյեմբերի 26-ին և հանդիսանում են նրա միանձնյա սեփականությունը։ ԱԺ փոխնախագահը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն ներդրումներ է կատարել պարտատոմսերում։
    09:36
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ամենաբարձր անձնական հակառեյտինգն ունի Նիկոլ Փաշինյանը:
    09:33
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ
    2026 թվականի ապրիլ ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 4․3 °C, որը նորմայից ցածր էր 0․9  °C-ով։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 90․7 մմ կամ նորմայի 130%-ը։
    09:30
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վարորդներին համատարած տուգնում են. ՆԳ նախարարի նոր որոշումը. «Ժողովուրդ»
    Շատ վարորդների շրջանում դժգոհություն է առաջացել՝ կապված այն հանգամանքի հետ, որ վերահսկողությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես կանխարգելիչ միջոց, այլ բացառապես տուգանքների կիրառմանն ուղղված գործընթաց։
    09:25
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ է Փաշինյանը գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»
    Օրինակ՝ «Նախընտրական զարգացումների մոնիտորինգ» քաղաքացիական նախաձեռնության՝ օրերս իրականացրած մոնիթորինգն էլ ցույց է տվել, որ քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ամենաբարձր անձնական հակառեյտինգ ապահովել է հենց Նիկոլ Փաշինյանը: Փոխարենը անձնական ռեյտինգի դինամիկ աճ են արձանագրել Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը։
    09:20
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»
    2026 թվականի սկզբից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր թափով առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը։ Առաջին հայացքից այն ներկայացվում է որպես «վերադարձի իրավունք», «մարդու իրավունքների» կամ «պատմական արդարության» հարց, սակայն բովանդակությամբ սա Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ երկարաժամկետ քաղաքական ճնշման հստակ գործիք է։
    09:15
    16.05.26
    Ավելին
2026-05-15