Լրահոս
2025-10-19
-
ԱշխարհԿադրեր՝ ինչպես է տղամարդը գողություն կատարում Լուվրի թանգարանիցԴեղին բաճկոնով տղամարդը, ներկայանալով որպես թանգարանի աշխատակից, հանգիստ բացում է ցուցափեղկը այցելուների աչքի առաջ։Ավելին21:1919.10.25 -
Հասարակական«Ենթարկվել եմ տարբեր խոշտանգումների»․ քահանան ահազանգում էԲյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ահազանգում է՝ իրավապահները տանը իրականացրած խուզարկության ընթացքում խոշտանգել եւ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ։Ավելին21:0919.10.25 -
ՀասարակականՈւխտավորների մոմերի լույսերի մեջ՝ Էջմիածնի Մայր Տաճարը«Մեր ձևով» շարժման համակարգող ղեկավար Նարեկ Կարապետյանը լուսանկար է հրապարակել․ «Ուխտավորների մոմերի լույսերի մեջ՝ Էջմիածնի Մայր Տաճարը»։Ավելին20:4819.10.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԼյուքսեմբուրգԾրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:Ավելին20:3019.10.25 -
ՀասարակականՔաղաքական որոշումով, շինծու մեղադրանքներով ազատազրկվում են նվիրյալ հայորդիներ․ Վեհափառի պատգամն ամբողջությամբՍիրելիներ, Մեր գնահատանքն ենք բերում ամենքիդ՝ հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին դրսևորած ձեր հավատարմության և այս խռովահույզ օրերին հոգևորականներին ցուցաբերած զորակցության համար։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզոր՝ հավատավոր մեր ժողովրդով և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը՝ հետամուտ լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը։ Մեր կոչն է հավատավոր Մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ առաքելապատվեր քաջությամբ, թե՝ «Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ` զորության, սիրո և զգաստության» (Բ Տիմ. 1.7)։Ավելին20:2019.10.25 -
ՔաղաքականՓաշինյանը Սուրբ Աթոռում այցելել է ՀՀ դեսպանությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Վարչապետը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և դեսպանության գործունեությանը։ Քննարկվել են դեսպանության և Սուրբ Աթոռի համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները։Ավելին20:1419.10.25 -
ՀասարակականԵրևանում փրկարարներն ու պարեկները Հրազդան գետից դուրս են բերել 70-ամյա կնոջը. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Արաբկիրի զբոսայգու կողմից, քաղաքացին ընկել է Հրազդան գետը և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում փրկարարները գետից դուրս են բերել մոտ 70 տարեկան կնոջը, ապա ավագ պարեկ Տիգրան Հայրապետյանի, կրտսեր պարեկ Գևորգ Յութինյանի հետ շտապօգնության բժիշկների օգնությամբ կնոջը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո բժիշկները նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիիրի քննչակա բաժին: Արաբկիրի ոստիկաններն ու պարեկները պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:Ավելին20:0719.10.25 -
ՄիջազգայինԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հարավային տարածքում․ ԶԼՄՆշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս պաշտոնապես մեկնաբանություն չի տվել։Ավելին19:4619.10.25 -
ՔաղաքականՅուրաքանչյուր ուժ, որ դեմ է այս իշխանությանը, ունի մեր աջակցությունը․ Նարեկ Կարապետյան«Յուրաքանչյուր ուժ, որ դեմ է այս իշխանությանը, ունի մեր աջակցությունը»,- ասաց «Մեր Ձևով» շարժման համակարգող ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով առաջիկայում նախատեսված Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններին։ «Մեր Ձևով» շարժման համակարգող ղեկավարը նաև հավելեց՝ այսօր ընտրությունների և քաղաքական թեմաների մասին չեն խոսելու, քանի որ նպատակն ուխտագնացությունն է։Ավելին19:2419.10.25 -
ՀասարակականՄեր եկեղեցին անսասան է՝ հակառակ իշխող ուժի հակաեկեղեցական քայլերի․ ՎեհափառՄեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով թե ինչպես են քաղաքական որոշումով եւ կեղծ մեղադրանքներով կալանավորվել Միքայել, Բագրատ, Մկրտիչ Սրբազանները, տիար Սամվել Կարապետյանը․։ Մայր տաճարում «Մեր ձևով» շարժման կազմակերպած ուխտագնացների առաջ ելույթ ունենալով ասաց Գարեգին Բ կաթողիկոսը։ «Մեր եկեղեցին անսասան է՝ հակառակ իշխող ուժի հակաեկեղեցական քայլերի։ Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև․ արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որ ավելի է խորանում անհանդուրժողականության ու ատելության սերմանումով։ «Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվել Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանները, տիար Սամվել Կարապետյանը։ Թող տերը քաջ առողջության և արևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև»։Ավելին18:5819.10.25 -
ՀասարակականՄիասնական աղոթք՝ Էջմիածնի Մայր ՏաճարումՀազարավոր ուխտավորների համար երեկոյան ժամերգությունն անցկացնում է Վեհափառ հայրապետը։Ավելին18:5219.10.25 -
ՀասարակականՀոգևոր թափորը՝ Կաթողիկոսի առաջնորդությամբ եկավ Մայր տաճար՝ մասնակցելու ժամերգությանըՎեհափառը օրհնեց Մայր տաճարի մոտ հավաքված հազարավոր հավատավորներին, որոնք սկսեցին վանկարկել «Վեհափա՜ռ»։Ավելին18:3719.10.25 -
ՀասարակականԵթե էսօր Նիկոլ Փաշօղլին սնվում ա թուրքի ձեռքից, ապա մենք սնվում ենք մեր հայ հող ու ջրից․ ակցիայի մասնակիցԵս հպարտորեն ասում եմ՝ մեր ձևով եկեղեցու կողքին եմ և ոչ ոք չփորձի եկեղեցու անունը շահարկելով, քահանաներին ձերբակալելով ինչ-որ արդյունքի հասնի, չի հասնելու։Ավելին18:2619.10.25 -
ՄիջազգայինՊակիստանը և Աֆղանստանը համաձայնության են եկել անհապաղ հրադադար հաստատելու շուրջՊակիստանը և Աֆղանստանը Դոհայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել անհապաղ հրադադարի շուրջ։Ավելին18:0019.10.25 -
ՔաղաքականԱյսօր Մայր Տաճարում աղոթելու եմ մեր հասարակության վերջնական համերաշխության համար․ Նարեկ ԿարապետյանՔաղաքացիները շարունակում են հավաքվել Մայր աթոռի մոտ` մասնակցելու ի պաշտպանություն Հայոց եկեղեցու «Մեր ձևով» շարժման նախաձեռնած հավաքին։Ավելին17:5019.10.25 -
ՀասարակականԿյանքից հեռացել է Գագիկ Ծառուկյանի հայրը` Կոլյա ԾառուկյանըԽոր վշտով տեղեկացնում եմ, որ այսօր 96 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գագիկ Ծառուկյանի հայրը` Կոլյա Ծառուկյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իվետա Տոնոյանը։Ավելին17:4019.10.25 -
ՀասարակականՓրկարարները մարել են Վարդենիսի տներից մեկում բռնկված հրդեհըՀոկտեմբերի 19-ին, ժամը 10:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Սախարովի փողոցի տներից մեկի պատուհանից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ 14։22-ին։ Այրվել են տան խոհանոցը, միջանցքը (մոտ 25 քմ)՝ գույքով և փայտե ծածկը (մոտ 40 քմ):Ավելին17:3019.10.25 -
Արտաքին քաղաքականությունՀայ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը և ևս 6 այլ երանելիներ սրբադասումը ՎատիկանումԻգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանին ստիպել են հրաժարվել իր հավատքից, նրան բանտ են նետել, բայց մինչև վերջ վճռականորեն դիմադրել է։ Հայ հոգևորականը նահատակվել է 1915 թվականին՝ մինչև վերջ պայքարելով իր հավատքի համար։Ավելին17:0819.10.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրևՔամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։Ավելին17:0019.10.25 -
ՀասարակականՄայր աթոռի մոտ՝ ոստիկանների կուտակումԱյս պահին Մայր աթոռի մոտ ոստիկանական ուժեր են կուտակված։ Քաղաքացիները հավաքվում են Մայր աթոռի մոտ` մասնակցելու ի պաշտպանություն Հայոց եկեղեցու «Մեր ձևով» շարժման նախաձեռնած հավաքին։ «Հոկտեմբերի 19-ին` ժամը 17.30-ին, ուխտագնացություն դեպի Էջմիածին: Ցույց տանք, որ Էջմիածինը անպաշտպան չէ: Հայերը միշտ պաշտպանել և պաշտպանելու են Էջմիածինը` մերձևով»,-ասվում է «Մեր ձևով» շարժման հայտարարության մեջ:Ավելին16:4719.10.25