Լրահոս

2025-10-25
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղարշապատի տարածքային ընտրական հանձնաժողովները գումարել են իրենց առաջին նիստերը
    Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար ձևավորված 47 տարածքային ընտրական հանձնաժողովները, «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, հոկտեմբերի 25-ին գումարել են իրենց առաջին նիստերը:
    17:00
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հոնկոնգում ջրից դուրս են բերվել վթարված ինքնաթիռի սև արկղերը
    Ինքնաթիռի սև արկղերն ուղարկվել են փորձաքննության՝ վթարի պատճառները պարզելու համար։
    16:45
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունները արհեստականորեն սահմանափակել են կալանավորվածների մեծ մասի տեսակցությունները՝ փորձելով մեկուսացնել նրանց և լռեցնել ճշմարտությունը․ պատգամավոր
    Տեսածս ու լսածս հերթական անգամ ապացուցեցին, որ Հայաստանում վերացել է արդարության ինստիտուտը․ գործում է ոչ թե օրենքը, այլ Փաշինյանի ռեժիմի քաղաքական հաշվեհարդարի մեքենան։
    16:30
    25.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանում ապրող ադրբեջանցի Կնյազին կկանչե՞ն Բաքվի դատարան. Ադրբեջանի կեղծ դատավարությունը
    Հայաստանում ապրող ադրբեջանցի Կնյազին կկանչե՞ն Բաքվի դատարան. Ադրբեջանի կեղծ դատավարությունը
    16:15
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Երևանում․ վիրավnրի կյանքը փրկել չի հաջողվել
    Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 11 հասցեում կրակոցներ հնչել և կա վիրավոր քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Մինչ կժամանեն քրեական ոստիկանները հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Դավիթաշենի բաժին, որ նշված վայրից մեկ հոգի «որովայնի հազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամաբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ով ժամը 02։50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայրում քրեական, ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր և 1 հատ 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտ: Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 33-ամյա Շմավոն Աթոյանն էր։ Պարզվել է, որ ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամաս 12 շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից թվով 2 կրակոց է արձակել Շմավոն Ա․-ի ուղղությամբ, ով հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Երևանի քրեական ոստիկանները պարզել են ենթադրյալ կրակոցի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան նույնպես հայտնաբերելու ուղղությամբ։
    16:00
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև
    Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    15:40
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. «BMW»-ն կոտրել է 2 էլեկտրասյուներն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում
    Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհահատվածում՝ «Դեֆանս հաուզինգ» թաղամասի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա կոտրել 2 երկաթե էլեկտրասյուներն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։
    15:20
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կյանքից հեռացել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը
    Այսօր առավոտյան մահացել է ամիսներ առաջ անհետ կորած, ապա Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը։ Panorama.am-ն օրեր առաջ էր զրուցել Նորայրի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչ տեղեկություններ ունի Տիգրանի կորելու, ապա գետում մարմինը հայտնաբերելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթից։ Նա միայն նշեց, որ տեղյակ է այնքանով, որքանով մամուլն է գրում։ Հիշեցնենք՝ մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2 տարեկան Տիգրանը։ Նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց Մարմարիկ գետում։
    15:20
    25.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Անհավատալի հրաշքներ՝ Երևանի նոր կրկեսում. «Տաշիր Արենան» պաշտոնապես բացվել է
    Սամվել Կարապետյանի դուստրը բացում է Երևանի նոր կրկեսը. համաշխարհային շոու՝ Տաշիր Արենայում
    15:00
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գաղտնի նկարահանումը չի բացառվում, բովանդակությունը հերյուրանք է. Արշակ սրբազան
    «Գաղտնի նկարահանումը չի բացառվում, բովանդակությունը հերյուրանք է»,-«5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասել է Արշակ սրբազանը։
    14:50
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հրանտ Մարգարյանի որդու՝ Մխիթար Մարգարյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՆԳՆ
    ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդու՝ Մխիթար Մարգարյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Նախնական վարկածով` ինքնասպանություն է գործել՝ կրակելով ինքն իր վրա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, և միակ վարկածն ինքնասպանությունն է, որը հաստատվում է ականատեսների վկայություններով ու տարածքում առկա տեսաձայնագրություններով։ Ատրճանակը հայտնաբերվել է, օրինական է, իմ տեղեկություններով` CZ տեսակի ատրճանակն է»,-ասաց Նարեկ Սարգսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ հրազենային վիրավորմամբ Առաջին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 1984 թվականի ծնված Մխիթար Մարգարյանը. նա կրակել է ինքն իր կոկորդին։ Այսօր նա հիվանդանոցում մահացել է։ Մխիթար Մարգարյանն ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխա։ Նա արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից է։
    14:47
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկրում ձևավորվել է տոտալ վերահսկողության համակարգ, որտեղ մարդու անձնական կյանքը դարձել է քաղաքական հաշվեհարդարի գործիք․ Սուրենյանց
    Եկեղեցին կարող է քննադատվել, բայց չի կարող թիրախավորվել քաղաքական նպատակներով։
    14:40
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիտվան փակել է Բելառուսի հետ սահմանային անցակետերը
    «Այս իրավիճակին ի պատասխան՝ Պետական ​​սահմանապահ ծառայությունը մինչև ժամը 12:00-ն փակել է Բելառուսի հետ Շալչինինկայի և Մեդինինկայի սահմանային անցակետերը», - աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն։
    14:20
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կրակոցներ՝ Վաշինգտոնի Հովարդ համալսարանի մոտակայքում․ վիրավորներ կան
    «Մի քանի մարդ կրակոցներից վիրավորվել է Հովարդ համալսարանի մոտ տեղի ունեցած տոնակատարության ժամանակ։ Չորս չափահաս տղամարդ և մեկ անչափահաս հայտնաբերվել և տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ», - ասվում է հոդվածում։
    14:00
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1000 խոշոր հարկ վճարողները 2025-ի հունվար-սեպտեմբերին պետբյուջե են վճարել ավելի քան 1 տրլն 439 մլրդ 339 մլն դրամ. ՊԵԿ
    Հրապարակվել է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 339 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 323 միլիարդ 206 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 116 միլիարդ 133 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 178 միլիարդ 761 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 95 միլիարդ 131 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքվել 83 միլիարդ 630 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 260 միլիարդ 577 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 228 միլիարդ 74 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 32 միլիարդ 503 միլիոն դրամ։
    13:45
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում․ Civilnet
    Վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված խոսակցություններ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես են այդ ձայնագրությունները հասնում համացանց, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նման գաղտնալսումներ կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների կողմից։ Գրում է Civilnet-ը։ Այդ ձայնագրություններից մեկը հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսումն էր, որը վերագրվում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին։ Այն ևս դարձավ քրեական վարույթի հիմք։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում, արձագանքելով Պետրոս Ղազարյանի հարցին՝ արդյոք համացանցում հայտնված ձայնագրությունը պատահականորեն է հայտնվել ՔՊ-ին մերձ լրատվամիջոցներում, նշել է, որ իրենց կուսակցության պաշտոնական լրատվամիջոցը civic.am կայքն է, իսկ կուսակցության հետ ասոցացվողը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը։ «Բայց այդ ձայնագրությունների առաջին աղբյուրը այդ կայքերը չեն եղել, եղել են ես չգիտեմ որ կայքերը»,- ասել է Հովհաննիսյանը։ Որտեղի՞ց է սկսվել ձայնագրության տարածումը Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող խոսակցության մեջ, որը, ըստ հրապարակումների, տեղի էր ունեցել 2023-ի հոկտեմբերին, վերջինս պնդում է, թե կաթողիկոս Գարեգին Բ-ն իրեն հրահանգել է ընտանիքի անդամների հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին։ #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձայնագրությունը ամենաառաջինը հրապարակվել է New Armenia Blog անվանումով տելեգրամյան ալիքում՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 12:03-ին: Ալիքն ունի մոտ 3,700 հազար հետևորդ։ Էջում լրատվական նյութերից բացի, պարբերաբար տարածվում են ընդդիմադիր գործիչներին ծաղրող գրառումներ և արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ պատկերներ ու դիփֆեյքեր։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։
    13:30
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարդան Ղուկասյանն իր աջակցությունն է հայտնել հոկտեմբերի 20-ի դեպքերի հետևանքով ազատությունից զրկված անձանց
    Տեղեկացվում է, որ ռեպրեսիվ գործողություններից տուժած եւ հանիրավի մեղադրյալ դարձած անձանց հարազատները կարող են դիմել պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Զարուհի Փոստանջյանին` իրավաբանական անվճար օգնության հարցերով։
    13:20
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Արթիկ» ՔԿՀ-ում ազատազրկված անձինք ցուցաբերել են ագրեսիվ վարքագիծ՝ ֆիզիկական ուժ գործադրելով ծառայողների նկատմամբ
    Վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների և սահմանված չափանիշներին չհամապատասխանող կահույքի դուրսբերման աշխատանքները և այլ իրավաչափ գործողություններն ազատազրկված անձանց մոտ առաջացնում էին դժգոհություններ, որոնք ուղեկցվում էին անօրինական պահանջներով։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը: «Հոկտեմբերի 24-ին ծառայողների կողմից վերոնշյալ հերթական գործողությունների իրականացման ընթացքում ազատազրկված անձինք խաթարել են հիմնարկի բնականոն աշխատանքը, ցուցաբերել են անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք և բացահայտ ագրեսիվ վարքագիծ՝ ֆիզիկական ուժ գործադրելով ծառայողների նկատմամբ։ Քրեակատարողական ծառայողների կողմից տարված բացատրական և կանխարգելիչ աշխատանքների արդյունքում իրավիճակը կարգավորվել է։ Ներկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը կայուն է և գտնվում է ամբողջական վերահսկողության ներքո։ Միաժամանակ հարկ է նշել, որ նմանօրինակ անհնազանդության դրսևորումները հակաօրինական են և առաջացնում են օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության հիմքեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
    13:15
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ծեսը» լինելու է քաղաքական քայլ՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պառակտմանն ու ոչնչացմանը․ Մելիքյան
    «Վաղը կիրակի է։ Օկուպացիոն ռեժիմը ակտիվորեն նախապատրաստում է աշխարհական Ստեփան Ասատրյանի անիրավ ձեռամբ հակականոնական ծեսի կատարումը՝ Հովհաննավանքում։ «Ծեսը» առաջին հերթին լինելու է քաղաքական քայլ՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պառակտմանն ու ոչնչացմանը, սակայն զուտ հոգևոր առումով այն լինելու է մեծագույն մեղք և փորձություն։
    13:10
    25.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու իշխանության հայտնի գործելաոճը, համոզված եմ, որևէ արդյունք չի ունենալու․ Արշակ Սրբազանի արձագանքը
    Մարդկանցից շատեր ինձ խորհուրդ էին տալիս արագ արձագանքել և հերքել: Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը: Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպես և քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն։
    12:57
    25.10.25
    Ավելին