-
ՔաղաքականԱդրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարց չի քննարկվում. գերիների հարցը՝ ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում22:5609.12.24
-
Կրթություն և գիտությունԵրիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները. Ժաննա Անդրեասյան22:2909.12.24
-
ՀասարակականԱննախադեպ հրավառության հաջորդ օրն ունենք շատ ծանր աղտոտում. Քրիստինա Վարդանյան22:0009.12.24
-
ՄիջազգայինԽոշտանգում ու մտրակո՞ւմ են քրդերին Սիրիայում. Ասադների կեսդարյա ռեժիմի վախճանը21:4809.12.24
-
ՀայլուրՀայլուր 20։30 Պետության վախճանի սկիզբ կամ ազատագրում. ի՞նչ սպասել Սիրիայում և տարածաշրջանում20:3009.12.24
-
ՔաղաքականՊայթյունավտանգ իրավիճակ է Միջին Արևելքի հայկական գաղութների ներսում․ ՀՅԴ Ավստրալիայի կոմիտեի կոչը20:2409.12.24
-
ՀասարակականՀրազդանի կիրճ տանող ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն ու «Volkswagen Tuareg»-ը. կան տուժածներ20:1309.12.24
-
ՀասարակականՎիզ վեկալ, բան չենք անի. ոստիկանները խփել են գլխին, փորին, փորձել խեղդել՝ ըստ քաղաքացու20:0009.12.24
-
ՀասարակականՀոսանքի երկարացման լարով հարվածներ է հասցրել ծնողներին․ ինչ է կատարվել Սուրենավանում17:1809.12.24
-
ՀասարակականՇիրակում բախվել են «Audi»-ն, մարդատար ավտոբուսն ու բեռնատար «ГАЗель»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր15:4909.12.24
-
ԻրավականԱնցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 32 վթար․ 4 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել վնասվածքներ15:2409.12.24
-
ՄիջազգայինԲաշար Ասադին և նրա ընտանիքին ՌԴ-ում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը. Պեսկով15:1309.12.24
Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ
Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ․ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի, «Պետական նպաստների մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ կողմից։
Ըստ այդմ, ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կստեղծի՝
նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը,
առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը,
խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ հիմնվելով սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա։
Այսպիսով,
- «ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ», որի իրավունքը կունենան Կառավարության հաստատած գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից: Վերջինս յուրաքանչյուր տարի կսահմանի Կառավարությունը՝ հաշվի առնելով 1 չափահաս անձի համար հաշվարկված Նվազագույն պարենային զամբյուղի չափը, այսինքն՝ ծայրահեղ աղքատության շեմը։
- անձին չի նշանակվի անապահովության նպաստ, եթե վերջինս աշխատունակ է և չի ներկայացնում դիմում, որպեսզի Միասնական սոցիալական ծառայության կողմից հաշվառվի որպես աշխատանք փնտրող։ Ավելին, կներդրվի նոր ինստիտուտ, որի համաձայն՝ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին կվերագրվի եկամուտ՝ Կառավարության նախատեսած դեպքերում, չափով ու ժամկետներում։
- նպաստի մերժման համար հիմք կլինի նաև հանրապետական միջինից բարձր տնտեսական արժեքով անշարժ և շարժական գույք ունենալը, այլ ակտիվների կամ դրանց մասին վկայող այլ ցուցիչների առկայությունը, միջին սպառողներից բարձր էլեկտրաէներգիայի կամ գազի սպառման ցուցիչները և այլն։
Կշարունակվեն տրամադրվել անապահովության հիմքով կրթական և առողջապահական արտոնյալ ծառայություններ, սակայն ոչ միայն նպաստառու՝ ծայրահեղ անապահով ընտանիքներին, այլ նաև՝ ստորին և միջին աստիճանի անապահով ընտանիքներին: Ընդ որում, անկախ առաջադիմությունից՝ անվճար կրթության հասանելիություն կունենան ստորին անապահովության աստճան ունեցող ընտանիքներից արհեստագործական մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորողները, իսկ միջին մասնագիտական կամ բուհում սովորողների դեպքում՝ կտրամադրվի ուսման վճարի 30-100% չափով փոխհատուցում՝ կախված առաջադիմությունից:
- 20:57 02.12.24 Գեղարքունիքում նոյեմբերին ծնվել է 146 երեխա` 79-ը՝ տղա, 67-ը՝ աղջիկ Կարդալ ավելին
- 20:25 02.12.24 Դեկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 3-ից Կարդալ ավելին
- 22:12 13.11.24 Թոշակառուներին վերացնեն, ավելի շատ փող կմնա. ամեն ինչ տեսած մարդիկ արժանապատվություն են ուզում Կարդալ ավելին
- 21:07 04.11.24 Մորթե՞լ, թե՞ կթել. կովի մոդել և մեկուկես միլիոն բակտերիա՝ Հայաստանի տնտեսությունում Կարդալ ավելին