Լրահոս
Հայաստան
22:20
19.06.24
145

Նախ ոստիկանապետություն, հետո բռնապետություն. «ժողովրդական բաստիոնի» պայթյունը

«Ցուցարարների ուղղությամբ մոտ 30 նռնակ նետած ոստիկանությունը բարեփոխվա՞ծ է»: Գրեթե 4 ժամ տևած մամուլի ասուլիսում այսօր հարց է բարձրացրել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը: Նա ԱՄՆ դեսպանատնից պատասխան է ակնկալում՝ արդյո՞ք այսպիսի բարեփոխումների ջատագովն է ժողովրդավարության բաստիոն Միացյալ Նահանգները: Սրբազանը վստահ է, որ քաղաքական հրահանգով է ոստիկանությունը մոտ երեք տասնյակ նռնակներ կիրառել: Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունների տեսակետները խիստ հակասական են այն հարցի շուրջ, թե ոստիկանությունը «պրոֆեսիոնա՞լ է» գործել, ինչպես պնդում էր Փաշինյանը, թե այդպիսի քաղաքական հրահանգ է ունեցել: Մի հարցի շուրջ համակարծիք են՝ ոչ համաչափ ուժ է կիրառվել ցուցարարների նկատմամբ: