Լրահոս
Միջազգային
17:30
12.05.26
110

ՆԱՏՕ-ի գործողությունները նպաստում են Բալթիկ ծովում լարվածության աճին․ Պեսկով

Img default alt hy

ՆԱՏՕ-ի անդամ երկրների, և ոչ թե Ռուսաստանի նավատորմի գործողություններն են նպաստում Բալթիկ ծովում լարվածության սրմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Գերմանական մամուլի տվյալներով՝ Գերմանիայի ափերի մոտ իբր նկատվել է «Սևերոմորսկ» մեծ հակասուզանավային նավը: Լրագրողները Պեսկովին հարց են ուղղել այն մասին, թե արդյոք Ռուսաստանն իրականում նավ է ուղարկել այնտեղ, և արդյոք դրա ներկայությունը կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության աճին:

«Ինչ վերաբերում է Բալթիկ ծովի անվտանգությանը, ապա լարվածության սրմանը այստեղ վերջին ամիսներին, թերևս, առավել մեծ չափով նպաստում է հենց ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային նավատորմի գործունեությունը, և ոչ թե Ռուսաստանի Դաշնությանը», - լրագրողներին ասել է Պեսկովը: