Լրահոս
Աշխարհ
17:46
20.01.25
1 313

Մոսկվայում դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում կնոջ մարմին է հայտնաբերվել

Img default alt hy

Ռուսաստանցի հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում հայտնաբերվել է կնոջ դի՝ կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքներով, հայտնում է  News.ru-ն:

Մեքենան, որում հայտնաբերվել է դին, կայանված է եղել Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայի տներից մեկի բակում։

Սպանության համար կասկածվողը չի էլ փորձել փախչել դեպքի վայրից և մոտ երեք ժամ դիակի հետ նստել է մեքենայում, հայտնում է 112 թելեգրամյան ալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ կասկածյալը Թաթարստանից 30-ամյա գործազուրկ Ալբերտ Աբդուլինն է։