Լրահոս
Քաղաքական
21:45
19.06.24
227

Միրզոյանը վաղը կմեկնի Վիլնյուս

Img default alt hy

Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիլնյուսում, հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ:

Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս և փոխըմբռնման հուշագրի ստորագրում»,- մանրամասնել է ԱԳՆ խոսնակը։