-
Հասարակական
Ահավոր վիճակ ա, էս գծերն իրենց ճակատին պիտի գծեն. վարորդները «սիգնալ» են տալիս քաղաքապետարանին
23:2224.06.25 -
Հասարակական
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մոտոցիկլը և «Isuzu»-ն․ մոտոցիկլավարը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
23:1224.06.25 -
Միջազգային
Հզոր պայթյուններ Թեհրանում՝ հրադադարից հետո. Իսրայելը զայրացնում է Թրամփին
22:5524.06.25 -
Քաղաքական
Հուդա իջևանցին. Փաշինյանը հրավիրում է կաթողիկոսին՝ ապացուցելու, որ թլպատված չէ
21:4224.06.25 -
Միջազգային
Իրանի դեմ իսրայելական ագրեսիան ուներ շատ կարևոր մի նպատակ, որը չէր էլ թաքցվում. Վարդան Ոսկանյան
21:2924.06.25 -
Քաղաքական
Խայտառակություն և ծանր ճգնաժամ կլինի Հայաստանում. Փաշինյանն սկսում է պետականացնել ՀԷՑ-ը
21:1124.06.25 -
Քաղաքական
ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24News
21:0524.06.25 -
Քաղաքական
Վտանգավոր հարվածներ՝ Ստամբուլից և քնից արթնացած Հայաստանի ԱԳՆ-ն. Բաքվի «մոլորված» ընկերները
20:4624.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի գործերն ավելի բարձր են խոսում, քան ցանկացած խոսք. հայտարարություն
20:1924.06.25 -
Քաղաքական
Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից. Արշակ Խաչատրյան
19:3424.06.25 -
Միջազգային
Նոր հարձակո՞ւմ Իրանի վրա. միմյանց խոցելի կողմերն զգացին Թեհրանն ու Թել Ավիվը
19:2224.06.25 -
Միջազգային
Թրամփի հետ «կոշտ» զրույցից հետո Իսրայելը ձեռնպահ է մնում Իրանի վրա հետագա հարվածներից
18:5824.06.25 -
Հասարակական
Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան
18:0024.06.25 -
Հասարակական
«Փինկ Բերրի»-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին
17:1324.06.25 -
Հասարակական
Որքա՞ն ծիրան է արտահանվել. Պապոյանը չափման ֆիկտիվ միավոր է հորինել․ Վահե Սարգսյան
16:5724.06.25 -
Միջազգային
ԱՄՆ-Եվրոպա լարվածությունը կսրվի՞. Հաագայում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
16:3824.06.25 -
Հասարակական
Սամվել Կարապետյանի աջակցությամբ ստեղծված փաստաբանական թիմը անվճար կաջակցի ապօրինի հետապնդման ենթարկվածներին
16:2924.06.25 -
Քաղաքական
Իշխանությունը հենց վաղը կզբաղվի «Տաշիր գրուպ»-ի հիմնարկների ռեկետով․ աղբյուր News.am
15:4924.06.25
Մենք իրավունք չունենք կրկնելու Արցախի շրջափակման 9 ամսի մեղմ ասած անողնաշար և առանց անելիքի իմացության պահվածքը․ Վահե Հովհաննիսյան

Մենք իրավունք չունենք կրկնելու Արցախի շրջափակման 9 ամսի մեղմ ասած անողնաշար և առանց անելիքի իմացության պահվածքը։
Ֆեյսբուքի էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․
«Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցություն․
Մեկ հոգին իր շքախմբի մի քանի անդամներով ճակատագրական որոշումներ է կայացնում ողջ պետության ու ժողովրդի համար և անունից։
Թեև դա կոչվում է պաշտոնական Երևանի տեսակետ, սակայն նրա լեգիտիմ հիմքերը խոցելի են մեկ պարզ պատճառով. թիմը եկել է իշխանության այլ ծրագրով, և իրականացնում է լրիվ հակառակը։
Հայաստանի հանդեպ հարևանների և խոշոր տերությունների վերջնական որոշումներին քիչ ժամանակ է մնացել (թուրքերը հիմա համբերատար սպասում են այդ որոշմանը), և հիմնական ճշտվելիք հարցը հետևյալն է. արդյո՞ք կատարվողը իշխող խմբակի կարծիքն է, թե՞ ողջ հայ ժողովրդի, նրա ինստիտուտների և վերնախավերի։
Հետևաբար այս կարևոր ջրբաժանի պահին բոլոր ոչ իշխանական համակարգերի՝ ընդդիմադիր խմբակցություններ, գոյություն ունեցող կուսակցություններ, հասարակական-փորձագիտական կազմակերպություններ, հանրային միավորներ, իհարկե՝ եկեղեցին, և այլն, պարտավոր են ձևակերպել ինստուտուցիոնալ այլընտրանքային տեսակետ մի շարք կարևորագույն հարցերի շուրջ։ Անհատական կարծիքը և գնահատականները բավարար չեն, իրավիճակը պահաջնում է ինստիտուցիոնալ դիմադրություն և հստակություն։ Մենք իրավունք չունենք կրկնելու Արցախի շրջափակման 9 ամսի մեղմ ասած անողնաշար և առանց անելիքի իմացության պահվածքը։ Ավելի ուշ դրա գնահատականները կտրվեն, թե ո´վ իրեն ինչպես պահեց։ Բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա ուղղակի ճիշտ աշխատելու ժամանակն է։
Տեխնիկապես ինչպե՞ս դա կարվի, էական չէ՝ առանձին հայտարարություններ, թե ի սկզբանե միասնական փաստաթուղթ։ Կարևորը փաստաթղթի կամ փաստաթղթերի որակն է՝ գրագետ, ռացիոնալ, պետական մտածողության գերիշխմամբ, առանց գավառական հայրենասիրության տարրերի։
Ոչնիկոլական հանրությունը պետք է հստակ դիրքավորվի մի քանի կարևորագույն հարցերի շուրջ.
1. Հայ-ռուսական հարաբերություններ
2. ՀԱՊԿ շրջանակներում աշխատանք
3. Արևմուտքի հետ ճիշտ օրակարգային հարաբերություններ
4. Ադրբեջանի հետ ավելի լուրջ և երկարաժամկետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հաստատակամություն
5. Տարածաշրջանում կայուն, արդար խաղաղության և համագործակցության շուրջ հստակ պատրաստակամություն
Սա նվազագույնն է, որ մենք պետք է անենք՝ իրավիճակը փրկելու համար։ Սա ստեղծելու է կամ սկիզբ է դնելու նոր ներհասարակական տրամադրությունների և պրոցեսների։ Սա ճիշտ պահն է՝ արձանագրելու, որ Հայաստանը միայն ՄԵԿ հոգին չէ, և սա ճիշտ պահն է՝ ներհանրային հաշտության գնալու։ Թուրքական ռումբերը չեն նայելու մեր քաղաքական, անհատական կամ գեոպոլիտիկ նախասիրություններին։ Մեր խնդիրն է՝ այդ ռումբերը թույլ չտալ։
Եթե այս հանգուցային պահին մենք ոչինչ չանենք, ապա ինչի՞ համար են ուրեմն այդ բոլոր ինստիտուտները, էլ ո՞ր իրավիճակի, ո՞ր պահի համար»,- գրել է Հովհաննիսյանը։
-
15:06 23.06.25 Կոչ՝ ՀՀ իշխանություններին. Դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ հարձակումները Կարդալ ավելին
-
13:04 23.06.25 Ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն, լռեցնել Եկեղեցու ձայնը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Կարդալ ավելին
-
22:00 22.06.25 Մենք մեր ձևով արդարություն կպահանջենք. Սամվել Կարապետյանի որդու կոչը Կարդալ ավելին
-
10:10 22.06.25 Ուղիղ I Ժողովուրդը դուրս է եկել եկեղեցուն զորակցելու. աննախադեպ ուխտագնացություն՝ Սբ. Էջմիածնի տոնին Կարդալ ավելին