-
Քաղաքական
Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթին, ես վստահ չեմ. Ռոբերտ Քոչարյան
14:5419.05.25 -
Քաղաքական
«Պարզվեց, որ իմ ունեցվածքը 4 մլրդ չէ». Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց
14:1619.05.25 -
Քաղաքական
2018-ին Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին վստահեցրել է՝ ամեն ինչ կոնտրոլի տակ է
13:1219.05.25 -
Քաղաքական
Խաղաղության պայմանագիր չի լինելու, ինչ-որ թուղթ է լինելու Փաշինյանի մասին. Ռոբերտ Քոչարյան
12:5819.05.25 -
Քաղաքական
Պարտության սիմվոլը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել. Ռոբերտ Քոչարյան
12:0019.05.25 -
Քաղաքական
ՔՊ-ն իշխանության է եկել փայլուն ապագայով, բայց իշխանությունից զրկվելու է խայտառակ անցյալով. Քոչարյան
11:3519.05.25 -
Հասարակական
Արմավիրի մարզում բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը․ կա վիրավոր
11:3019.05.25 -
Հասարակական
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը․ կա տուժած
11:0119.05.25 -
Քաղաքական
Կա ձախողված առաջնորդ, որի նպատակն է ամեն գնով պահել աթոռը․ չեմ սպասում որևէ լավ բան․ Ռոբերտ Քոչարյան
10:3119.05.25 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` «5-րդ ալիք»-ին, Yerevan.Today, Politik.am, News.am լրատվական կայքերին
10:0019.05.25 -
Քաղաքական
Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի ղեկավարի լիազորությունները դադարեցված են
09:5319.05.25 -
Քաղաքական
Երբ չես կարողանում երկար ժամանակ խաղալ դերդ ու դիմակդ պատռվում է. Քրիստինե Վարդանյան
23:5818.05.25 -
Քաղաքական
Թշնամու համար չի եղել առանձին վերցրած Արցախի հարց, այլ միասնական հայկական խնդիր. Վարդան Ոսկանյան
23:3018.05.25 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում անդրադարձ է կատարել արտաքին և ներքին օրակարգի հարցերին
22:0018.05.25
«Մեգա Մոլլ»-ում դանակահարություն կատարած 36-ամյա տղամարդուն ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

2024 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 16:35-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող «Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնից շտապօգնության խումբը կրծքավանդակի և որովայնի հատվածում ստացած վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխել 1971թ․ ծնված՝ Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող մի տղամարդու, ով ենթարկվել է անհետաձգելի վիրահատության։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
«Պարզվել է, որ տղամարդը վնասվածքն ստացել է նշված առևտրային կենտրոնում գործող «Ֆուդ Կորտ» սննդի կետում՝ մեկ այլ անձի կողմից սուր կտրող ծակող առարկայի գործադրման արդյունքում։
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում բուժկենտրոն տեղափոխված անձը ճանաչվել է տուժող, սակայն վերջինիս հետ հնարավոր չի եղել կատարել ապացուցողական և վարութային գործողություններ՝ առողջական վիճակով պայմանավորված: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից վերցվել են արնանման հետքեր։ Առգրավվել են դեպքի վայրին ուղղված տեսանկարահանող սարքերի պարունակությունը, որոնք վերցվել և զննվել են։ Հարցաքննվել են մի շարք վկաներ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում՝ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևան քաղաքի բնակիչ 36-ամյա տղամարդը:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հանցանքն առերևույթ կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարցուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Որոշում է կայացվել դատարան ներկայացնելու համար 36-ամյա տղամարդուն ձերբակալելու վերաբերյալ։
Ոստիկանությանը տրվել է վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հանցագործության ամբողջական հանգամանքները, այդ թվում նաև կատարվածի շարժառիթը պարզելու ուղղությամբ։
-
10:16 19.05.25 ՄԻՊ-ն ընդունել է Արցախում պատերազմի ու վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին Կարդալ ավելին
-
10:08 19.05.25 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը Կարդալ ավելին
-
20:15 17.05.25 Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է սահմանամերձ Բերդ համայնք Կարդալ ավելին
-
19:00 17.05.25 ՍԴ որոշումից անցել է 30 օր, սակայն նույնիսկ Օրենքի նախագիծ դեռևս առկա չէ. Արամ Վարդևանյան Կարդալ ավելին