Լրահոս
Կրթություն և գիտություն
21:48
14.10.24
157

Մասկի շոուի նպատակը դպրոցի տնօրենի ԺՊ նշանակե՞լն է եղել. կասկածներ՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան հիմնական դպրոցում ֆիզիկայի ուսուցչին առնչվող սեռական սկանդալից հետո հիմա էլ դպրոցի ղեկավարության շուրջ է աղմուկ բարձրացել: Ուսուցիչների ու ծնողների ականջին լուրեր են հասել, որ հեռացող տնօրենի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար են ուզում նշանակել դպրոցին անծանոթ մարդու, ինչին դեմ են իրենք: Չեն բացառում, որ սեռական սկանդալը կապ ունի տնօրենի փոփոխության հետ: Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող ուժը փորձում է հավատարիմ մարդիկ ունենալ ընտրատեղամասերի վերածվող դպրոցներում: