-
Հասարակական
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. բժիշկներն արձանագրել են նրա մшhը
23:4517.04.25 -
Միջազգային
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թեթևացնո՞ւմ է ԱՄՆ-ը. Ուկրաինայի հարցով բանակցություններ՝ Փարիզում
23:0017.04.25 -
Քաղաքական
Ջահակիր դառնալ ցանկացող երիտասարդները շատանում են. համազգային միակ միջոցառումը՝ Ապրիլի 24-ին ընդառաջ
22:3017.04.25 -
Քաղաքական
Գյումրիում տապալումից հետո ՔՊ-ն այլ ծրագիր է մշակում. միանձնյա որոշումներ չեն լինելու
22:1517.04.25 -
Իրավական
Ենթադրաբար ապօրինի գույքը պետք է ուղղակի կապ ունենա անձին վերագրվող հանցանքի հետ. սահմանադրագետ
21:4517.04.25 -
Քաղաքական
Փաշինյանն Ալիևից երաշխիքներ է ստացե՞լ. սկանդալային հայտարարությունը կրկնում է ՀՀ վարչապետը
21:3017.04.25 -
Քաղաքական
Նիկոլը դրսի տերերի թելադրանքով Հայաստանն է դնում զոհասեղանին․ Անդրանիկ Թևանյան
19:4517.04.25 -
Քաղաքական
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թուրքիայո՞ւմ. Թբիլիսիում եռակողմ հանդիպում է
19:3017.04.25 -
Արտաքին քաղաքականություն
Մենք միայն ուրախ կլինենք օգնել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին. Զախարովա
18:3417.04.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նոր տագնապ և լարված սպասում. «Պատերազմ չի լինելու»,- խոստանում է Փաշինյանը
18:3017.04.25 -
Հասարակական
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ. ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի նվիրյալներին
18:1517.04.25 -
Քաղաքական
Էս երկրում մենակ մարդն ա էժան. քաղաքացիները սարսռած են ապրանքների թանկացումից
18:0017.04.25 -
Քաղաքական
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ Փաշինյան
17:4517.04.25 -
Քաղաքական
Մանրամասներ՝ Թբիլիսիում կայացած Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպումից
17:3417.04.25 -
Քաղաքական
Փարաքարում հանգիստ շունչ են քաշում և սպասում 2026-ի ընտրություններում ՔՊ-ի վերջնական տապալմանը
17:1517.04.25
Կրակոցներ` Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները վնասազերծել են «ոսկե» համարներով «յաշիկն» ու «Toyota»-ն․ կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմանում պարեկները Երևանի քաղաքապետարանի մոտ ծառայություն կատարելիս կրակոցի ձայներ են լսել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները նկատել են Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում կայանված Mercedes G 55 և Toyota Camry ավտոմեքենաներ։ Վարորդները, նկատելով պարեկներին, դիմել են փախուստի, սակայն պարեկները հետապնդել են նրանց։
Toyota-ի վարորդը, տեսնելով, որ չի կարողանում ճողոպրել պարեկներից, ավտոմեքենան թողել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմացի հատվածում և դուրս եկել մեքենայից ու փախուստի դիմել, իսկ Mercedes-ի վարորդին պարեկները հետապնդել են ու Արշակունյաց պողոտայում՝ ոսկերչական գործարանի մոտ, կարողացել են վնասազերծել Mercedes G 55-ը։
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված 1 պարկուճ: «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, ալկոհոլային հարբածություն, հրազենային վնասվածք, գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ասրյանն է, որն անմիջական առնչություն է ունեցել միջադեպին և դրա հետևանքով վնասվածքներ է ստացել։
Ոստիկանները պարզել են, որ ժամը 00։05-ի սահմանում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում Toyota Camry-ի և Mercedes G 55-ի վարորդների միջև միմյանց չզիջելու պատճառով վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Toyota Camry-ի վարորդը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը, դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել Mercedes G 55-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինի ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ․ Ասրյանի հետ, ապա վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Ծեծկռտուքի մասնակիցները միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։
Կարճ ժամանակ անց Արշակունյաց 16 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով Երևանի գնդի պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա Ավետիք Հակոբյանին, իսկ Տ․ Ասրյանը հիվանդանոցում վերցվել է ոստիկանների հսկողության տակ։
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
-
23:45 17.04.25 Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. բժիշկներն արձանագրել են նրա մшhը Կարդալ ավելին
-
23:15 17.04.25 Վանաձորում ծնվել է ընտանիքի 12-րդ երեխան Կարդալ ավելին
-
22:45 17.04.25 Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Որոտան գետում Կարդալ ավելին
-
21:15 17.04.25 Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը Կարդալ ավելին