Լրահոս
Հասարակական
20:00
13.05.26
144

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել. հայկական ողբերգություն՝ հոլիվուդյան սցենարով

Խճճված սցենարով մարտաֆիլմ է հիշեցրել երևանցիներին բացահայտված սպանությունը: 35-ամյա մի տղամարդ, տեսնելով իր զոհին, իջել է մեքենայից, ատրճանակով մի քանի անգամ կրակել նրա ուղղությամբ: Հասկանալով, որ վրիպել է՝ նստել է իր Մերսեդեսը, հետապնդել ու վրաերթի ենթարկել տղամարդուն: Սպանությունից հետո նա փորձել է փախչել Վրաստան, բայց մեքենան բախվել է բետոնե պատնեշին և հայտնվել Աղստև գետում: Սա էլ պատմության վերջը չէ: