Լրահոս
Միջազգային
23:19
24.01.25
307

Կիևի հուժկու օդային գրոհը և ռուսների ցամաքային առաջխաղացումը

 

Գիշերը Կիևի շրջանի վրա ռուսական անօդաչու սարքերի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Հաղորդվում է, որ խոցված ԱԹՍ-ների բեկորներից բնակելի տներ են վնասվել Կիևի մարզի Գլեվախ, Բրովար, Ֆաստով քաղաքներում: Ռուսական կողմը հայտարարել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին և հայտնել, որ գիշերվա ընթացքում տարբեր շրջաններում խոցվել է ուկրաինական 121 ԱԹՍ։ Թիրախում նաև Մոսկվան է եղել: Ուկրաինական անօդաչուների հարձակմանն է ենթարկվել նաև Ռյազանի նավթավերամշակող գործարանն ու «Կրեմնի» ձեռնարկությունը, որը սարքավորումներ էր արտադրում ռուսական մարտական մեքենաների համար: