-
ՔաղաքականԻ՞նչ է ուզում Ալիևը, որ դեռ չի տալիս Փաշինյանը. 3 մութ կետեր՝ խաղաղության պայմանագրում20:5003.10.24
-
ՀասարակականՁեր հաղթանակները ոգևորիչ են. Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին20:4503.10.24
-
ՔաղաքականՀայաստանի և Ֆրանսիայի վարչապետները բարձր են գնահատել երկրների միջև ինտենսիվ երկխոսությունը20:3803.10.24
-
ՄիջազգայինԻսրայելը չի կարողանում կոտրել «Հըզբոլլահի» դիմադրությունը. թեժ պատերազմ՝ Լիբանանում20:0003.10.24
-
Քաղաքական«Կլինի՞ պատերազմ, մեզ ի՞նչ կանեն». նյարդայնանում է ՔՊ-ականը և ոչ մի երաշխիք չի տալիս19:3503.10.24
-
ՔաղաքականՊապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է Ալմաթիում Հայաստանի առևտրի տան ստեղծման հնարավորությունը19:0003.10.24
-
ԻրավականՄեկ օրում արձանագրվել է 12 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ18:4503.10.24
-
ՔաղաքականՀայաստան- ԵՄ փոխգործակցության հարցում ակնկալում եմ Ֆրանսիայի աջակցությունը․ Փաշինյանը՝ Մակրոնին18:3403.10.24
-
ԻրավականՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում18:0003.10.24
-
ՔաղաքականՍրբազանի ուղերձը հնչեց Հանրայինի եթերից. նա «ամենավերջին խուլիգան» է անվանում ոստիկանապետին17:2003.10.24
-
ՄիջազգայինԱդրբեջանը Ռուսաստանի հետ միասին դասվում է Բելառուսի համար ամենամտերիմ երկրների շարքին. Լուկաշենկո17:1503.10.24
-
ՀասարակականԼույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը17:0003.10.24
-
ՄիջազգայինԱպրելու հնարքներ՝ Գազայի ավերակներում. 11-ամյա պաղեստինցի Վասիմը սովորեցնում է ցատկել՝ ցավի վրայով16:3403.10.24
-
ՄշակույթԻտալիայում հայտնաբերել են Պիկասոյի՝ նախկինում անհայտ բնօրինակը. The Guardian16:3003.10.24
-
ՀասարակականԴավթաշենում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է 45 բարդի. Հայկ Կոստանյան16:0003.10.24
Կաթողիկոսը և Օկամպոն քննարկել են Հայաստանի անվտանգության, արցախցիների, Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված խնդիրները
Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին ու «Ճշմարտության և արդարության կենտրոն» կազմակերպության անդամներին՝ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ։
Ողջունելով ՄՔԴ նախկին դատախազի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը տեղեկություններ է փոխանցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած կարևոր դերակատարության, հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ինքնության կերտման և ազգապահպան առաքելության մասին։
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Օկամպոյին միջազգային տարբեր ատյաններում հայ ժողովրդի և արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դատապարտաման և գերիների վերադարձման գործում ներդրած ջանքերի համար։
Խոսելով երկրի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների մասին՝ Հայոց Հայրապետն իր մտահոգություններն է բարձրաձայնել՝ ընդգծելով, որ Եկեղեցին մշտապես իր կարելի նպաստն է բերում առկա մարտահրավերների հաղթահարմանը, արցախահայերի հոգևոր և հումանիտար կարիքների բավարարմանն ու նրանց ապահով ապագայի կերտմանն ուղղված ջանքերին։ Հիշյալ խնդիրների ամբողջական լուծման ուղղությամբ, Վեհափառ Հայրապետը կարևորել է, ինչպես միջազգային հանրության գործուն աջակցությունը, այնպես էլ Օկամպոյի ծավալած գործունեությունն ի խնդիր արդարության հաստաման և մարդու իրավունքների պաշտպանության։
Իր հերթին Լուիս Մորենո Օկամպոն Նորին Սրբությանը ներկայացրել է իր մտածումներն ու նախաձեռնած գործողություններն Ադրբեջանի կողմից Հայաստանի բռնազավթված տարածքների ազատագրման, Արցախում իրագործված էթնիկ զտումների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ՝ ընդգծելով միջազգային իրավունքի սկզբունքների գործնական կիրառման անհրաժեշտությունը: Այս առնչությամբ Օկամպոն կարևորել է աշխարհասփյուռ հայության համախմբումն այդ սկզբունքները կյանքի կոչելու գործում: ՄՔԴ նախկին դատախազը անդրադարձել է նաև Հայ Եկեղեցու կարևոր դերակատարությանը տեղահանված արցախահայերի հոգևոր առաջնորդության, նրանց ոտնահարված իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման ուղությամբ։
- 20:50 03.10.24 Ի՞նչ է ուզում Ալիևը, որ դեռ չի տալիս Փաշինյանը. 3 մութ կետեր՝ խաղաղության պայմանագրում Կարդալ ավելին
- 20:38 03.10.24 Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները բարձր են գնահատել երկրների միջև ինտենսիվ երկխոսությունը Կարդալ ավելին
- 19:45 03.10.24 ՀՀ և Տոգոյի ԱԳ նախարարները բազմակողմ հարթակներում փոխգործակցության ու տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Կարդալ ավելին
- 19:35 03.10.24 «Կլինի՞ պատերազմ, մեզ ի՞նչ կանեն». նյարդայնանում է ՔՊ-ականը և ոչ մի երաշխիք չի տալիս Կարդալ ավելին