-
Միջազգային
Ռուսաստանի դրոնային լայնածավալ հարձակումն Ուկրաինայի վրա. Թրամփը դժգոհ է Պուտինից
23:1309.07.25 -
Իրավական
Անեծք՝ Մայր Աթոռը պղծել ցանկացողներին և նոր հարձակման տագնապ՝ դառնացած Էջմիածնում
21:5309.07.25 -
Հասարակական
Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզներից մեկից 5 ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
21:5309.07.25 -
Հասարակական
Եթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է, Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական. Հայր Ասողիկ
21:3709.07.25 -
Իրավական
ՀԷՑ-ի գործը կհասնի միջազգային դատարան. ինչո՞ւ են մերժել 6 միլիարդ դրամի ծրագիրը
21:2109.07.25 -
Քաղաքական
Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Դանիելյան
21:0009.07.25 -
Քաղաքական
Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ․ Արսեն Ջուլֆալակյան
20:4809.07.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ստորագրվո՞ւմ է խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում են
20:3009.07.25 -
Իրավական
Դարի ահաբեկչության փորձը. իրավապահները կենցաղային խոսակցություններ են թաքցնում
20:0509.07.25 -
Քաղաքական
ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն
19:4709.07.25 -
Իրավական
Բանտարկել սիրող դատավոր, թվեր խառնող դատախազ և ահաբեկիչ ներկայացվող պատգամավոր. իրավական աբսուրդ
19:1709.07.25 -
Միջազգային
Համակենտրոնացման ճամբար՝ Գազայում. ի՞նչ են պայմանավորվել Թրամփն ու Նեթանյահուն
18:0409.07.25 -
Հասարակական
Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են
17:4509.07.25 -
Հասարակական
Իշխանամետ, թուրքամետ ուժին սատարողին խմբակային հարձակումն ու ոստիկանի ծեծը «ներելի» են․ Չախոյան
16:4409.07.25 -
Հասարակական
Շատ փիս եմ վախեցել, աչքս փակում եմ, լսում եմ ձենը՝ մա՜մ. ողբերգական վրաերթի մանրամասները
16:2809.07.25 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ
16:0009.07.25 -
Հասարակական
Վեհափառի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ
15:5609.07.25 -
Քաղաքական
Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամեր անց
15:4309.07.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Կալանավորվո՞ւմ է Արթուր Սարգսյանը. մեկուկես ժամից դատարանը կհրապարակի որոշումը
15:3009.07.25
Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ

Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով։
«Վահե Դոլմազյանն իր կայացրած դատական ակտով որևէ կերպ չի պատճառաբանել ո՛չ կալանքի երկարաձգման անհրաժեշտությունը և ոչ էլ՝ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման անհնարինությունը։
Վահե Դոլզմազյանն ընդհանրապես չի անդրադարձել շուրջ 7 ժամ տևած դատական նիստով և նախօրոք ներկայացրած գրավոր դիրքորոշմամբ պաշտպանական կողմի արտահայտած իրավական և փաստական հիմնավորումներին։ Փոխարենը, դատարանը շարադրել է Կարեն Հակոբյանի կողմից վարույթին խոչընդոտելու հավանականության մասին խիստ վերացական ու կարծրատիպային ենթադրություններ, որոնք և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և՛ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով բավարար չեն կալանքի երկարաձգման որոշում կայացնելու համար (սա արդեն թվով 2-րդ երկարաձգման որոշումն էր)։
Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի մի շարք վճիռներում ուղիղ արձանագրված է, որ կանխավարկածը միշտ պետք է գործի հօգուտ անձի ազատ արձակման, իսկ երկարաձգված կալանքի պայմաններում այն հաղթահարելը պահանջում է ծանրակշիռ փաստեր, իսկ Կարեն Հակոբյանի դեպքում դրանք ի սպառ բացակայում են:
Ուշագրավ է նաև այն, որ Վահե Դոլմազյանը երկարաձգել է Կարեն Հակոբյանի կալանքի ժամկետը՝ անտեսելով նաև այն կարևոր հանգամանքը, որ երկարաձգման նիստին հիմնովին հերքվեց նաև Կարեն Հակոբյանի կողմից իրեն վերագրվող հանցանքի կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը։ Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքն՝ այս փուլում պաշտպանական կողմը զերծ է մնում գործի բովանդակային մանրամասներին անդրադառնալուց, սակայն դատաքննության փուլում, հրապարակային դատավարության պայմաններում հանրությանը նույնպես պարզ կդառնա Կարեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքի հիմնազուրկ, մտացածին ու անտրամաբանական լինելը։
Այսպես, կարող ենք արձանագրել, որ Կարեն Հակոբյանի նկատմամբ կալանքի ամեն հերթական որոշում իր հիմնազուրկ լինելով գերազանցում է նախորդին, սակայն նախկինում երբևէ չարատավորված գործարարը շուրջ 130 օր է ինչ ապօրինաբար կալանավորված է։
Պաշտպանական կողմն առավել սեղմ ժամկետներում՝ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացրել Վահե Դոլմազյանի կայացրած կալանքի երկարաձգման որոշման դեմ։
Հիշեցնենք, որ գործարար, նախկինում երբևէ չդատապարտված Կարեն Հակոբյանը մեղադրվում է իբրև փողերի լվացման մեջ, սակայն մեղադրանքի հիմքում որևէ ապացույց առկա չէ և հիմնված է բացառապես ենթադրությունների վրա»։
-
21:53 09.07.25 Անեծք՝ Մայր Աթոռը պղծել ցանկացողներին և նոր հարձակման տագնապ՝ դառնացած Էջմիածնում Կարդալ ավելին
-
21:21 09.07.25 ՀԷՑ-ի գործը կհասնի միջազգային դատարան. ինչո՞ւ են մերժել 6 միլիարդ դրամի ծրագիրը Կարդալ ավելին
-
20:05 09.07.25 Դարի ահաբեկչության փորձը. իրավապահները կենցաղային խոսակցություններ են թաքցնում Կարդալ ավելին
-
19:52 09.07.25 Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին Կարդալ ավելին