Լրահոս
Հասարակական
17:45
13.05.26
135

Կարապետյանը ստեղծում է հիմնադրամ, որտեղ Սփյուռքից հայ բիզնեսմեններն են ներդրում անելու՝ օգնելով ծայրահեղ աղքատ մարդկանց. Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Կարապետյանը ստեղծում է հիմնադրամ, որտեղ Սփյուռքից հայ բիզնեսմեններն են ներդրում անելու՝ օգնելով ծայրահեղ աղքատ մարդկանց: Այս մասին Իջևանում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:  

«Դրսում ունենք ունևոր, իսկ ներսում ծայրահեղ աղքատ հայեր, մարդիկ հացի խնդիր ունեն: Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծում է հիմնադրամ, որտեղ 70 տոկոսով Սփյուռքից հայ բիզնեսմենները, մեր ընկերներն ու գործընկերներն են ներդրում անելու, իսկ 30 տոկոսով պետությունը: Այդ հիմնադրամը ամսական նպաստ ու թոշակ է նշանակելու այն մարդկանց, ովքեր ծայրահեղ աղքատ են, 5 հոգանոց ընտանիքին՝ 150,000 դրամ, որպեսզի մարդը կարողանա իր երեխային լավ կրթություն տա, ապրուստը հոգա»: