-
Իրավական
Բացառիկ կարևորություն ունի լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը․ Մանասյան
23:3318.04.25 -
Միջազգային
Իրանի ինտրիգային ուղերձն՝ աշխարհին. Թրամփը սպառնալով է Թեհրանին կանչում բանակցության
23:2018.04.25 -
Հասարակական
Ապրիլի 23-ին՝ «Ջահերով երթ»․ Երևանում տեղի ունեցավ իրազեկման ակցիա (Տեսանյութ)
22:4518.04.25 -
Տնտեսական
Թող բոլորին տանեն, դատեն. 3-6 տարվա ազատազրկո՞ւմ՝ եկամուտները չհայտարարագրած քաղաքացիների համար
22:2718.04.25 -
Հասարակական
Հերոսաբար նահատակված զինվորի հորը շարունակում են ապօրինաբար տնային կալանքի ռեժիմում պահել․ Թաթոյան
21:4818.04.25 -
Հասարակական
«AZ TV»-ով ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ
21:1218.04.25 -
Հասարակական
«Պլաշչադկա» են տեղափոխել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաները
21:0018.04.25 -
Հասարակական
Մոթել, աղբանոց, հետո՝ ավերակ. Ցեղասպանության հուշահամալիր տանող ճանապարհը ե՞րբ կմաքրվի
20:5418.04.25 -
Կրթություն և գիտություն
Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
20:4518.04.25 -
Քաղաքական
Սենսացիոն բացահայտումներ է անում Արցախի նախագահը, պայթեցնում՝ Փաշինյանի թիմի մեծ սուտը
20:0918.04.25 -
Հասարակական
Գռզո կոչեցյալ տակա՛նք, ես թքած ունեմ. Խաչատուր Սուքիասյանի ներողությունը չի սփոփում որդեկորույս մորը
19:4118.04.25 -
Քաղաքական
Եռագույնը՝ «Երևանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աղբավայրում. ավագանու անդամ
18:4918.04.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ցնցումներ՝ արցախյան ցավի վրա. ծանր լռությունը խախտում է Արցախի նախագահը
18:3018.04.25 -
Հասարակական
Սյունիքում 14-ամյա տղային ծեծել են՝ հոբելյարի ծննդի կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար
17:0018.04.25 -
Կրթություն և գիտություն
Մայրաքաղաքի 10 մանկապարտեզներում ներդրվել է «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիր
16:4618.04.25 -
Քաղաքական
Արցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան
16:2418.04.25
Կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, ինչպես նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձին:
Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար քաղաքացու կողմից ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացված դիմումը քաղաքաշինական փաստաթղթերին չհամապատասխանելու հիմքով մերժվելուց հետո վերջինս հարցի լուծման համար դիմել է վերը նշված ընկերության տնօրենին: Նա էլ, իր հերթին, դիմել է Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին, ով խնդիրը կարգավորելու համար պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հարցի շուրջ համաձայնության գալուց հետո պաշտոնյան քաղաքացուն ուղղորդել է նոր դիմում ներկայացնել կոմիտե՝ այլ հիմքերով:
2024 թվականի նոյեմբերի 14-ին քաղաքացին պահանջված 1.500 ԱՄՆ դոլարը տվել է ընկերության տնօրենին, ով նույն օրը 1.000 ԱՄՆ դոլարը Կադաստրի կոմիտեի աշխատակցի միջոցով փոխանցել է վերը նշված պաշտոնատար անձին, իսկ մնացած գումարը տնօրինել է անձամբ: Արդյունքում՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ին անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարվել է:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն ընկերության տնօրենն իր աշխատակցին հերթական վարժական հավաքին մասնակցելուց ազատելու համար 2024 թվականի հոկտեմբերին 100.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման պետին: Արդյունքում՝ վերը նշված աշխատակիցը փաստացի ազատվել է վարժական հավաքներից:
Ապօրինի վարձատրություն տալու, ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաներին, ինչպես նաև ընկերության տնօրենին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
23:33 18.04.25 Բացառիկ կարևորություն ունի լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքը․ Մանասյան Կարդալ ավելին
-
20:23 18.04.25 Գարիկ Գալեյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ Կարդալ ավելին
-
18:00 18.04.25 Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է նոր քննության Կարդալ ավելին
-
17:30 18.04.25 Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ. ՆԳՆ Կարդալ ավելին