-
Քաղաքական
Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթին, ես վստահ չեմ. Ռոբերտ Քոչարյան
14:5419.05.25 -
Քաղաքական
«Պարզվեց, որ իմ ունեցվածքը 4 մլրդ չէ». Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց
14:1619.05.25 -
Քաղաքական
2018-ին Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին վստահեցրել է՝ ամեն ինչ կոնտրոլի տակ է
13:1219.05.25 -
Քաղաքական
Խաղաղության պայմանագիր չի լինելու, ինչ-որ թուղթ է լինելու Փաշինյանի մասին. Ռոբերտ Քոչարյան
12:5819.05.25 -
Քաղաքական
Պարտության սիմվոլը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել. Ռոբերտ Քոչարյան
12:0019.05.25 -
Քաղաքական
ՔՊ-ն իշխանության է եկել փայլուն ապագայով, բայց իշխանությունից զրկվելու է խայտառակ անցյալով. Քոչարյան
11:3519.05.25 -
Հասարակական
Արմավիրի մարզում բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը․ կա վիրավոր
11:3019.05.25 -
Հասարակական
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը․ կա տուժած
11:0119.05.25 -
Քաղաքական
Կա ձախողված առաջնորդ, որի նպատակն է ամեն գնով պահել աթոռը․ չեմ սպասում որևէ լավ բան․ Ռոբերտ Քոչարյան
10:3119.05.25 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` «5-րդ ալիք»-ին, Yerevan.Today, Politik.am, News.am լրատվական կայքերին
10:0019.05.25 -
Քաղաքական
Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի ղեկավարի լիազորությունները դադարեցված են
09:5319.05.25 -
Քաղաքական
Երբ չես կարողանում երկար ժամանակ խաղալ դերդ ու դիմակդ պատռվում է. Քրիստինե Վարդանյան
23:5818.05.25 -
Քաղաքական
Թշնամու համար չի եղել առանձին վերցրած Արցախի հարց, այլ միասնական հայկական խնդիր. Վարդան Ոսկանյան
23:3018.05.25 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում անդրադարձ է կատարել արտաքին և ներքին օրակարգի հարցերին
22:0018.05.25
jk1M6SxAb2Q

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2024 թվականի ապրիլի 23-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, ճանապարհը փակելու կապակցությամբ իրականացվող ակցիաների շրջանակներում, մի խումբ անձանց մասնակցությամբ առերևույթ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև գույքի վնասման և ֆիզիկական ներգործության առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ Տավուշի մարզում իրականացվող ակցիաների շրջանակներում բազմաթիվ անձինք 2024թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, տևական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը։ Դրա հետ կապված նշված տարածք են եկել 54-ամյա Յ․ Հ․-ն, 31-ամյա Հ․ Կ․-ն և այլ անձինք։ Յ․ Հ․-ի և ճանապարհն արգելափակած անձանցից Ք․ Ա․-ի միջև վեճ է սկսվել ճանապարհը բացելու հարցի շուրջ։
Ք․ Ա․-ն, նրա որդին՝ Վ․ Ա․-ն և այլ անձինք, իրենց անձի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, իրենց հետ վիճողների և այլ ներկաների մոտ վախ առաջացնելու նպատակով, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, կատարել են խուլիգանություն, որի ընթացքում Ք․Ա․-ն հարվածել է Յ․ Հ․-ին, Հ․Կ․–ն և Վ․Ա․–ն, անտեսելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որից հետո Յ․Հ․–ն իր կողմնակիցների հետ հեռացել է տարածքից:
Այնուհետև՝ ժամը 12:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոցում ճանապարհը փակած քաղաքացիներին են մոտեցել Յ․Հ․–ի կողմնակիցները՝ Ռ․ Ս–ի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով և փորձել անցնել այդ հատվածով, սակայն հավաքվածները թույլ չեն տվել առաջ ընթանալ։ Այդ ընթացքում Ք․ Ա․-ն, իր անձի առավելությունները հերթական անգամ ցույց տալու նպատակով, հարակից տարածքից վերցրել է փայտ և հարվածել հիշյալ ավտոմեքենային՝ ստիպելով վերջինիս հետընթաց կատարելով հեռանալ այդտեղից:
Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Յ․ Հ․-ն Կ․ Մ․-ի և այլ անձանց հետ, իրենց առավելություններն ընդգծելու նպատակով, գնացել են Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում հավաքված՝ ճանապարհը փակած անձանց մոտ, մոտեցել Ս․ Ա․-ին և իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել Ս․ Ա․-ի և նրա կողմնակիցների հասցեին:
Դրանից հետո երկու կողմերը սկսել են քաշքշել միմյանց, հայհոյանքներ հնչեցնել՝ արհամարհելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները:
Խուլիգանական գործողությունները դադարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջամտության արդյունքում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 5 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանցից 1–ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3–ի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ 1–ի նկատմամբ՝ գրավ, վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:
Հիշյալ 5 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
-
10:16 19.05.25 ՄԻՊ-ն ընդունել է Արցախում պատերազմի ու վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին Կարդալ ավելին
-
10:08 19.05.25 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը Կարդալ ավելին
-
20:15 17.05.25 Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է սահմանամերձ Բերդ համայնք Կարդալ ավելին
-
19:00 17.05.25 ՍԴ որոշումից անցել է 30 օր, սակայն նույնիսկ Օրենքի նախագիծ դեռևս առկա չէ. Արամ Վարդևանյան Կարդալ ավելին