Լրահոս
Միջազգային
14:27
12.02.24
121

Իսրայելը տանկերով, նավերով ու ինքնաթիռներով հարձակվել է Ռաֆահ քաղաքի վրա

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Ռաֆահ քաղաքի վրա, հարվածել Ալ-Շաբուրա թաղամասի թիրախներին: 100 մարդ է մահացել, ավելի քան 200 վիրավոր կա: Թել-Ավիվը հայտնում է, որ կարողացել է երկու իսրայելցի պատանդների ազատ արձակել՝ 60 և 70-ամյա տղամարդկանց վիճակը լավ է: Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահի բնակիչնեը պատմում են, որ քաղաքի վրա հարձակվել են իսրայելական ինքնաթիռներով, տանկերով և նավերով, հարվածներ են հասցրել երկու մզկիթի և մի քանի տների։ Նախքան հարվածներ հասցնելը Ցախալը քաղաքացիական անձանց հորդորել է հեռանալ, սակայն տարհանման պլան չի ներկայացրել։